Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով ռուս զբոսաշրջիկ է մահացել, կա ևս 26 տուժած
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով մահացել է մեկ զբոսաշրջիկ, կա 26 տուժած: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է Անթալիայի գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը:
«Ապրիլի 10-ին, տեղի ժամանակով ժամը 09:30-ին, Կոնյա-Ակսարայ մայրուղում ավտոբուսի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Ավտոբուսը Կապադովկիա էր տեղափոխում 32 ռուս զբոսաշրջիկից կազմված խումբը, ովքեր գտնվում էին Անթալիայում»,- նշել են հյուպատոսությունից:
Նախնական տվյալներով ավտոբուսի վարորդը կորցրել է ղեկի կառավարումը՝ եղանակային պայմանների պատճառով առաջացած մերկասառույցի հետևանքով:
Տուժածները անմիջապես հասցվել են մոտակա բժշկական կենտրոններ, նրանց ցուցաբերվել է բժշկական օգնություն:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



