Օպերացիա «Գելխեղդ». Արայիկ Պարոնյան
БЛОГ
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության փոխնախագահ Արայիկ Պարոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայտնի է, որ հանրությանը կարևոր գործընթացներից շեղելու նպատակով, հատուկ ծառայությունները իրականացնում են «շեղող» օպերացիաներ, աղմուկ բարձրացնելով որևէ կարևորություն չունեցող թեմայի շուրջ: Ահա այդպիսի մի օպերացիա էլ վերջերս իրականացրեցին արևմտյան հատուկ ծառայությունները «Գելխեղդ» Փաշինյան Նիկոլ վերնագրով: Իսկ, ի՞նչու գելխեղդ: Բոլորս գիտենք, որ գելխեղդը հայկական գամփռն է, որը Հայերիս համար խորհրդանշում է տան, ունեցվածքի հավատարիմ պահապան և ահա դավաճան, ազգադավ Նիկոլին նմանեցնելով գելխեղդի հետ փորձ էր արվում նսեմացնել նաև հայկական գամփռի դերը: Այսինքն, մի կրակոցով խփել երկու նապաստակ:
Իսկ, ի՞նչ կարևոր գործընթացներից էին փորձում շեղել մեր ուշադրությունը. Նախ, Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարեց Ռուսաստանին իրենց թշնամի պետություն, այնուհետև Բայդենը Պուտինին անվանեց «մարդասպան»: Ակնհայտ էր, որ Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը մտնում է նոր ագրեսիվ փուլ, հետևաբար արևմուտքի գործակալները հրահանգ էին ստացել ակտիվացնել Հայաստանում հակառուսական քարոզչությունը: Մեկնարկը տվեց անվտանգության խորհրդի քարտուղար սորոսածին Արմեն Գրիգորյանը՝ ստվեր գցելով Արցախյան վերջին պատերազմը դադարեցնելու Ռուսաստանի Դաշնության և անձամբ Պուտինի ունեցած դերակատարության վրա: Ապա, հակառուսական իր քարոզչությամբ փայլեց Արամ Զավենի Սարգսյանը, իսկ ահա ազգադավ քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը հայտարարեց, որ ԱՄՆ-ն և Ֆրանսիան պետք է իրենց զորքերը մտցնեն Սյունիք: Դե իսկ, ՌԴ խաղաղապահ զորքերի հրամանատար Ռ. Մուրադովի և Գլխավոր շտաբի պետ Ա. Դավթյանի հանդիպմանը Ռուսաստանի Դաշնության դրոշը գլխիվայր դնելը՝ նույնիսկ չեմ ուզում մեկնաբանել:
Այս ամենից կարելի է վստահորեն եզրակացնել, որ արևմուտքը էլ ավելի կոշտ ծրագիր է իրականացնում՝ Հայաստանից Ռուսաստանին դուրս մղելու և Թուրքիայի միջոցով ուժեղացնելու իր ազդեցությունը Կովկասում, հատկապես Հայաստանում:
Հույս ունեմ, որ մեր բարեկամ Ռուսաստանն էլ է գիտակցում այս ամենը և կձեռնարկի համապատասխան Ֆունդամենտալ քայլեր:





















































1
60-летний юбилей в тюрьме: Особенность «Армении во времена Никола»: «Паст»
2
Власти уходят от ответа: кто будет контролировать азербайджанский транзит? «Паст»
3
Сотрудничество стран ЕАЭС в сфере туризма может стать катализатором экономического роста — Лусине Ба...
4
Мы чтим память тех, кто покоится на Холме Чести и тем самым оберегаем нашу Армению․ Андраник Никогос...
5
Фанаты Дженнифер Лопес считают, что в блонде она похожа на Мадонну: первые кадры фильма «Поцелуй жен...