Ереван, 20.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО

Հռոմի Ֆրանցիսկոս պապին նվիրված նոր ֆիլմը կպատմի նաև Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ջանքերի մասին

КУЛЬТУРА

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մասին պատմող «Ֆրանչեսկո» ֆիլմը մարտի 28-ց հասանելի կլինի DiscoveryPlus ծառայության միջոցով:

Ֆիլմի ռեժիսորը 2016 թվականին փաստավավերագրական ֆիլմերի անվանակարգում «Օսկար»-ի առաջադրված Եվգենիյ Աֆինեևսկին է:

Ֆիլմի պրոդյուսերն ամերիկահայ անվանի բժիշկ, Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանի (UCLA) Դեյվիդ Գեֆենի անվան բժշկական կենտրոնի համաղեկավար, պրոդյուսեր Էրիկ Էսրաիլյանն է:

Էսրաիլյանը ֆեյսբուքյան գրառման մեջ նշել է, որ իր համար մեծ պատիվ է հեռուստադիտողների դատին ներկայացնելու ֆիլմը: Նա պատմել է, որ ֆիլմում ներկայացված է Հռոմի պապը, ով առնչվում է այսօր ողջ աշխարհում ամենամեծ մարտահրավերների հետ: «Ես անձամբ շատ երախտապարտ եմ նրան Հայոց ցեղասպանության հարցում զանգվածային իրազեկում ապահովելու գործում ունեցած աներեր առաջնորդության համար՝ ի հեճուկս լռելուն ուղղված աշխարհաքաղաքական ճնշման»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է Էսրաիլյանը:

Նա հրապարակել է Հռոմի պապի՝ Հայաստան կատարած այցից լուսանկար, որտեղ կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդն աղոթում է Ծիծեռնակաբերդի բարձունքում: «Մեծ պատիվ էր ինձ համար գտնվել այնտեղ, երբ Ֆրանցիսկոս պապն աղոթում էր Հայոց ցեղասպանության թանգարանում՝ ողջ աշխարհի ուշադրությունը ևս մեկ անգամ բևեռելով Հայաստանի վրա: Այս կիրակի DiscoveryPlus ծառայության միջոցով դիտեք «Ֆրանչեսկո» ֆիլմը և իմացեք Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նրա ներդրած հզոր ջանքերի  ու շատ այլ բաների մասին: Ի հեճուկս տասնամյակներ շարունակվող ժխտման և ժխտողների կողմից աշխարհաքաղաքական մանևրների, ԱՄՆ Սենատը, Ներկայացուցիչների պալատը, Կոնգրեսի գրադարանը և իրազեկված աշխարհն այսօր հրապարակայնորեն ճանաչում են պատմական փաստերը»,- նշել է Էսրաիլյանը՝ ընդգծելով, որ այժմ Կոնգրեսի անդամները կոչ են անում նախագահ Ջո Բայդենին հետևել իրենց ու ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Ֆրանչեսկո» ֆիլմը պատմում է Հռոմի Ֆրանցիսկոս պապի կյանքի ու գործունեության մասին: Դրանում ներառված են հարցազրույցներ հենց Ֆրանցիսկոս պապի, նրա ընտանիքի անդամների, Բենեդիկտոս XVI-ի և այլ անձանց հետ:

Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել 2020 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Հռոմի կինոփառատոնի շրջանակում: Այն արժանացել է իտալական հայտնի Kinéo մրցանակի:

Административный суд признал бездействие полиции незаконным«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»В Армении состоится 6-й международный летний фестиваль современного танца SumMeetUcom — технологический партнер «Кубка Стрит Бол Армения 2026» Арестованный Давид Казинян подал иск против ЦИКПосол Армении в США и директор фонда кардинала Агаджаняна обсудили возможности сотрудничестваВ Великобритании арестовали столкнувшего ребенка в вольер с крокодилами мужчинуТрамп заявил, что ожидает полного прекращения огня на всех фронтах, включая Ливан и ИзраильЗатулин: Мы не принимаем результаты выборов в Армении, но будем работать с ней и дальшеАрмения — Албания 3:0: после разгрома Азербайджана — следующая уверенная победа Австралия выделит Украине еще $70 млн на покупку оружияIdram и Glovo подписали меморандум о сотрудничестве в БарселонеТоп-направления для путешествий в 2026 году: IDBankВице-спикер ММ: Возвращение в Западный Азербайджан не является территориальной претензией к Армении Азиз Алекберли: Армения должна создать условия для возвращения западных азербайджанцев Ucom и Impact Hub Yerevan продолжают поддерживать развитие зеленых стартапов в Армении Почему Пашинян так спешит? «Паст»По меньшей мере 700 000 человек уже высказали свое мнение: «Паст»«Если завтра границы снова откроются, нашему товару не будет места на этом рынке»: «Паст»Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»Армения — Азербайджан 3:0: блестящий старт наших теннисисток в Кубке Билли Джин Кинг Moody’s Ratings подтвердило рейтинги Юнибанка на уровне B1 со стабильным прогнозомPolitico: Трамп согласился усилить давление на РФ для завершения войны в обмен на помощь Европы с разминированием Ормузского проливаВТБ (Армения): Мгновенные переводы в Россию становятся всё популярнееAl Arabiya English представил 14 пунктов соглашения между США и ИраномFT: ЕС готовит экстренные меры торговой поддержки для Армении после российских импортных запретовИран начал экспорт нефти после прекращения американской блокадыВ реке Памбак обнаружено тело 7-летней девочкиРоссельхознадзор объяснил ограничения на ввоз армянской сельхозпродукции«Не верь глазам своим»: IDBank предупреждает о мошенничестве с использованием дипфейковСильный состав и большие надежды: сборная Армении завтра выступит против сборной АзербайджанаРаспад и дискредитация всех институтов: «Паст»Как активный гражданин провалил план властей по подсчету голосов: «Паст»До 30% idocin в бассейнах: Idram&IDBank«Плодосбор» обещаний: как власть в очередной раз бросает крестьянина на пороге экономического хаоса: «Паст»Moody’s подтвердило кредитный рейтинг ЗММК на уровне B2 со стабильным прогнозомЦИК лишает права голосования: кража мандатов с откровенным цинизмом: «Паст»Вышла книга Дмитрия Писаренко о реальных событиях Карабахских войнПосол Германии в Азербайджане назвал мирный процесс между Арменией и Азербайджаном ключевым достижением регионаТрамп: Иран не будет взимать плату за проход через Ормузский проливЧМ-2026: Месси выйдет в стартовом составе сборной АргентиныАнна Акопян отправляется в США в статусе супруги премьер-министра Армении«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронт