Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


Ժողովրդագրական ճգնաժամը և սառույցին գրված ֆանտաստիկ «խոստումը». «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

Նորություն ասած չենք լինի, եթե նշենք, որ անկախությունից ի վեր Հայաստանը լուրջ ժողովրդագրական ճգնաժամի առաջ է կանգնած, ինչն առանցքային նշանակության հարց է, քանի որ պետության հզորության ամենակարևոր բաղադրիչներից մեկը երկրի բնակչության թվաքանակն ու ժողովրդագրական կազմն է։ Կարելի է անգամ պնդել, որ սա նույնիսկ ազգային անվտանգության խնդիր է բարդ և թշնամական աշխարհաքաղաքական միջավայրում գտնվող Հայաստանի համար։ Հայաստանում ժողովրդագրական հետընթացը պայմանավորված է ինչպես երկրի սոցիալ-տնտեսական ոչ բարվոք իրավիճակով և տարածաշրջանային խոշոր նախագծերից Հայաստանի մեկուսացմամբ, այնպես էլ իշխանությունների կողմից վարվող ոչ նպատակային քաղաքականությամբ։

Սրանք և մի շարք այլ գործոններ նպաստել են ինչպես ծնելիության նվազման ու մահացության աճի, այնպես էլ կանգ չառնող արտագաղթի գործընթացի շարունակմանը։ Սակայն հարցն այն է, որ տարիներ շարունակ խոսվում է Հայաստանի ժողովրդագրական իրավիճակը բարելավելու մասին, բայց իրականում այդ խնդիրը լուծվելու փոխարեն ավելի է խորանում։ Ուշադրություն դարձնենք, որ, մասնավորաբար, անցած տարի մեր երկրի մշտական բնակչության թիվը նախորդ տարվա համեմատ նվազեց 0,2 տոկոսով, ինչը շատ լուրջ թիվ է առանց այն էլ փոքր թվաքանակ և ծերացող բնակչություն ունեցող երկրի համար։ Ու այսպիսի ցուցանիշն առավել մտահոգիչ է այն պարագայում, որ համավարակի արդյունքում մեծ թվով մարդիկ ուղղակի երկրից մեկնելու հնարավորություն չեն ունեցել։

Մյուս կողմից էլ՝ կորոնավիրուսի տարածման դեմ ոչ արդյունավետ պայքարի հետևանքով ունեցանք անհամեմատ մեծ թվով մահեր, իսկ անցած տարվա աշնանը սկսված պատերազմն էլ հազարավոր զոհերի պատճառ դարձավ։ Բայց դեմոգրաֆիական միտումների առումով այս տարի առավել բարդ է լինելու։ Ժողովրդագրական ճգնաժամին նպաստող գործոններին գումարվում է նաև մեկը՝ համընդհանուր հիասթափությունը, որն առավել ցայտուն է դառնում, երբ չկա հասարակությանը համախմբող և մարդկանց ոգեպնդող որևէ գաղափար կամ գործոն։ Ծանր պարտությունը, թուրք-ադրբեջանական տանդեմին անընդմեջ կատարվող զիջումները, երկրի ապաշնորհ կառավարությունը և տոտալ ամենաթողությունն ու անգործությունը հուսալ քությունն ավելի ու ավելի են խորացնում։ Դրանով է պայմանավորված, որ բազմաթիվ քաղաքացիներ դադարել են իրենց ապագան կապել Հայաստանի հետ և մտադիր են առաջին իսկ հնարավորության դեպքում բռնել արտագաղթի ճանապարհը։

Դրա համար էլ շատերն անհամբեր սպասում էին, թե երբ են արտերկիր մեկնելու չվերթները բացվելու։ Ճիշտ է՝ իշխանությունները հայտարարում են, թե Հայաստանից մարդիկ ինչպես մեկնում են, այնպես էլ վերադառնում են։ Սակայն խնդիրն այն է, որ մեկնողների քանակն անհամեմատ շատ է վերադարձողների քանակի համեմատությամբ, այն էլ՝ տոմսերի բազմակի թանկացման պարագայում։ Նույնիսկ տվյալներ են շրջանառվում, որ միայն այս տարվա փետրվարին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով Հայաստանից մեկնել է մոտ 58 հազար մարդ, մինչդեռ վերադարձել է մոտ 32 հազար մարդ։ Արտագաղթի մասով իրադրությունը հատկապես լուրջ է նոր սահմանամերձ դարձած համայնքներում։

Կասկած չկա, որ հակառակորդը փորձելու է այնպիսի պայմաններ ստեղծել, որ այդ համայնքներում բնակվող մարդիկ թողնեն և հեռանան։ Իսկ այդ համայնքները զարգացնելու ուղղությամբ պետությունը դեռևս որևէ էական նախաձեռնությամբ հանդես չի եկել։ Արտագաղթի սպառնալիքին զուգահեռվում է ծնելիության անընդհատ նվազող ցուցանիշը, որը կապված է երկրի սոցիալտնտեսական բարդ իրավիճակի ֆոնին համընդհանուր թանկացումների, գործազրկության աճի ու մարդկանց եկամուտների նվազման հետ։ Ու եթե այսպես երկար շարունակվի, ապա, մասնագետների գնահատմամբ, որոշ ժամանակ հետո մեր երկրի բնակչությունը մոտ կիսով չափ կկրճատվի։

Այնինչ, նման անհանգստացնող իրադրության պայմաններում իշխանությունները մի քանի կիսատ-պռատ ծրագիր իրականացնելուց հետո համարում են, թե բավարար քայլեր ձեռնարկել են ու ժողովրդագրական պատկերը բարելավող համակարգ են ստեղծել։ Եվ դա ուղեկցվում է Նիկոլ Փաշինյանի՝ երկրի բնակչությունն ավելացնելու մասին ամպագոռգոռ ճառերով։ Բոլորս ենք հիշում 2050 թվականին Հայաստանի բնակչությունը 5 մլն-ի հասցնելու նրա խոստումը։ Բայց, ինչպես նրա բոլոր խոստումները, այս խոստումը ևս վաղուց գրվել է սառույցին։ Չնայած ի սկզբանե շատերն էին նրա այդ հայտարարությունը որակել որպես ֆանտաստիկ ու պոպուլիստական:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения