Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հասել է 12 953 597-ի, հաղորդում է RT-ն:

Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսից մահացել է 330 193, վերջին մեկ օրում՝ 3769 մարդ: Նախորդ 24 ժամում կորոնավիրուսով վարակման 43 515 նոր դեպք է գրանցվել:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաղորդած տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների գերազանցել է 100 միլիոնը: