Ողբերգական վթար Արտաշատի կամրջի մոտ. «Mitsubishi Pajero»-ն շրջվել է. վարորդը մահացել է. կա 3 վիրավոր
ОБЩЕСТВОԱպրիլի 13-ին, ժամը 06:47-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Արտաշատի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հայաստանի ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Mitsubishi Pajero» (վարորդ՝ Լ․ Ա․, ծնված 1987 թ.) մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է, իսկ երեք ուղևոր հոսպիտալացվել են «Արտաշատի» ԲԿ։
1
План Азербайджана, дошедший до ООН. Почему Самвел Карапетян и «Сильная Армения» были правы и как вла...
2
Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»
3
В знак солидарности с гражданскими и духовными деятелями, которым грозит несправедливое преследовани...
4
Рубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на пере...
5
Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы...



