Սերյան Օհանյանը մասնակցել է զոհված զինծառայողի հուղարկավորությանը
ОБЩЕСТВОԱրարատի մարզի Մասիս քաղաքում դեկտեմբերի 15-ին տեղի է ունեցել հակառակորդի դիպուկահարի կրակոցից դեկտեմբերի 11-ի երեկոյան ԼՂՀ պաշտպանության բանակի արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում զոհված ժամկետային զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանի հուղարկավորությունը, որին ներկա էին ՀÕ € պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՊՆ բարձրաստիճան այլ ներկայացուցիչներ, զինվորականներ։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, Սեյրան Օհանյանը զոհված զինծառայողի ծնողներին է հանձնել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով Կարեն Գրիգորյանին հետմահու շնորհված «Մարտական ծառայության», ինչպես նաև ցուցաբերած արիության ու խիզախության համար ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով զինծառայողին հետմահու շնորհված գերատեսչական մեդալները: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը խորը ցավով է նշել , որ այսօր հակառակորդի կողմից պարտադրված լարված իրավիճակում և նրա սադրիչ գործողությունների արդյունքում շարունակում ենք զոհեր ունենալ: Սեյրան Օհանյանը իր խոնարհումն է բերել զինծառայողի անմար հիշատակի առաջ և փաստել, որ Կարենի ու նրա նման քաջ տղաների անձնազոհությունը, խիզախությունը, սխրանքն ու հայրենիքին անմնացորդ նվիրվածությունը մերօրյա հերոսությունների վառ օրինակներ են:



