Արցախում որոնվող 48-ամյա քաղաքացին հայտնաբերվել է հրկիզված վիճակում
ОБЩЕСТВОԱրցախի ՆԳ նախարարության ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ միջոցառումների և որոնումների շնորհիվ, քիչ առաջ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքի վարչական տարածքում հայտնաբերվել է նույն համայնքի 48-ամյա բնակիչ Վրեժ Պողոսյանի դիակը՝ հրկիզված վիճակում:
Վրեժ Պողոսյանը երեկ երեկոյան ժամը 23:00-ի սահմաններում դուրս էր եկել տնից և չէր վերադարձել:
Դեպքի մանրամասները պարզելու առթիվ ԱՀ քննչական կոմիտեի կողմից կատարվում է նախաքննություն: Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



