Ереван, 11.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ինչպես է Փաշինյանը մեղանչում անգամ «ամենաանմեղ» ճշմարտության դեմ. լավ բեմադրված ներկայացում Մոսկվայում․ «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է

rosbalt.ru-ն «Ստացա՞վ արդյոք Փաշինյանը Պուտինի օրհնանքը» վերնագրով հոդվածում գրում է, որ Նիկոլ Փաշինյանը հայտնվել է ծանր վիճակում: Որպեսզի նրան չտապալի փողոցը, որի շնորհիվ նա իշխանության էր եկել 2018 թվականին՝ իր հերթին տապալելով հանրապետության այն ժամանակվա ղեկավար Սերժ Սարգսյանին, ազգի «հեղափոխական առաջնորդը» հայտարարել է, որ հրաժարական կտա ապրիլին, բայց շատ յուրօրինակ կերպով: Այսինքն, կպահպանի պետության վերահսկողությունը մինչև հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Իսկ դա նշանակում է, որ ընտրություններն անցկացվելու են Փաշինյանի գլխավորած «Իմ քայլը» դաշինքի լիակատար հսկողության ներքո:

Բայց ինչպիսի՞ն կլինի արդյունքը, եթե հաշվի առնենք, որ ընդդիմադիր 17 քաղաքական ուժեր միավորվել են ընդդեմ Նիկոլ Վովաևիչի և նրա նոսրացող թիմի: Առավել ևս, նաև առկա է այն փաստը, որ հայրենակիցները չեն կարող ներել նրան Ադրբեջանի հետ 44-օրյա պատերազմը տանուլ տալու համար, որի արդյունքում հայերի կողմից գրավված գրեթե ամբողջ Լեռնային Ղարաբաղը ստիպված վերադարձվել է ադրբեջանցիներին: Հիշեցնենք, որ Ռուսաստանը ևս նշանակալի դեր է խաղացել Հայաստանի «հանձնման» գործում: Այն Ռուսաստանը, որի համար «սորոսիստ» համարվող Փաշինյանը պարբերաբար խոչընդոտներ էր ստեղծում, ինչը ոչ մի կերպ չէր կարող բերել Ռուսաստանի ղեկավարության համակրանքին:

Բայց հետպատերազմյան իրավիճակը փոխել է Փաշինյանի շահերի դասավորությունը, և նրա՝ վերջերս Մոսկվայում կայացած հանդիպումը նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որի հետ նա արդեն բավականին հաճախ է խոսում հեռախոսով, դարձել է այն հաստատումը, որ նա աջակցություն է փնտրում Կրեմլի բարձր կաբինետում և փորձում է պարզաբանել այն հարցը, թե ո՞ւմ կօգնի Ռուսաստանը ընտրություններում` իրե՞ն, թե՞ իր մրցակիցներին, կամ էլ, ընդհանրապես, արդյո՞ք կընդունի չեզոք դիրք: Իհարկե, կարիք չկա սպասել Կրեմլի կողմից այս հարցի վերաբերյալ բաց պատասխանի: «Ռուսաստանը երբեք չի խառնվում այլ պետությունների ներքին գործերին» սկզբունքը լայնորեն հայտնի է աշխարհին: Այնուամենայնիվ, հանդիպման մասին պաշտոնական տեղեկությունը հետաքրքիր է: Ե՛վ զուտ գործնական իմաստով, և՛ այն առումով, թե ինչպես է Փաշինյանը մեղանչում անգամ «ամենաանմեղ» ճշմարտության դեմ: Սկսենք վերջինից:

Պուտինը հարցրել է, թե արդյո՞ք Հայաստանը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, ինչին նրա գործընկերը վստահորեն դրական պատասխան է տվել և նույնիսկ ավելացրել է, որ հանրապետությունը մտադիր է գնել ավելի քան մեկ միլիոն դոզա «կորոնային հակաթույն»: Հայաստանի ղեկավարի այդ սուտը սոցցանցերում իր հայրենակիցներն են անմիջապես բացահայտել, իսկ առողջապահության նախարարը նրան փորձել է փրկել՝ ասելով, որ ինչպես «Սպուտնիկ V» - ն, այնպես էլ մյուս պատվաստանյութերը Հայաստանում արտակարգ իրավիճակներում թույլատրվում են օգտագործել, և հենց դա է Փաշինյանը նկատի ունեցել «գրանցում ունենալ» ասելով: Ի դեպ, Ռուսաստանը Հայաստանին արդեն իսկ մատակարարել է պատվաստանյութի 15 հազար դեղաչափ: Այնուհետև նրանք խոսել են հրատապ, բայց այլ ծրագրերի մասին:

Փաշինյանը խոսել է ռուս-հայկական ռազմավարական համագործակցության խորացման անհրաժեշտության մասին՝ «հաշվի առնելով մեր առջև ծառացած մարտահրավերները և այն իրավիճակը, որի մեջ գտնվում ենք»: Նա նաև ասել է, որ Պուտինի հետ քննարկել է ռուս գործընկերների աջակցությամբ հայկական բանակում բարեփոխումների հարցը: Երկու երկրների ղեկավարները խոսել են նաև գերիների վերադարձի շուրջ ստեղծված իրավիճակի մասին: Իսկ ընդհանրապես, Նիկոլ Վովաևիչը շատ է «փոխվել»: Հավատարմության նոպայի ժամանակ նա նույնիսկ դեմ է արտահայտվում «կոլեկտիվ Արևմուտքի» կարծիքին: Փաշինյանը խնդրել է Պուտինին քննարկել Հայաստանում Ռուսաստանի կողմից նոր ատոմակայան կառուցելու հարցը:

Նրանք նախկինում ևս փնտրել են նման բան ցանկացողների, բայց ապարդյուն: Հայկական ատոմակայանն, ի դեպ, Հարավային Կովկասի միակ ատոմակայանն է: Այն ապահովում է երկրում արտադրվող էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին: Երկար տարիներ ասում էին, որ Ռուսաստանը կօգնի Հայաստանին արդիականացնել գործող ատոմակայանը՝ «կյանքը» երկարեցնելու նպատակով, բայց ամեն ինչ դեռ նույնն է: Եվրամիությունում և բուն Հայաստանում շատերը կտրականապես դեմ են վերակառուցմանը: Նոր կայանի կառուցումը նույնպես ոչ բոլորն են ողջունում «բնապահպանական նկատառումներից ելնելով»: Փաստորեն, հանրապետության էներգետիկ անվտանգության և Ռուսաստանից կախվածության հարցը տեղափոխվել է աշխարհաքաղաքական հարթություն: Ինչ վերաբերում է Պուտինին, ապա նա խոստովանել է, որ այժմ ամենահրատապ հարցը Լեռնային Ղարաբաղում և դրա շուրջ իրավիճակի կարգավորումն է:

Ընդհանուր առմամբ, Փաշինյանին Կրեմլում ընդունել են այնպես, կարծես թե նա Հայաստանի լիարժեք ղեկավար է, այլ ոչ թե ցած գլորվող գործիչ: Նա ևս իրեն ինքնավստահ է պահել, ասես ոչ ոք իրեն չի քշում քաղաքական դաշտից: Կողմերի այս պահվածքը կարելի է դիտարկել որպես լավ բեմադրված ներկայացում: Մյուս կողմից՝ միանգամայն հավանական է, որ այստեղ խաղեր չկան, և Ռուսաստանը պատրաստ է աշխատել Հայաստանի ցանկացած կառավարության հետ, որը չի խոչընդոտի Մոսկվայի շահերի առաջխաղացմանը հանրապետությունում և ամբողջ տարածաշրջանում: Այսինքն, կատարում է իր ռազմավարական պարտավորությունները:

Այլ հարց է, թե կարելի՞ է արդյոք վստահել Փաշինյանին Ռուսաստանի հետ խաղացած իր բոլոր խաղերից հետո, և արդյո՞ք հայերի մեծամասնությունը ցանկանում է շարունակել հանդուրժել այն «հեղափոխական առաջնորդին», որը Ադրբեջանի հետ պատերազմում «դավաճանել է երկրի շահերին»: Հայտնի չէ, թե արդյո՞ք Փաշինյանին հաջողվել է համոզել Պուտինին, որ ինքը «ուղղվել է», Ղարաբաղում զինադադարի վերաբերյալ անցյալ տարվա նոյեմբերի եռակողմ հռչակագրի կատարման միակ երաշխավորն է և անգամ պատերազմի արդյունքներով և Հայաստանում օրինականության բացակայության պատճառով ընկած վարկանիշի պայմաններում ունակ է Հայաստանի ընտրազանգվածի որոշակի հատվածի «ներկել» ռուսական դրոշի գույներով...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Подведены итоги очередного этапа Junius: впереди новый этапUcom расширяет возможности международного роуминга «Срочно подтвердите данные карты»: IDBank предупреждает о мошенничестве с бронированием отелейМгер Ананян вошел в состав Правления Юнибанка Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давление на Армянскую Апостольскую Церковь Мы не хотим, чтобы сатана, пришедший к власти, судил христиан за их поступки При поддержке Ucom представлена образовательная игра «Запоминай животных» Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР