Էգեյան ծովում 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
МЕЖДУНАРОДНОЕԱպրիլի 13-ին Թուրքիայի հարավ-արևմտյան Մուղլա նահանգի՝ Էգեյան ծովի ափամերձ Դաթչա շրջանում 5․1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 23-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 2․5կմ խորության վրա։ Էպիկենտրոնը գտնվել է Դաթչա շրջանից 19.6կմ հեռավորության վրա: Երկրաշարժը զգացվել է նաև Մուղլա նահանգին հարակից շրջաններում:
Ըստ նախնական տեղեկութունների՝ նյութական և մարդկային կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ երկրաշարժը եղել է 5․3 բալ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



