Ереван, 12.Январь.2026,
00
:
00
ВАЖНО


Անվտանգություն․ Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին

АНАЛИТИКА

Ներկայացնում ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի ամփոփումը՝ անցնող շաբաթվա ընթացքում անվտանգության ոլորտին առնչվող կարևոր իրադարձությունների մասին:

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունները շարունակում են որոշակի ակտիվություն դրսևորել։ Շաբաթվա սկզբնամասում Կառավարությունը հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ  2021թ. մարտի 22-ից Արտակ Դավթյանն իրավունքի ուժով համարվում է նշանակված ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին:

Սակայն նշենք, որ նախորդ շաբաթ ՀՀ վարչական դատարանը` դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, բավարարել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գործով հայցի ապահովման միջոց կիրառելու մասին փաստաբանի միջնորդությունը, որով պահանջվել էր կասեցնել Օնիկ Գասպարյանի պաշտոնանկությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը։

Ըստ Գասպարյանի փաստաբանների՝ Վարչական դատարանի որոշումը կայացված է, ուժի մեջ է ու պարտադիր է բոլորի համար, իսկ  կառավարության այդ հայտարարության հետևանքները և քրեաիրավական են, և վարչաիրավական. համապատասխան հաղորդումները հանցագործության մասին ներկայացվել են իրավասու մարմիններին։

Գասպարյանը դիմել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին, և հղում անելով վարչական դատարանի միջանկյալ որոշմանը, իրեն դեռ համարելով Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։

Մարտի 25-ին, Վարչական դատարանը հետ է վերադարձրել Օնիկ Գասպարյանի հայցադիմումն ընդդեմ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի:  Դատարանը վարույթը հետ է վերադարձրել այն պատճառաբանությամբ, որ հայցվորը իր իրավունքների և շահերի պաշտպանության համար ընտրել է ոչ ճիշտ հայցատեսակ:

Հայցադիմումում թույլ տրված սխալները վերացնելու և որոշումն ստանալու օրվանից հետո՝ տասնհինգօրյա ժամկետում, Վարչական դատարան կրկին ներկայացվելու դեպքում հայցադիմումը վարույթ ընդունված է համարվում սկզբնական ներկայացման օրը:

Այդ ամենին զուգահեռ, Փաշինյանը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել նորանշանակ պետ Արտակ Դավթյանին՝ հայտարարելով, որ Զինված ուժերը դեպի թիկունք հայացք չպետք է ունենան։

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը դատական  հայց  է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի:

Դատական հայցող Տիրան Խաչատրյանը պահանջել է անվավեր նախարարի հրամանները, ընդունել բարենպաստ վարչական ակտ և պարտավորեցնել Տիրան Խաչատրյանին վերականգնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնում:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանը նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով փետրվարի 24-ին ազատվել  էր ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնից, ինչից հետո Վաղարշակ Հարությունյանի հրամանով՝ Խաչատրյանը թողնվել է ՀՀ ՊՆ կադրերի տրամադրության տակ:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Մարտի 22-ին, ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է «The Human Rights Watch»-ի զեկույցին։ Ըստ ԱԳՆ-ի՝ զեկույցն ամրագրում է, որ բազմաթիվ հայ զինվորների վերջին անգամ տեսել են Ադրբեջանում պատանդության մեջ, սակայն Ադրբեջանը չի զեկուցել նրանց մասին։

ԱԳՆ հայտարարության համաձայն՝ դա վկայում է մեծածավալ բռնի անհետացումների բարձր հավանականության մասին ոչ միայն զինծառայողների, այլև գերեվարված քաղաքացիական անձանց շրջանում։ Հրադադարի հաստատումից չորս ամիս անց հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շարունակվող գերությունն ակնհայտորեն ի ցույց է դնում, որ Ադրբեջանը շարունակում է միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները:

ՄԻԵԴ-ում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությանը, թե իրենց մոտ հայ ռազմագերիներ չկան, հայտնել է, որ  Ադրբեջանում այս պահին մոտ 200 ռազմագերի կա, շուրջ 73-ն արդեն իսկ պաշտոնապես հաստատված դեպքեր են, այսինքն՝ Ադրբեջանի իշխանությունները ՄԻԵԴ-ում ընդունել են, որ նշված անձինք պահվում են Բաքվում։ Կա նաև մոտ 120 դեպք, որն Ադրբեջանը չի ընդունել, բայց նրանց մեջ էլ կան անհերքելի ապացույցներ:

Ըստ Սահակյանի՝ ռազմագերիների վերադարձի օրակարգում առնվազն 3 պայման կա դրված Ադրբեջանի կողմից՝ ի վնաս Հայաստանի։

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ անդրադառնալով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը սպասվող քննարկումներին, նշել է, որ Ռուսաստանի ղեկավարության գերակա ուղղություններից մեկն է Լեռնային Ղարաբաղի պարտերազմի հետևանքով գերեվարվածների վերադարձի հարցը, և արվում է հնարավոր ամեն ինչ՝ այդ հարցին արագ լուծում տալու համար:

ՀՀ փոխվարչապետ Ավինյանն էլ նշել է, թե ունեն  Ադրբեջանի կողմից գերեվարված  72 հոգու վերաբերյալ տեղեկություն, կա նաև այլ ցուցակ, որը հրապարակման ենթակա չէ, քանի որ  կարող են նաև ցուցակից դուրս այլ գերիներ ևս լինեն:

Ըստ Ավինյանի՝ ռազմագերիների հարցը կարող է լինել Բաքվի համար խաղաքարտ, բայց ռազմագերիների հարցով չի կարող լինել որևէ հարցի հետ փոխկապակցում:

Սյունիքի մասին

Մարտի 20-ին Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը հայտարարել է, թե հակառակորդի հետ սահմանազատում կատարված է, սակայն ոչ ամբողջովին, գործող իշխանություններն երբեք հստակություն չեն մտցրել, թե ինչ է կատարվում: Ըստ Գորիսի քաղաքապետի՝ Խնձորեսկում հակառակորդը կրկին առաջ է եկել մի քանի մետր։

ՀՀ փոխվարչապետ Ավինյանը, անդրադառնալով Դավիթ Բեկ-Գորիս ճանապարհի վերաբերյալ խոսակցություններին, նշել է, թե կա բանավոր պայմանավորվածություն ՌԴ իշխանությունների հետ: Ադրբեջանի հետ այդ մասով որևէ պայմանավորվածություն չկա:

Սահմանապահները ժամանակավորապես տեղակայվում են 1975-1976թթ. ռազմական քարտեզների հիման վրա: Դա ժամանակավոր տեղակայում է մինչև կլինի դելիմիտացիան և դեմարկացիան: Ըստ փոխվարչապետի՝ փոխադարձ պետական սահմանների ճանաչումը մի քանի տարվա խնդիր է:

Իրանական լրատվականների հաղորդմամբ էլ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Լրատվականները հրապարակել են լուսանկարներ և տեղեկացրել, որ ավելի վաղ այդ ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման:

Լուսանկարներում երևում են տանկեր, ինքնագնաց հրետանային կայանքներ և զրահապատ մեքենաներ։ Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն է և սահմանի կտրումը ՀՀ-ի ու Իրանի միջև: Սահմանների փոփոխությունը Իրանի համար կարմիր գիծ է համարվում և լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է համարվում, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով։

Այլ թեմաներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 22-ին որոշում է ընդունել ՀՀ պետական սահմանի ռեժիմի հարցերով միջգերատեսչական հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ։

Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ դեռևս մանրամասներ հայտնի չեն։

Մարտի 23-ին, ասուլիսի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ անդրադառնալով «Լելե Թեփե»-ի օպերացիային, հետաքրքիր տեղեկություններ է հաղորդել։ Ըստ գեներալի՝ այդպիսի մի քանի օպերացիաներ փորձել են պլանավորել, իրականացնել, ինքը կանխել է իր հնարավորության սահմաններում, քանի որ գտել է ոչ նպատակահարմար: Սակայն իրեն հանելուց մեկ օր հետո օպերացիան պլանավորվում է, երկրի վարչապետը գնում է այնտեղ, հաստատում պլանը՝ բանավոր, ու սկսում են կիրառել: Ըստ գեներալի՝արդյունքում մենք կորցնում ենք մեր ռեզերվն ու հարավային դարպասը հնարավոր չի լինում պահել, որտեղ հակառակորդը մխրճվում է:

Ըստ Հակոբյանի՝ այդ օպերացիան ևս վերլուծության արժանի է։

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ նշել է, որ պատերազմական գործողություններում տարած պարտություններից մեկի պատճառը Զինված ուժերի ղեկավար կազմում շուտ-շուտ փոփոխություններն են։

Նրա խոսքով, գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի ու ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի պաշտոններից ազատումը չափազանց բացասական կերպով է ազդել մարտական գործողությունների ընթացքի վրա, նաև՝ կառուցվածքային փոփոխությունները, կենտրոնական ապարատի ուռճացումը, որոշ մարտական զորամասերի կրճատումը որոշ ուղղություններում բացասական են ազդել մեր պաշտպանական խնդիրների իրականացման վրա:

Մովսես Հակոբյանը, անդրադառնալով վարչապետի՝  Սու-երի վերաբերյալ արված հայտարարությանն,  ասել է՝ անհեթեթություն է, դա նշանակում է՝ մեքենան առել, կանգնեցրել ես, բենզինը ապագայի համար թողել, որ ինչ-որ մեկը գնի։ Գեներալը նշել է, որ Դատախազությունը պետք է ստուգի ու բացահայտի՝ այն երեք չափանիշները, որ պիտի ունենան ՍՈւ-30-ները որպես բազմաֆունկցիոնալ ավիացիոն համակարգ։ Իր  ունեցած տեղեկություններով՝  այդ ֆունկցիաներից մեկը չունի, որը կարող է նաեւ պատճառ է եղել ու ինքնաթիռի անձնակազմը չի թռել։

Հիշեցնենք, որ վարչապետի Սու-30-ների մասին Փաշինյանի հայտարարությունները հակասում են միմյանց, քանի որ նրա ասածի համաձայն՝ 2020թ․-ի հուլիսին Սու-30ՍՄ-ները փորձարկել են «օդ-ցամաք» հրթիռները, բայց հետագայում դրանք «անհետացել» են։

Մարտի 24-ին Փաշինյանը կրկին վստահեցրել է, որ ՍՈՒ-30 ՍՄ ինքնաթիռներին առնչվող իր ՝ տարբեր ժամանակներում արված երկու հայտարարությունները միմյանց չեն հակասում՝ նշելով, որ ավելի վաղ վարժական թռիչքին դրանք օգտագործել են նախկինում արդեն իսկ ՀՀ-ի զինանոցում եղած հրթիռներ:

ԱԽ քարտուղարն էլ նշել է, որ ՍՈՒ-30-ներ գնելու գործընթացը դիտարկվել է որպես երկար ժամանակի գործընթաց։ Ըստ պլանավորման՝ «ՍՈՒ-30»-ների զինամթերքի և մնացած կարողությունների ձեռքբերման գործընթացը դիտարկվել է որպես  երկարաժամկետ գործընթաց, քան պատերազմի սկսվելն էր։ Որևէ այլ խնդիր, ՍՈՒ-30-ի հետ կապված, չի եղել։  Ըստ ԱԽՔ-ի՝ կան տարբեր կարողությունների հրթիռներ, խնդիրը լավագույնն ունենալն էր, որն ամենամեծ ազդեցությունը կարող էր ունենալ։ Այն, ինչ մենք ունեցել ենք, որոշակի սահմանափակումներ են ունեցել։

Մարտի 24-ին Ազգային ժողովը որոշել է Հայաստանում վերացնել 2020–ի սեպտեմբերի 27-ից գործող ռազմական դրությունը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ էլ՝ 27 տարին լրացած Հայաստանի այն քաղաքացիները, որոնք չեն ծառայել զինված ուժերում և որոնց նկատմամբ հետախուզում է հայտարարվել, առաջիկայում հնարավորություն կստանան առանց նախապայմանների վերադառնալ հայրենիք։

ՊՆ անցուդարձի մասին

Մարտի 22-ին Արցախում ծառայող ժամկետայինների ծնողները կրկին ակցիա են իրականացրել Կառավարության շենքի դիմաց։ Պահանջը՝ կռվին մասնակցած ու հետպատերազմյան ծանր օրերն ապրած զինվորների ծառայության ժամկետի կրճատում՝ նվազագույնը 6 ամսով։

Նիկոլ Փաշինյանի հետ ծնողներից մի քանիսը հանդիպել էին մարտի 19-ին։ Վարչապետը պատասխանել էր, որ քննարկումներ կլինեն և նման որոշման համար օրենսդրական փոփոխություն է հարկավոր, սակայն միայն երկու շաբաթից կարող են ասել՝ հստակ ինչ քայլեր կձեռնարկեն։ Ամսի 22-ի հանդիպումից հետո ծնողները դուրս են եկել մեկ ժամից ավելի տևած հանդիպումից և նշել են, որ արդյունքներից գոհ են, բոլոր հարցերի շուրջ փոխհամաձայնություն կա և իրենց բարձրացրած բոլոր հարցերի  շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են։

Մարտի 22-ին ՊՆ ն հաղորդագրություն է տարածում այն մասին, որ մարտի 21-ին, խիստ ձնաբքի պայմաններում, ՀՀ ԶՈՒ N զորամասի մարտական հենակետից մյուս հենակետ անցնելու ընթացքում կորել է կապը երկու պայմանագրային զինծառայողի հետ։ Իսկ որոնողափրկարարական աշխատանքներին խանգարում էր չդադարող բուքը։

Մարտի 22-ին, օրվա երկրորդ կեսին, հաջողվել է տեղորոշել զինծառայողների գտնվելու վայրը։ Եղանակային ծայրահեղ բարդ պայմաններում տարհանման աշխատանքներն իրականացնելուց հետո Կ. Շահնազարյանը ծանր վիճակում տեղափոխվել է զինվորական հոսպիտալ։ Իսկ  Ա. Հովհաննիսյանի կյանքը փրկել չի հաջողվել։

Ռազմական ոստիկանությունում նախապատրաստվել են նյութեր՝ դեպքի հանգամանքները պարզելու համար:

Սոցիալական ցանցերում, տելեգրամյան ալիքներում տարածվեց նաև տեղեկություն այն մասին, որ նշված զինծառայողները վեց օր սպասել են հերթափոխի, սակայն այդպես էլ փոխարինողներ չեն ուղարկվել, որոշել են գնալ մոտակա դիրք՝ ծխախոտ և ջուր բերելու, և կորել են։ Իսկ թե ինչու է մոտ մեկ շաբաթ հերթափոխն ուշացվել, եթե տեղեկությունը ճիշտ է, կայքերից մեկի հարցին ի պատասխան՝ ՀՀ ՊՆ-ից  տեղեկությունը ո՛չ հաստատել են, ո՛չ էլ  հերքել: Հայտնել են, թե քննություն է ընթանում ու ավարտին ամեն ինչ պարզ կլինի։

Շաբաթվա ընթացքում ՊՆ զորամիավորումների տարբեր զորամասերում անցկացվել են կրակային պատրաստության վարժանքներ, անցկացվել են գործնական պարապմունքներ, կրակի կառավարման համատեղ շտաբային մարզումներ հայտարարվել են ուսումնական տագնապներ, և այլն։

Անվտանգության ոլորտին առնչվող  թեմաները շաբաթվա ընթացքում կրկին քննարկումների առանցքում են եղել, հատկապես շատ են հրապարակումները ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ, Սու երի մասին վարչապետի կողմից արված հայտարարությունների շուրջ քննարկումները ևս բավականին շատ են։

Գերիների վերադարձի հետ կապված լուսաբանումները ևս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են եղել։

Пашинян: Мы решили вопрос легитимности правительства, но не решили вопрос легитимности правовой системыВ Индии запуск ракеты со спутником зондирования Земли завершился неудачейГлава МИД Ирана Аракчи: Тегеран готов к переговорам с США на равных позицияхSCMP: атака США на Венесуэлу показала необходимость восстановить репутацию ООНСинанян: Проблемы армянского патриархата Иерусалима пока не решены«Христос родился и явился миру, Вам и нам великая радость и благая весть»․ Арман Варданян направил поздравительное послание по случаю Рождества Христова Сотрудники Idram стали тайными Дедами Морозами для воспитанников центра дневного ухода «Орран»«2026 год — это время для укрепления мостов дружбы» — Абрам Овеян поздравил народы России и Армении с Новым годом Рубен Варданян был удостоен премии «Великий гуманист», учреждённой медиахолдингом «Евромедиа24» (видео) Рождественский свет по ту сторону решёток. Репрессии против Армянской Апостольской Церкви - «Паст»А почему "полномочия имеют"... не имеющие полномочий? "Паст"Юнибанк выпустил подарочные карты Новое развитие: резкая оценка со стороны британской платформы - «Паст»Новый год, старые лживые утверждения: куда движется Армения? «Паст»Зеленский: Мирный план на 90% готовПианисты из программы «Наши виртуозы» фонда «Музыка для будущего» выступали на одной сцене с итальянским пианистом Антонио ди Кристофано«Euromedia24» удостоило Рубена Варданяна премии «Великий гуманист» (видео)Картины армянской художницы выставлены в Сиднее и поддержат благотворительный фонд Hayk for our HeroesФИДЕ присвоила Мариам Мкртчян звание женского гроссмейстераАрмяне и русские углубляют сотрудничество: в Московском доме национальностей состоялся вечер «Мелодии Победы» Погода в Армении в выходные: снегопад, метель, похолоданиеБайрамов: Армения нам объяснила - участок железной дороги TRIPP не относится к РоссииБолее десятка духовных лидеров призвали папу Льва XIV вмешаться в судьбу арцахских пленныхВ Великобритании Пашиняна назвали диктатором,который преследует церковь и сотрудничает с Азербайджаном Зеленский заявил, что в ближайшее время встретится с ТрампомМэрия Еревана отреагировала на публикации вокруг выделенных на строительство станции метро «Ачапняк» средствДелегация штаб-квартиры МККК в Женеве посетила удерживаемых в Баку армянГлава Центробанка: В условиях глобальной неопределенности Армении удалось сохранить макроэкономическую стабильностьКоманда филиала МГУ выиграла первый турнир по дебатам в Ереване Обновленный центр продаж и обслуживания Ucom открылся на проспекте Тиграна Меца Операция архиепископа Микаела Аджапахяна отложена на неопределенный срок«Euromedia24» удостоил Давида Амаляна почётной премии «Эталон борьбы» (видео)Уже открыто признают, что цель - разрушить Церковь: «Паст»Раскрываются ли мошенничества? «Паст»Народ и Церковь едины в борьбе против антицерковной кампании властей: «Паст»«Euromedia24» удостоил Рубена Матевосяна почётной премии «Хранитель армянской музыки» (видео)Трамп приостановил крупномасштабные ветроэнергетические проекты по меньшей мере на 90 дней«Осветим темноту вместе»: подарок Самвела Карапетяна ГюмриВо Франции проводится расследование по факту кибератаки на почту: сообщается о пророссийских хакерахЗа ситуацией вокруг армянской Церкви следят и в Лондоне — замглавы британского МИДГеоргий Макарян из Балашихи стал чемпионом мира по бразильскому джиу-джитсу«Тайный Санта» на idplus: анонимные подарочные картыФСБ России сообщила о предотвращении теракта на магистральном нефтепроводеПентагон: наращивание военной мощи Китая делает США уязвимымиАрмянский бренд Yeprem представлен в 5-м сезоне сериала «Эмили в Париже»Трамп рассмешил Сталлоне на вручении премииBrent подорожала до $62,46 за баррельВласти Армении не способны решить стоящие перед экономикой вызовы: КарапетянПапа римский Лев: «Очень печально, что Россия отказалась от перемирия»Новогоднее мероприятие «Евразии» в Ереване: вручение дипломов, кинопоказ и встреча с Дедом Морозом