Ինչ կլինի, եթե Խաչիկ Ասրյանը չմասնակցի ընտրություններին
БЛОГԼենա Ջալալյան ֆեյսբուքյան օգտատերը անդրադառնալով «Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության և նրա նախագահ Խաչիկ Ասրյանի գործունեությանը՝ գրել է.
Հետևելով վերջին օրերի լրատվական հոսքերին՝ պետք է փաստել.
Չափազանց բարձր ակտիվություն են ցուցաբերում Խաչիկ Ասրյանն ու Հայոց Արծիվները: Ամենուր նրանց գործունեությունը լուսաբանվում է, հետաքրքիր գաղափարներ ենք ի հայտ բերում: Խաչիկ Ասրյանը, իր անկեղծ պոռթկումներով, հետաքրքիր նրբերանգ է բերել քաղաքական դաշտ: Շատ կարևոր է, որ քաղաքական համընդհանուր գզվռտոցի մեջ հանրությունը ունի մի բևեռ, որը բացառապես գաղափարական, ռազմահայրենասիրական դիսկուրս է տանում:
Այս ընտրապայքարում չլիներ Խաչիկ Ասրյանը՝ թերևս ականատես լինեինք բացառապես սև - սպիտակի, գել - գելխեղդի ու այլ անպտուղ գզվռտոցի: Այդ համընդհանուր խայտառակ պատկերում կա մի մարդ, ով խոսում է եկեղեցու պահպանությունից, ավանդական ընտանեկան արժեքներից, երեխաների դաստիարակությունից, հայ - ռուսական ամուր դաշինքից:
Անձամբ ես իմ ձայնը Հայոց Արծիվներին եմ տալու: Խորհրդարանում անպայման պետք է քաղաքական ուժ, որը խարսխված է ազգային արժեքների ու եկեղեցու, ոչ թե որկրամոլության քարոզի վրա:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



