Ապագան՝ ԲՀԿ-ի հետ. Հրաչյա Ռոստոմյան
БЛОГՀրաչյա Ռոստոմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի քաղաքական դաշտը երբեք այսքան բևեռացված ու ժողովրդից օտարված չի եղել։
Մի մասը քարկոծում է «դավաճան Նիկոլին», մյուսներն անարգանքի սյունին են գամում «կոռուպցիոներ նախկիններին»։ Այս ամենը հիշեցնում է ինֆորմացիոն աննպատակ աղմուկ՝ առանց ժողովրդի, ժողովրդի հաշվին:
Ու այս կեղծ աղմուկի մեջ կորում է վարկերի տակ շվարած գյուղացու, ուսման վարձի մուծման խնդիր ունեցող ուսանողի, դեղերի փող չունեցող հիվանդի, խնամքի կարոտ ծերունու ու անհոգ մանկություն երազող երեխայի հոգսերը։ Երկրի քաղաքական համակարգը երբեք այսքան կտրված չի եղել ժողովրդի հոգս ու ցավից։
Վիճում են «սևի» ու «սպիտակի», ներկայի ու նախկինի օրակարգերի շուրջ՝ երկիրը գլորելով դեպի հետ, Հայաստանը մասնատելով «յուրայինների» թշնամի բանակների։
Երկիրը անցյալի օրակարգերում խուրդվելու ռեսուրս չունի։ Մեր հասարակության ընտրությունը պետք է միտված լինի ապագային։ Ապագայի օրակարգի ձևակերպողը ԲՀԿ-ն է, որը գյուղացու, ուսանողի, մտավորականի, ուսուցչի, բանվորի, բժիշկի կողքին է ու երբեք չի կարող նույնանալ անցյալի ու դրա ծնած անփառունակ ներկայի հետ։
ԲՀԿ-ն ձևակերպում է ապագայի օրակարգը, Հայաստանի ապագայի տեսլականը, որտեղ տեղ չկա երկիրը բարիկադների բաժանած «սևի» ու «սպիտակի» համար։
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»
4
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
5
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»



