Քրեական արդարադատության կատարելագործման ուղղությամբ ձեռնարկվում են հետևողական քայլեր. նախարար
ОБЩЕСТВОՍահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական ակտերի կատարելագործման ուղղությամբ: «Մասնավորապես, Խորհրդարանում է գտնվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, մշակվել է քրեական նոր օրենսգրքի նախագիծը, ինչպես նաև ավարտին են մոտենում պրոբացիայի ինստիտուտի ստեղծման վեաբերյալ օրենսդրական նախագծերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Արմավիր» ՔԿՀ-ի 4 նոր մասնաշենքերի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նկարագրված բոլոր միջոցառումների հաջող իրականացման հարցում չափազանց կարևոր է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանքը: Նրանց աջակցությունն, ըստ նախարարի, նպաստում է իրենց ծրագրերի առավել արդյունավետ և արագ կյանքի կոչմանը:
Սահմանադրական և դատաիրավական բարեփոխումների գործընթացի շրջանակներում ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվում են հետևողական քայլեր քրեական արդարադատության ոլորտի օրենսդրական ակտերի կատարելագործման ուղղությամբ: «Մասնավորապես, Խորհրդարանում է գտնվում Քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծը, մշակվել է քրեական նոր օրենսգրքի նախագիծը, ինչպես նաև ավարտին են մոտենում պրոբացիայի ինստիտուտի ստեղծման վեաբերյալ օրենսդրական նախագծերը»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին «Արմավիր» ՔԿՀ-ի 4 նոր մասնաշենքերի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ նկարագրված բոլոր միջոցառումների հաջող իրականացման հարցում չափազանց կարևոր է միջազգային կազմակերպությունների հետ համագործակցված աշխատանքը: Նրանց աջակցությունն, ըստ նախարարի, նպաստում է իրենց ծրագրերի առավել արդյունավետ և արագ կյանքի կոչմանը:



