Ереван, 17.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


Հովիկ Աբրահամյանի՝ «բեսեդկի» մակարդակի հայտարարություններն ու սպառնալիքները

АНАЛИТИКА

Այսօր կառավարության հերթական նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը վերջապես խախտեց տևական լռությունը և խոսեց էլեկտրաէներգիայի և վերջին օրերի իրադարձությունների մասին: Սակայն վարչապետի խոսքը «ավելի լավ է, լռեր» շարքից էր:Մենք հիմա չենք անդրադառնա ցուցարարներին ուղղված վարչապետի խրատներին ու հորդորներին, այլ փորձենք հասկանալ, թե ինչու է Հովիկ Աբրահամյանը «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» սկզբունքով պայքարում ՀԷՑ-ի ու Բիբինի շահերի համար:

Նախ, վարչապետը հայտնեց, ներկա պահին թերևս հնարավոր ամենաանհեթեթ որոշման մասին՝ սոցիալապես անապահով խավերի նպաստը 2000 դրամով բարձրացնելու մասին: Նման որոշումը կամ ծաղր է հանրության նկատմամբ, կամ վկայում է վարչապետի ու կառավարության ոչ ադեկվատության մասին:

Այնուհետև Հովիկ Աբրահամյանը վեր հանեց վերջին օրերին իր կամ իր կաբինետի կողմից «պեղված էլեկտրաէներգիայի թանկացման օբյեկտիվ պատճառները», որոնց օբյեկտիվությունը առավել քան կասկածելի է: Վարչապետը նշեց երեք «օբյեկտիվ» պատճառ՝ վերջին երեք տարիների ջրի սակավությունը, ատոմակայանի տուրբինի չպլանավորված կանգը 2013-ին և ազգային արժույթի 20 տոկոսով արժեզրկումը:

Միաժամանակ վարչապետը ուղղակիորեն հաստատեց բոլոր այն չարաշահումների առկայությունը, որոնց մեջ մեղադրվում էր ՀԷՑ տնօրինությունը: Հենց այստեղից էլ սկսվում է ամենահետաքրքիրը: Նախ՝ թանկացման հայտի մեջ ՀԷՑ տնօրինության հիմնական բացատրությունը կուտակված պարտքն է: Իսկ թե որտեղի՞ց է առաջանում այդ պարտքը, Հովիկ Աբրահամյանը ուղղակիորեն ասում է՝ շռայլություններ, ճոխ մեքենաներ, սպառողի և հսկիչի միջև հանցավոր համաձայնություն և այլն: Իհարկե, վարչապետը «ամենայն պատասխանատվությամբ նշում է, որ դրանք կուտակված պարտքի հետ կապ չունեն», սակայն վարչապետի այս պնդումը բացարձակ հավատ չի ներշնչում:

Բավական հետքրքիր էր նաև Հովիկ Աբրահամյանի նշած սպառող-հսկիչ հանցավոր համաձայնությունը, այնքան հետաքրքիր, որ գուցե այստեղ է իրավամբ թաքնված պարտքի խոշոր աղբյուրներից մեկը: Գաղտնիք չէ, որ հայաստանյան առկա վարչակարգի բազմաթիվ ներկայացուցիչները, հենց վարչապետի գլխավորությամբ, կազմում են նաև հայաստանյան օլիգարխիկ բուրգը: ՀՀ ցանկացած քաղաքացի գիտի նույն Հովիկ Աբրահամյանի ձկնաբուծարանների, տասնյակ հեկտարներով ջերմոցների, տարատեսակ այլ արտադրությունների առկայությունների մասին:

Բնականաբար, բոլոր այդ արտադրություններում ծախսվում է հսկայական էլեկտրաէներգիա, արդյո՞ք Հովիկ Աբրահամյանն ու հայաստանյան մյուս օլիգարխները վճարում են դրա դիմաց, թե վարչապետը անձնական փորձով գիտի «հսկիչ-սպառող հանցավոր համաձայնության մասին»։ Մենք իհարկե չենք շտապի մեղադրել որևէ մեկին, սակայն ակնհայտ է, որ այս ոլորտը խորը և լուրջ մոնիթորինգի և ուսումնասիրության կարիք ունի: Այս ամենով հանդերձ, կուրորեն հավատալ վարչապետի այն պնդմանը, թե այդ ամենը կապ չունի ՀԷՑ-ի կուտակած պարտքի հետ, մեղմ ասած, չի ստացվում:

Վերջապես՝ ազգային արժույթի արժեզրկման մասին: Թե ինչքանո՞վ է դրամի արժեզրկումը կապված ՀԷՑ կամայականությունների հետ, թողնենք տնտեսագետներին, միաժամանակ նշենք, որ տնտեսագիտական հմտությունների կամ գիտելիքների մեծ պաշար անհրաժեշտ չէ հասկանալու համար, որ եթե դրամի նման արժեզրկման պարագայում երկրում արտադրվող էլեկտրաէներգիան թանկանում է, ապա Հովիկ Աբրահամյանի բոլոր հայտարարությունները 4 կամ 14 տոկոս տնտեսական աճի մասին «լինում է, չի լինում» ժանրից են:

Եզրափակելով, հավելենք, որ Հովիկ Աբրահամյանի սպառնալիքները կամ զգուշացումները հովհարային անջատումների մասին, «բեսեդկայի» մակարդակի զրույցներ են, քանի որ, եթե ներկա ժամանակաշրջանում վարչապետը չի գիտակցում անխափան հոսանքի նշանակությունը առնվազն պետական բոլոր հիմնարկների լիարժեք կենսագործունեության համար, ապա նա գործ չունի անելու այդ պոստում:

Աղասի Մարգարյան

Past.am, վերլուծաբան

Сильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призами