Ես անգամ չէի մտածի, որ Արմանը կլինի այնպիսի հայր, ինչպիսին ես այսօր եմ նրան տեսնում. Նաիրա Շահիրյանն՝ ընտանիքի ու ապագա ծրագրերի մասին
ЛАЙФ
Life.panorama.am-ը գրում է.
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է Երևանի Հ. Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի Նաիրա Շահիրյանը: Մեզ հետ զրույցում դերասանուհին պատմել է ոչ միայն աշխատանքային պլաններից, այլեւ կիսվել է, թե ինչպիսի հայրիկ է հաղորդավար Արման Մարգարյանը
-Տիկին Շահիրյան, «Տնփեսա» սիթքոմից հետո Ձեզ չենք տեսնում հեռուստատեսային որեւէ նախագծում, ինչո՞ւ, դիտմա՞մբ եք դադար վերցրել:
- Տվյալ պահին ոչ մի հետաքրքիր առաջարկ չեմ ստացել, բացի այդ, կարծում եմ, դերասանի համար երբեմն պետք են դադարները, որովհետեւ չեմ ցանկանա կրկնվել իմ հանդիսատեսի, հեռուստադիտողի համար: Ինձ էլ է ժամանակ պետք մտքերս իմի բերելու, հավաքվելու համար: Պետք է հեռուստադիտողին չհոգնեցնել, հարկավոր է, որ նրանք կարոտեն դերասանին եւ նրա ներկայությունը իրենց փոքրիկ էկրաններին:
-Իսկ թատրոնում ի՞նչ է նախատեսվում:
- Այս պահին պատրաստվում ենք մի շատ կարեւոր գործի պրեմիերային, որը կկայանա գարնանը: Աշխատում ենք Նյու Սայմնի պիեսներից մեկի վրա, որը բեմադրում է Ժան Նշանյանը: Այստեղ ես մարմնավորում եմ երկու եղբայրների մորը, առհասարակ, այստեղ չորս հոգու՝ ընտանիքի շուրջ է զարգանում իրադարձությունները՝ ցույց տրվելով ընտանիքի փոխհարաբերությունները. թեթեւ իրավիճակային կոմեդիա է: Դերս շատ մոտ է իմ տեսակին, մոր դերը ինձ շատ հոգեհարազատ է:
Շարունակությունը՝ այստեղ




















































