Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Արդյո՞ք իշխանությունը «ձեռքերը լվացել» է Արցախից․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Պատերազմի ավարտից արդեն 5 ամիս է անցել, սակայն Արցախի հիմնախնդրի շուրջ կուտակված բազմաթիվ հարցեր ու հարցականներ կան, որոնք ոչ միայն չեն ստանում իրենց պատասխանները, այլև ավելի են խորանում ու չեն էլ բարձրաձայնվում։ Թվում է, թե այս օրերին ողջ երկիրը պետք է ապրեր Արցախյան հիմնախնդրի շուրջ անհանգստությունից ելնելով, բայց դրա փոխարեն, փաստը մնում է փաստ, որ եթե որևէ քաղաքացի այլընտրանքային կարծիք է արտահայտում, ապա շատ արագ հայտնվում է իշխանական քարոզչամեքենայի հարձակման թիրախում։ Իշխանությունները ամեն մի երկրորդական հարցից խոսում են, քննարկումներ են ծավալում, բայց դրա մեջ չի մտնում Արցախը։

Տպավորություն է, որ իշխանությունները միտումնավոր կերպով փորձում են խուսափել Արցախյան հիմնահարցի դետալներին անդրադառնալուց։ Ալիևը պարբերաբար հոխորտում է և հայտարարում, թե Արցախյան հարցն արդեն լուծվել և պատմական անցյալում է մնացել, իսկ մեր «քայլողների» կողմից որևէ արձագանք չկա։ Լեզուները կուլ են տվել: Այն դեպքում, երբ ներքին դաշտում արձագանքում են ամեն փոքր դետալի, ավելին՝ իրենց իրավունք են պահում նույնիսկ հոխորտալ: Ինչևէ, արձանագրենք, որ Արցախի հարցով ՀՀ իշխանությունները, երկրի ղեկավարի գլխավորությամբ, ուղղակի լռության ուխտ են պահում։ Միայն Արագածոտնի մարզ կատարած այցելության ժամանակ Փաշինյանը իբր խախտեց լռությունը և փորձեց պատասխանել այն հարցին, թե ինչո՞ւ այդքան զոհեր ունեցանք։

«Մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ այսօր մենք Ադրբեջանին կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ»,- նշեց նա։ Այլ հարց է, որ այս հայտարարությունը պարզապես խայտառակություն էր: Մյուս կողմից՝ միայն օդի մեջ հայտարարելով, թե դեռևս Արցախի հարցը լուծված չէ, ոչինչ չի փոխվելու, արտահերթ քայլեր են անհրաժեշտ առաջին հերթին Արցախին սատարելու ու սուբյեկտայնությունն ընդգծելու հարցում։ Թե չէ, փորձելով տեղի ունեցածում ամեն անգամ նախկիններին մեղադրել ու դրանով սահմանափակվել՝ Փաշինյանը ուղղակի ծիծաղելի վիճակում է հայտնվում։ Հայաստանը նախևառաջ միջազգային հարթակում պետք է բարձրացնի Արցախի կարգավիճակի հարցը, սահմանի իր կարմիր գծերը, միջազգային հանրությանը ցույց տա Ադրբեջանի ագրեսիայի և արցախահայության նկատմամբ գործված հանցագործությունների հետևանքները, որոնց միջոցով արցախահայությունը զրկվել է կենսագործունեություն ծավալելու անհրաժեշտ կենսատարածքից ու հնարավորություններից։

Ադրբեջանական բռնազավթման առարկա են դարձել անգամ նախկին ԼՂԻՄ-ի մաս կազմող տարածքները։ Ու այսքանից հետո Արդբեջանը չի ցանկանում կանգ առնել՝ վերջնանպատակ ունենալով Արցախի նկատմամբ ամբողջական վերահսկողության հաստատումն ու բնակչության էթնիկ զտումը։ Պատերազմի արդյունքում խախտվել են հիմնախնդրի կարգավորման բանակցային 3 սկզբունքներից երկուսը, այն է՝ ազգերի ինքնորոշման սկզբունքը և ուժ կամ ուժի կիրառման սպառնալիքից հրաժարումը, ու կարծես հայկական կողմը համակերպվել է տեղի ունեցածի հետ։ Այնինչ, պետք է ամեն օր Մինսկի խմբի համանախագահ երկրների ուշադրությունը սևեռել այս հանգամանքի վրա։ Մյուս կողմից էլ՝ տպավորություն է, թե Հայաստանը «ձեռքերը լվացել» է Արցախից, իսկ ավելի կոնկրետ՝ Արցախի անվտանգության երաշխավորի իր պարտականություններից։ Չնայած այս իշխանությունների գոյության պայմաններում Հայաստանն անգամ իր անվտանգությունն ապահովելու խնդիր ունի, ուր մնաց, որ Արցախի անվտանգության մասին ի վիճակի լինի մտածել։

Սակայն հարցն այն է, որ ճիշտ է՝ Արցախում ռուս խաղաղապահները անվտանգությունն ապահովում են, սակայն միայն դա բավարար չէ, և Արցախի սուբյեկտայնության կարևորագույն ցուցիչներից մեկն էլ սեփական մարտունակ զինված ուժեր ունենալու հանգամանքն է։ Այս համատեքստում ուշագրավ է, որ օրերս Արցախի անվտանգության քարտուղար Վիտալի Բալասանյանը նշել էր, թե ՀՀ քաղաքացիները կամավորության հիմքով կարող են գրանցվել և ծառայել Արցախում։ Այս հայտարարությունն իր ենթատեքստում Հայաստանից օգնություն ստանալու յուրահատուկ ուղերձ է պարունակում։ Բայց արդյոք իշխանություններն ի վիճակի՞ են ըմբռնել այս ուղերձը։ Պատերազմից ամիսներ անց Փաշինյանը ոչ մի անգամ ոտք չի դրել Արցախ, այնինչ նախկինում Արցախ գնալու և փիառվելու առիթը բաց չէր թողնում։

Իսկ հայաստանյան պաշտոնյաների այցերը պետք է փաստեն Արցախի անկախ կարգավիճակի մասին։ Մի անգամ ՀՀ արտգործնախարարը Արցախ այցելեց, տեսանք՝ ինչ բուռն արձագանք հետևեց Ադրբեջանից, իսկ դրանից հետո մեր բարձրաստիճան պաշտոնյաները, կարծես, փորձում են զերծ մնալ այցերից ու ամեն կերպ տեղավորվել Ադրբեջանի գծած շրջանակի մեջ։ Պատահական չէ, որ փորձագիտական շրջանակները բարձրաձայնում են, որ իշխանությունները ձեռք են քաշել Արցախից՝ վերջինիս թողնելով միայնակ: Երևի իրենց համար այդպես ապրելն ավելի հեշտ է...

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank