Ереван, 15.Июнь.2026,
00
:
00
ВАЖНО


«Մեր՝ ա­րյան գնով պահ­ված, մի բուռ դար­ձած հայ­րե­նիքն ին­չո՞ւ լքե­ցիք, ի՞նչ խղճով»․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Լինում է, չէ՞, որ մեկին նեղացնում եք, հետո ամբողջ օրը կամ շաբաթը, վատագույն դեպքում ամբողջ կյանքում փորձում եք քավել ձեր մեղքը։ Երբեմն նախընտրում եք լռել, քանի որ կարծում եք, որ խոսքերն ավելորդ են։ Քաղաքականության մեջ այդպես չէ։ Քաղաքական գործիչները սովորաբար չեն լռում, խոսում են անդադար, անգամ երբ խոսելու տեղ չունեն։ Ամեն րոպե խոսելու ցանկության պատճառով, երբ «լեզուն խելքից առաջ է ընկնում», ասում են մտքեր, հետո սկսում արդարանալ, իրենք իրենց արդարացնել։ Իրականում հաճախ լավագույն տարբերակը լռելն է։

Պետք է լռել ավելի շատ չհիասթափեցնելու համար, ավելի հաճախ պետք է լուռ հեռանալ կեղծ խոնարհվելու, ափսոսանքի խոսքեր ասելու փոխարեն։ Փրկությունը դա է, մեղքերը քավելու լավագույն տարբերակը՝ նույնպես։ Օրերս Արագածոտնի մարզ կատարած իր այցով Նիկոլ Փաշինյանը փաստացի տվեց հունիսի 20-ի խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի մեկնարկը։ Ելույթի ժամանակ հնչեցին մի շարք մտքեր, որոնք էլ ավելի խորացրեցին հիասթափությունը, փորձեց տալ՝ «ինչո՞ւ պարտվեցինք» հարցի պատասխանը, բայց ավելի շատ խորացրեց այն համոզումը, որ այս ընտրություններին քաղաքացին չի ընտրելու ծրագրեր, գաղափարներ։ Նրան մի կողմից հիշեցնելու են նախկիններին, մյուս կողմից էլ՝ որպես դավաճան պիտակավորված Փաշինյանին ու նրա թիմակիցներին։

Արդյոք մենք կկարողանա՞նք հետին պլան մղել մեր հույզերը և ընտրել նրանց, ովքեր գոնե կայունություն կբերեն մեր ծվատված, ցավից մի բուռ դարձած հայրենիքին։ Փաշինյանի արտահայտած մի քանի մտքեր առավել սուր ընկալվեցին, կարծես նորից թարմացրեցին մեր ցավը, մեր ամոթը։ Ասում է՝ «Մենք փախչող չենք, մենք կանգնող ենք մինչև վերջ։ Եվ մենք կանգնել ենք մինչև վերջ»։ Մի ողջ պետություն և հասարակություն, մի ողջ ազգ ոտնատակ տված, ստորացրած մեկն ասում է՝ մենք, մենք, առանց գիտակցելու անգամ, որ ինքն ու իր թիմակիցները, հատկապես նոյեմբերի 9-ի խայտառակ փաստաթղթի ստորագրումից հետո այդ «մենքի» մեջ չկան։ Գուցե դուք փախչող չեք հիմա, քանի որ դեռ հույս ունեք, թե ձեզ տեղ տվող կլինի, ձեզ նորից աղ ու հացով դիմավորող կլինի։ Բայց ճիշտ պահին, ձեզ համար անհրաժեշտ ու հարմար պահին դուք կփախչեք, ամեն ինչ կթողնեք ու կհեռանաք, իսկ երկրին ինչ ուզում է թող լինի։ Իսկ իրականում փախչող չէր զինվորն այն բանակի, որը կազմաքանդեցիք, այն մեկը, որը գերի է ընկել, քանի որ փախուստի չի դիմել, մյուսը, որ կյանքն է տվել հանուն ընկերոջ ու հրամանատարի, փախչող չէ արցախցին ու սյունեցին, որ ամեն ինչ է կորցրել, շիվար մնացել ու, չնայած սիրտ չունի, բայց վստահաբար նորից այգի է տնկելու, տուն ու եկեղեցի կառուցելու։

Իշխանության հետպատերազմյան բոլոր ելույթները լի են արդարացումներով։ Չարածի ամենամեծ արդարացումը նախկիններն են։ Նախկիններն են մեղավոր, որ կործանիչների համար հրթիռ չգնեցինք, նախկիններն են մեղավոր, որ անօդաչուներ չունեինք, նախկիններն են մեղավոր, որ ընտրական նոր օրենսգիրք չընդունեցինք ու այդպես էլ արդարադատության համակարգում վեթթինգ չիրականացավ։ Չենք խոսում պատերազմում պարտության մասին։ Ասում է. «Պարտությունը իմն է, ես ամբողջը վերցնում եմ իմ վրա միայն մի բանի համար, որ դուք ձեզ պարտված չզգաք։ Պարտությունը ինձ, հաղթանակը՝ ձեզ»։ Ի՞նչ է ասում, ի՞նչ է ուզում մեզանից։ Ի՞նչ հաղթանակ։ Ինչպե՞ս ենք հիմա մեզ զգում՝ ստորացված, ծնկի եկած, անհույս, ցավից կորացած։ Իսկ նա մեզ ասում է՝ պարտությունն ինձ եմ վերցնում։ Իսկ կլինի՞ հանուն մեզ նաև լռելու որոշում կայացնի, մեր նյարդերը խնայելու, այս ճահճից դուրս գալու համար անհրաժեշտ է նաև, որ նա լռի։ Լռի ու հեռանա:

Երեք տարվա մեջ իշխանությունն ավելի շատ արդարացավ, քան գործ արեց, մեր աչքը նախկիններով փակեց, թալանն ու կաշառակերությունը մատնացույց արեց, իսկ տեսնես նրանց ժամանակների մասին հետո ո՞վ է խոսելու։ Իշխանությո՛ւն, ճառեր ասացիք ու զանգը չկախեցիք, հակառակը՝ Ղազանչեցոցի զանգերը լռեցրեցիք՝ տեղը մուղամին զիջելով։ Մեկ էլ թերևս ազգովի մի բան խնդրենք՝ տղերքի անունը մի շահարկեք, նրանց անունից մի խոսեք, նրանց նահատակվելն արդարացնելու ճանապարհներ մի փնտրեք։ Մի ասեք՝ «մեր տղերքը զոհվեցին այն բանի համար, որ էսօր Ադրբեջանի նախագահը հայտարարի, որ Ղարաբաղի հարցը լուծված է, մենք կարողանանք ասել, որ Ղարաբաղի հարցը լուծված չէ, որովհետև Ադրբեջանի պլանը հենց դա է, Ղարաբաղի հարցը լուծել, որ ֆիզիկապես Ղարաբաղում որևէ հայ չմնա»։ Այս ի՞նչ արդարացում է, կամ էլ իբր Արցախից բա՞ն է մնացել, դեռ մի հատ էլ Արցախի հարցի մասին է խոսում։ Ցավալի մի փաստ ունենք այսօր՝ մեր պետության մեջքը կոտրված է, մենք՝ ճարահատ, հույս գրեթե չկա, որ լավ է լինելու, բայց մեզանից շատերն այդպես էլ չեն հավաքում ճամպրուկները։ Ախր ինչպե՞ս գնանք, ո՞ւր գնանք։ Ի՞նչ պատասխան ենք տալու տղերքին, թե հարցնեն՝ մեր արյան գնով պահված, մի բուռ դարձած հայրենիքն ինչո՞ւ լքեցիք, ինչ խղճով։ Պատասխան չենք ունենա, բայց այսպես էլ ամեն ինչ թողնելու իրավունք չունենք։ 

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
«Teach For Armenia» - бенефициар июня инициативы «Сила одного драма» Роза ветров. Анонс. 1-ый выпуск. Цикл передач Алиев: «Маршрут Трампа» станет вкладом в устойчивый мир и сотрудничество в регионеРынок акций США вырос в пятницу в ожидании урегулирования конфликта на Ближнем ВостокеРоберту Кочаряну запретили выезд из АрменииВ Иране раскрыли 14 пунктов мирной сделки с СШААрмения лишена демократии – диктатура против народа: Нарек КарапетянТвой голос украли. защити свой выбор. Всеармянский фронтСчитает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллетеня»? «Паст»Конституционная «ловушка» и институт сателлитов: как власти должны были решить проблему механизма реализации внешних принуждений? «Паст»Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»Мы потеряли огромные запасы: теперь чего хотим? «Паст»Почему новоизбранный парламент нелегитимен? Хронология правового террора и редактирования результатов: «Паст»Жительницу села Киранц вынудили уволиться после публикации о выборахСудья предупредил Оганяна о возможном принудительном приводеНетаньяху: Пока я являюсь премьер-министром Израиля, у Ирана не будет ядерного оружияЦИК Армении: Результаты голосования на избирательном участке № 12/13 признаны недействительнымиПашинян поздравил Путина с Днем РоссииПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня России«Мы начинаем политические консультации с политическими силами для выработки единой повестки и шагов»: Гагик ЦарукянПосол России в Армении вернулся в Ереван после консультаций в Москве Обучение финансовой грамотности для юных шахматистов: Idram и IDBank Юнибанк и Wildberries запустили сервис для покупок в рассрочкуУничтожить половину собственного народа? Анатомия эйфории власти и государственности: «Паст»От Армении до Балтики. кольцо сжимается-распределённая война в новой фазе. ответ России «АйаКве» не признает результаты выборов: политическое объединение готовится к правовой и политической борьбе։ «Паст»ЗММК присоединился к Глобальному договору ООН«В Армении установилась диктатура, которая и поглотит саму себя»: «Паст»Самая влиятельная «фигура» государственного аппарата остается на своем месте: «Паст»Техническая ошибка или политический расчет? Как «неверные» цифры меняют картину будущего парламента? «Паст»Армянский премьер Пашинян при финансовой и политической поддержке Запада де-факто украл прошедшие парламентские выборыПочему Россия наказывает армянский народ? «Паст»Ucom запускает пакет uPlay Cinema: сотни фильмов по единой ежемесячной подписке Взять или не взять мандаты? Что должна делать оппозиция? «Паст»От малых шагов – к большим переменам: проекту «Сила одного драма» 6 летТрамп поздравил Пашиняна с победой на выборах в АрменииJunius возвращается — с новым турниром и ценными призамиЛевон Джилавян занял третье место на чемпионате мира по нардамВ Армении планируют закрыть УИУ «Нубарашен» и построить новое пенитенциарное учреждениеКаллас: ЕС не ужесточает санкции против Израиля из-за отсутствия единстваВ Индонезии вулкан Семеру выбросил пепел на высоту 4,9 кмЕвропейские фондовые индексы преимущественно снизились во вторникСтроительство дороги Сисиан — Каджаран имеет важное значение для развития дорожной инфраструктуры АрменииЗахарова: выборы в Армении сопровождались беспрецедентным давлением на оппозициюПочему число людей, имеющих право голосовать, сократилось? «Паст»Какие поствыборные процессы предусмотрены? «Паст»Пока ничего окончательно не решено: «Паст»Правительство Южной Осетии ушло в отставкуФильм «Пальма 2» продюсера Рубена Дишдишяна покажут в Японии