Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել Էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին
МЕЖДУНАРОДНОЕԱդրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը «Ղարաբաղյան նշան» մեդալով է պարգևատրել «Բայրաքթար» հարվածային ԱԹՍ-ներն արտադրող թուրքական «Baykar Savunma» ընկերության տեխնիկական տնօրեն, էրդողանի փեսա Սելչուք Բայրաքթարին: Այս մասին հաղորդում է Ermenihaber.am-ը:
Ադրբեջանի նախագահականի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Ալիևը Բաքվում ընդունել է Բայրաքթարին և Թուրքիայի խոշորագույն ռազմաարդյունաբերական ընկերության՝ ASELSAN-ի ղեկավար Հալուք Գյորգյունին:
Թուրքական լրատվամիջոցներն, անդրադառնալով Սելչուք Բայրաքթարի պարգևատրմանը, գրել են, որ վերջինիս ընկերության արտադրած անօդաչու թռչող սարքերը (ԱԹՍ) որոշիչ դեր են ունեցել արցախյան երկրորդ պատերազմում:
Նշվում է, որ Բայրաքթարը Ադրբեջանում սիրված մարդ է արցախյան պատերազմի հաղթանակում ներդրում ունենալ համար:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



