Հայաստանը 2 կետով բարելավել է դիրքերը ՄԱԿ-ի «Մարդկային զարգացման զեկույցում»
ОБЩЕСТВОՀայաստանը նախորդ տարվա համեմատ 2 տեղով առաջ է անցել ՄԱԿ-ի կողմից կազմվող «Մարդկային զարգացման զեկույց»-ում, և ներկայումս զբաղեցնում է 85-րդ տեղը` կիսելով այն Ալբանիայի ու Բոսնիա և Հերցեգովինայի հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` «Մարդկային զարգացման զեկույց 2015»-ում նշվում է, որ 2014 թվականի համար Հայաստանի մարդկային զարգացման համաթիվը կազմել է 0.733, կյանքի միջին տևողությունը` 74.7 տարի, կրթության միջին տևողությունը` 12.3 տարի, կրթության սպապսվող միջին տևողությունը` 10.9 տարի, իսկ մեկ շնչին բաժին ընկնող համախառն ազգային եկամուտն ըստ գնողունակության համարժեքի` 8 հազար 124 դոլար:
Մարդկային զարգացման ամենաբարձր համթիվը` 0.944, Նորվեգիայում է, որին հաջորդում են Ավստրալիան` 0.935, երրորդ տեղում է Շվեյցարիան: Ռուսաստանը և Բելառուսը կիսել են 50-րդ տեղը` 0.798 համաթվով, Վրաստանը` 76-րդն է 0.754 համաթվով, Ադրբեջանը`78-րդը` 0.751 համաթվով, Թուրքիան` 72-րդը` 0.761 համաթվով, իսկ Իրանը «Մարդկային զարգացման զեկույց 2015»-ում զբաղեցրել է 69-րդ տեղը` 0.766 համաթվով:



