Ереван, 28.Март.2026,
00
:
00
ВАЖНО


Գրիլ յաժ. արևելյա՞ն, ֆրանսիակա՞ն, թե՞ խորհրդային քաղցրավենիք․ «Փաստ»

ՀԱՆՐԱՀԱՅՏ ՄՈԼՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

«Փաստ» օրաթերթը գրում է

Գրիլ յաժ կոնֆետները շատերն են սիրում, հատկապես հետխորհրդային երկրներում, և դա պատահական չէ: Կարծիք կա, որ գրիլ յաժի պատմությունը զարգացել է ԽՍՀՄ-ում: Այնուամենայնիվ, այս կոնֆետի հայրենիքը, ինչպես և շատ այլ քաղցրավենիքների, Ֆրանսիան է։ Նույնիսկ «գրիլ յաժ» բառը ֆրանսերեն է, ինչը թարգմանաբար նշանակում է «տապակած»: Ճիշտ է, Արևելքի բնակիչները պնդում են, որ հենց նրանք են հորինել «տապակած ընկույզներով» այդ նրբաճաշակ քաղցրավենիքը, և դա ինչ-որ տեղ ճիշտ է, քանի որ այն որոշակիորեն սովորական հալվա է հիշեցնում: Նույնիսկ գոյություն ունի լեգենդ, որ գրիլ յաժ առաջին անգամ պատրաստել է «1000 ու 1 գիշերներ»-ի հերոսուհին՝ գեղեցկուհի Շահրիզադեն:

Այնուամենայնիվ, ստացվել է այնպես, որ գրիլ յաժը ժողովրդականություն է ստացել հենց Ֆրանսիայում, և այնտեղից էլ այդ քաղցրավենիքի բաղադրատոմսը տարածվել է այլ երկրներով, որտեղ տարբեր հրուշակագործներ սկսել են փորձեր կատարել և իրենց փոփոխությունները մտցնել գրիլ յաժի ավանդական բաղադրատոմսի մեջ: Նման կերպ հայտնվել են մրգերով, ընկուզեղենի տարբեր տեսակների խառնուրդով, համեմունքներով, մեղրով և շատ այլ բաղադրամասերով գրիլ յաժները: Ներկայումս կարելի է ցանկացած տեսակի գրիլ յաժ կոնֆետներ գնել, բայց գտնել այն կոնֆետը, որը միավորում է բարձր որակը, հիանալի համն ու մատչելի գինը, դեռ այնքան էլ հեշտ չէ: Գրիլ յաժը այսօր էլ համարվում է բավականին սիրված քաղցրավենիք:

Արտադրողները շարունակում են ուշադրություն դարձնել այդ կոնֆետներին և ստեղծել նորանոր տեսակներ: Եվ դա պատահական չէ, քանի որ այն դուր է գալիս ինչպես երեխաներին, այնպես էլ մեծահասակներին: Ֆրանսիացի հրուշակագործները չէին կարող ավելի լավ բան մտածել, քան ընկույզը տապակելը, ընդ որում, այդ գործընթացն ուղեկցվել է ընկույզը շաքարի մեջ թաթախելով: Չնայած, կրկին նշենք, որ այդ գաղափարը փոխառվել է Հեռավոր Արևել քում աշխատող հրուշակագործներից: Հարկ է նշել, որ այդ գաղափարը պարզապես կարելի է համարել հրաշալի, քանի որ իրականում ժամանակակից հրուշակագործները, այն օգտագործելով, ունակ են այնպիսի գերազանց տորթեր պատրաստել, որ կարելի է «մատները հետը ուտել»։

Բացի այդ, շատ ժամանակակից է գրիլ յաժի հիմքով թխվածքաբլիթներ պատրաստելը, հատկապես ժելեի հիմքով: Դա հիանալի գաղափար է, քանի որ այդ բոլոր թխվածքների հիմքը ամուր է լինում: Բացի այդ, նման կերպ ընկույզները չեն փշրվում և պահպանում են թխվածքի արտաքին տեսքը: Հայտնի է, որ հրուշակագործները գրիլ յաժը դասում են կարամելային տեսակի քաղցրավենիքի շարքին և բաժանում են երկու հիմնական տիպի. փափուկ գրիլ յաժ, որի մեջ մանրացված ընկույզները խառնված են մրգային մասսային, և պինդ գրիլ յաժ, որը պատրաստվում է հալեցված շաքարի մեջ ընկույզ խառնելով, ընդ որում, ընկույզը կարող է լինել ջարդած կամ ամբողջական։ Գրլ յաժում կարող են օգտագործվել արախիսը, մշկընկույզը, հունական ընկույզը, անտառային ընկույզը, քունջութի կամ կակաչի սերմերը և այլն։

Զանգվածին տալիս են անհրաժեշտ ձև, հովացնում և փաթեթավորում: Տապակած ընկույզների արտադրության մեջ կարևոր է ոչ միայն հումքի՝ ընկույզի որակը, այլ նաև շաքարի որակը և զանգվածը: Հալված վիճակում այն պետք է լինի թափանցիկ, առանց պղտորման նշանների, բարձր ջերմաստիճանի ազդեցության ժամանակը պետք է նվազագույնի հասցվի, հակառակ դեպքում զանգվածում կուտակվում են խորը տրոհման մնացորդներ, ինչը ազդում է քաղցրավենիքի որակի վրա: Գրիլ յաժը կտրելը սովորաբար արվում է ձեռքով, որը ինչ-որ չափով բարդացնում է գործը, քանի որ ամենալավ և «համեղ» գրիլ յաժը ամենաբարակն է, իսկ ձեռքի աշխատանքի ընթացքում բավականին դժվար է հասնել նման անհրաժեշտ նրբության:

Կամո Խաչիկյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Как за одну ночь становятся «независимыми»? «Паст»Примитивный, устаревший пропагандистский «трюк»: «Паст»Привилегированное правосудие? Когда закон не одинаков для всех: «Паст»Сходство с вождем, ставшее судьбой: Георгий СаакянАрмянская пара — в топ-8 ЧМ-2026 с лучшим результатом в карьереПризнание на высшем уровне: Тамара Варданян получила Благодарность Президента Российской ФедерацииМинистры иностранных дел Ирана и России провели переговоры«“Западный Азербайджан”: экспансия под прикрытием возвращения» «От Ватикана до политики экспансии: истоки проекта “Западный Азербайджан”» Скончался видный государственный деятель Армении Левон СаакянMWM: Израиль потерял 21 танк за день, это самые масштабные потери за 40 летВ Румынии прогнозируют рост цен на хлеб на 35% из-за конфликта вокруг ИранаВ ООН опасаются дальнейшей эскалации на Ближнем ВостокеВ Польше ввели пособие для алкоголиковWSJ: восстановление техники США после ударов Ирана может стоить $1,4-2,9 млрдСледующее заседание Евразийского межправсовета пройдет 6-7 августаУниверситеты США возвращают устные экзамены из-за искусственного интеллектаUnity от Ucom — лучшая фиксированная сеть в Армении Исаагулян: идею «Западного Азербайджана» Алиеву предложил Пашинян 1% idcoin в рамках TOON EXPO 2026 от IDBankОлимпийский спорт должен объединять, а не становиться ареной политических кампаний Эксперт: угроза Пашиняна о войне показывает качество того мира, который он якобы строит Еще одно предвыборное «видение», необходимость в котором год назад «отсутствовала»: «Паст»Анекдот бывшего министра обороны об «оружии Никола»: «Паст»60 миллионов долларов США: Америабанк присоединился к финансированию строительства дата-центра ИИ Firebird в Армении Народ — с Церковью: в поддержку Святого Эчмиадзина петиция за рекордно короткое время собрала 50 000 подписей: «Паст»От «возвращения миллиона» к репарациям: требования Баку ужесточаются, Ереван — молчит. Нахапетян Курс финансовой грамотности в ЕГУ: Idram и IDBankЭксперт из Ирана заявил о возможной операции против ОАЭ и Бахрейна в случае наземного вторжения СШАПлан ликвидации Армении. Что скрывается за термином «Западный Азербайджан»?Армянские фигуристы Карина Акопова и Никита РахманинThe Telegraph: Президент Германии сравнил Трампа с ПутинымЭкс-омбудсмен Армении назвал поведение Пашиняна поведением человека, лишенного мужской честиСаакашвили заявил о «рейдерском захвате» Грузинской церквиЦены на нефть упали более чем на 4% Американское издание The San Diego Union-Tribune опубликовало большой материал об АрменииС начала войны с Ираном в Израиле были госпитализированы более 5000 человекВладимир Варданян избран судьей Конституционного суда АрменииОт Арцаха к Еревану: следующий этап азербайджанской экспансииКогда земля уходит из-под ног: «Паст»Новая манипуляция «войной» и «миром»: «Паст»Соответствуют ли действительности «тревожные звонки» о том, что в продуктах питания находят «камень и металл»? «Паст» Журнал Global Finance признал Америабанк лучшим банком года в Армении Угроза национальной идентичности армянского народа: «Паст»IDBank предупреждает о мошенничестве под видом удаленной работыЦеленаправленные действия против арцахцев координируются на государственном уровне: Гехам СтепанянОтказ в поездке Гарегина II вызвал негативную реакцию: адвокатTasnim: Иран готовит новые сюрпризы, Трампу следует оторваться от телефона и смотреть в небоМИД РФ: Лавров и Арагчи обсудили ситуацию с конфликтом вокруг ИранаAl Jadeed: Израиль обстрелял фосфорными боеприпасами Рас-эн-Накуру на юге Ливана