Կորոնավիրուսով վարակվածների թիվը Ռուսաստանում նվազում է երրորդ օրն անընդմեջ
МЕЖДУНАРОДНОЕՎերջին մեկ օրում Ռուսաստանի 85 շրջաններում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 9299 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Կոմերսանտ»-ը, վարակման դեպքերի թիվը 3.46 տոկոսով ավելի քիչ է նախօրեին արձանագրված ցուցանիշից (9632):
Ընդհանուր առմամբ, համաճարակի ողջ ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվել է 4 456 869 մարդ: Այս ցուցանիշով Ռուսաստանը 4-րդն է ողջ աշխարհում, զիջում է ԱՄՆ-ին, Բրազիլիային և Հնդկաստանին:
Վերջին մեկ օրում վարակման ամենից շատ դեպքեր են գրանցվել Մոսկվայում (1511), Սանկտ Պետերբուրգում (881), Մոսկվայի մարզում (648), Նիժեգորոդի մարզում (346), Ռոստովի մարզում (243):
Վերջին 24 ժամում ՌԴ-ում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությունից մահացության 371 դեպք՝ ընդհանուր ցուցանիշը հասցնելով 95 030-ի:
1
Выполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный
4
Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак Карапетян
5
Бывшие руководители Словакии требуют от Никола Пашиняна прекратить политические преследования и давл...



