Ереван, 22.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Անվտանգություն․ Համառոտ տեղեկություններ ընթացիկ շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին

АНАЛИТИКА

Ներկայացնում ենք «Հենակետ» վերլուծական կենտրոնի պատրաստած ամփոփումը՝ անվտանգության ոլորտում անցնող շաբաթվա ժամանակամիջոցում մամուլում և սոցիալական ցանցերում շրջանառվող լուրերի մասին:

Զորավարժություններ․ Հայաստան 2021

Մարտի 16-ին, Հայաստանի Զինված ուժերի օպերացիոն բոլոր ուղղություններով մեկնարկել է մարտավարական և մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ, որին մասնակցում է մոտ 7500 զինծառայող, մոտ 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային և հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, շուրջ 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար զորավարժություններին ներգրավված են նաև օդային հարձակման միջոցներ (ավիացիա):

Մարտի 16-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ։

ՀՀ ՊՆ ղեկավարությամբ անցկացված խորհրդակցության ընթացքում քննարկվել է հետպատերազմյան շրջանում ԶՈՒ առջև ծառացած խնդիրներին, բանակի վերափոխման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին ու ընթացիկ բարեփոխումներին վերաբերող հարցերի լայն շրջանակ։

Շաբաթվա ընթացքում Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություններ, ֆոտոշարքեր է տարածել ԶՈՒ տարբեր բանակային կորպուսներում անցկացվող զորավարժություների վերաբերյալ։

Գլխավոր շտաբի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ

ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունները կանգ չեն առնում, ավելին՝ վարչական դատարանի վճռից հետո դրանք նոր ակտիվացում են ապահովել։

Հիշեցնենք, որ Կառավարությունը հրապարակել էր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը` նշելով, որ 2021թ. մարտի 10-ից Օնիկ Գասպարյանն իրավունքի ուժով համարվում է ազատված զբաղեցրած պաշտոնից։

ՀՀ նախագահի աշխատակազմն էլ հայտնել էր, թեԱրմեն Սարգսյանը դիմում է ներկայացրել ՍԴ  «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:

Նշենք, որ Օնիկ Գասպարյանը երեք հայց է ներկայացրել վարչական դատարան։ Մեկն արդեն վարույթ է ընդունվել։ Գասպարյանի փաստաբանը միջնորդել է՝  հայցի ապահովման միջոց կիրառել, որի բավարարման դեպքում  Օնիկ Գասպարյանը վերականգնվում է պաշտոնում և շարունակում է զբաղեցնել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը՝ մինչև դատարանի կողմից վերջնական որոշման կայացումը։

Ներկայացված երեք հայցերը մակագրվել են ՀՀ վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանին, որոնցից այս պահին վարույթ է ընդունվել դեռևս երրորդը՝  Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու իրավահարաբերության բացակայության ճանաչման հարցով։

Դատարանը բավարարել է գեներալ-գնդապետի փաստաբանի միջնորդությունը, ինչի արդյունքում Օնիկ Գասպարյանը շարունակում է մնալ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, քանի դեռ դատական վեճը չի կարգավորվել։

Միաժամանակ մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ իշխանությունների կողմից դատավոր Մհեր Պետրոսյանի նկատմամբ աննախադեպ ճնշումներ են գործադրվում՝ կապված Օնիկ Գասպարյանի հայցադիմումների հետ։

Օնիկ Գասպարյանի գործով դատավոր Մհեր Պետրոսյանը հաստատել է, որ մարտի 17-ին  ԱԱԾ աշխատակիցներն այցելել են դատարան, և փորձել մուտք գործել դատավորի աշխատասենյակ։ Դատավորը ԱԱԾ աշխատակիցների այցի մասին անմիջապես տեղյակ է պահել ԲԴԽ-ին։

Մարտի 18-ին լրատվական կայքերում տարածվեց տեղեկություն այն մասին, որ Օնիկ Գասպարյանը մարտի 18-ի առավոտյան 8։30-ից իր աշխատասենյակում է և բնականոն աշխատանքային ռիթմի է անցել ԳՇ պետի կարգավիճակում։

Օնիկ Գասպարյանի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը հաստատել է այն տեղեկությունները, որ Օնիկ Գասպարյանը ներկայացել է աշխատանքի։

Սակայն երեկ, կայքերից մեկի հարցմանն ի պատասխան ԳՇ ԺՊ նշանակված Ստեփան Գալստյանը հայտնել է, որ ինքը կատարում է պետի պարտականությունները, և  Օնիկ Գասպարյանին նախարարությունում չի տեսել։

ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի շահերի ներկայացուցիչն էլ Վարչական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պնդել է, թե Տիրան Խաչատրյանին ազատ արձակելու Արմեն Սարգսյանի հրամանագիրը կասեցված է:

Հիշեցնենք, որ Տիրան Խաչատրյանի ներկայացուցիչները դիմել են դատարան՝ նախագահի փետրվարի 24-ի հրամանագրի վիճարկման հայցով՝ խնդրելով, որ դատարանն անվավեր ճանաչի այդ հրամանագիրը, որովհետև Խաչատրյանի ու նրա ներկայացուցիչների կարծիքով՝ այդ հրամանագիրն ընդունվել է Սահմանադրության և օրենքների խախտումներով: Դատարանը մարտի 10-ին վարույթ էր ընդունել գործը:

Փաստաբանի փոխանցմամբ՝ մարտի 10-ից իր վստահորդ Տիրան Խաչատրյանը արձակուրդում է: Ավետիքյանը լրագրողներին նաև տեղեկացրել է, որ այս գործով ՊՆ Վաղարշակ Հարությունյանը երկու հրաման է ստորագրել:

Խաչատրյանի շահերի ներկայացուցչի խոսքով՝ նրանք դատարան են ներկայացնել միջնորդություններ նախարարի «անօրինական ակտերի» դեմն առնելու համար: Դատարանին միջնորդություն են ներկայացրել՝ Պնախարարին ևս պատասխանող կողմ ներգրավելու մասին:

Փաստաբանը նաև հայտնել է, որ մարտի 16-ին, Տիրան Խաչատրյանը եղել է ԳՇ-ում, այնտեղ նրա մուտքին որևէ մեկը չի խոչընդոտել, և իր դիտարկմամբ՝ Տիրան Խաչատրյանը այժմ հանդիսանում է ԳՇ պետի 1-ին տեղակալ ու պետք է շարունակի կատարել իր պարտականությունները:

Ռազմագերիների, անհետ կորած զինծառայողների հետ կապված հարցերի մասին

Մարտի 15-ին, Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Ան Լինդեի հետ ճեպազրույցում հայտարարել է, թե Ադրբեջանը ռազմագերի չի համարում 2020 թվականի նոյեմբերի 10-ին ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ԼՂ-ում ձերբակալված հայ զինվորականներին:

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, անդրադառնալով տվյալ հայտարարությանը, նշել է, որ դա ադրբեջանական կողմի հերթական կեղծիքն է հումանիտար բնույթի այս հրատապ հարցի վերաբերյալ:  Նաղդալյանը հայտարարել է, որ ներկայումս Ադրբեջանի դեմ կիրառվում են ընթացիկ միջանկյալ միջոցներ 188 հայ գերիների վերաբերյալ։

Մարտի 16-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը Շվեդիայի ԱԳ նախարարի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ  ռազմական գործողություններից չորս ամիս անց Ադրբեջանը շարունակում է խախտել միջազգային հումանիտար իրավունքն ու մարդու իրավունքները՝ գերեվարության մեջ պահելով հայ ռազմագերիներին ու պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձանց։

ԱՄՆ Ներկայացուցչների պալատի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահներ Ադամ Շիֆը, Գաս Բիլիրակիսը, Ֆրանկ Փալոնը, Դեյվիդ Վալադոն և Ջեքի Սփիերը մարտի 16-ին ներկայացրել են բանաձև, որը կոչ է անում Ադրբեջանին անմիջապես ազատ արձակել ԼՂ 2020 թվականի պատերազմի ընթացքում գերեվարված բոլոր ռազմագերիներին և քաղաքացիական անձանց: Բանաձևին իրենց աջակցությունն են հայտնել Ներկայացուցիչների պալատի 31 անդամ:

Մարտի 17-ին Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը վստահեցրել է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները պետք է ՀՀ վերադարձվեն:

Նշենք նաև, որ Շիրակի մարզի գերեվարված 62 զինծառայողների ծնողների մի մասն Արցախում են։

Ըստ Սարապատի համայնքապետ Արտուշ Մանուկյանի՝ ծնողներին հայտնել էին, որ հնարավոր է գերիների նոր խումբ վերադառնա, սակայն ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը նշել է, որ խանգարող հանգամանքներ են ի հայտ եկել։

Քրիստոնեական եկեղեցիների ազգային խորհուրդը (NCC) կոչ է արել Միացյալ Նահանգներին՝ անհապաղ օգնություն տրամադրել Արցախի այն բնակիչներին, ովքեր ստիպված են եղել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից սանձազերծված վերջին պատերազմի հետևանքով լքել իրենց տները:

Խորհուրդը նաև կոչ է արել ԱՄՆ իշխանություններին զբաղվել հայ գերիների ազատման հարցով։

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը ևս հայտարարություն է տարածել, հայտնելով, որ ադրբեջանական ուժերը բռնության են ենթարկել 2020 թվականի ղարաբաղյան ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիներին՝ նրանց խոշտանգումների ենթարկելով ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս կամ քննչական մեկուսարաններում պահելիս։

Human Rights Watch-ի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը նշել է, որ  հայ զինվորների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում և խոշտանգումները նողկալի են և համարվում են պատերազմական հանցագործություն:

Կազմակերպությունը զրուցել է նաև 4 նախկին ռազմագերիների հետ, որոնք մանրամասն նկարագրել են իրենց և այլ ռազմագերիների նկատմամբ վատ վերաբերմունքի դրսևորումները։

Սյունիքի մասին

Մարտի 14-ին սոցիալական ցանցերում տեսանյութ էր տարածվել, որում Կապանի շրջակայքում գտնվող մարտական հենակետերից մեկի զինծառայողները ցույց են տալիս իրենց ծառայության ոչ բարվոք պայմանները։ Զինծառայողների խոսքով՝ իրենց ոչ մի բանով չեն ապահովել, չունեն կենցաղային հիգիենիկ միջոցներ, պայմաններ, անգամ ինքնաձիգերի պահեստատուփերն են դատարկ։

Դիրքապահների խոսքով՝ ոչ ռազմական ոստիկանությունն է աշխատում, ոչ էլ ԱԱԾ-ն, ադրբեջանցիներն էլ օրերս հանգիստ մտել են Կապան, նկարել ու հեռացել։

Նույն օրը Գորիսի կայազորի զինվորական դատախազ Հայկ Մարգարյանի հանձնարարությամբ հրապարակված այդ տեսանյութի առթիվ ՀՀ ՊՆ Կապանի ռազմական ոստիկանության բաժնում քրեադատավարական կարգով նախապատրաստվել են նյութեր՝ ծառայության պայմանների, կազմակերպման հանգամանքների ստուգման, դրանցում առերևույթ հանցավոր մոտեցման առկայությունը պարզելու և ըստ այդմ՝ ընթացքը լուծելու նպատակով:

Այնուհետև խնդիրները տեսանյութում բարձրաձայնած դիրքի պատասխանատուն կանչվել է Ռազմական ոստիկանություն, իսկ ավելի ուշ նույն ջոկատի կամավորներն արդեն «հերքել» են իրենց իսկ ասածը, պնդելով, թե ավելի վաղ տեսանյութն արվել է այլ նպատակով։ Սակայն ակնհայտ է, որ «հերքումն» արվել է ճնշումների և սպառնալիքների ներքո։

Փորձագետները ևս նշել են այդ տեսանյութի վտանգավորության մասին, հրատապ քայլեր ձեռնարկելու և սկզբնական փուլում նվազագույն պայմաններ ապահովելու, զորքերում անձնակազմի հետ բացատրական, բարոյահոգեբանական աշխատանքը ուժեղացնելու վերաբերյալ։

Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը, անդրադառնալով նշված խնդրին, վստահեցրել է, թե հենակետում անվտանգության հետ կապված որևէ խնդիր չկա։

Շաբաթվա ընթացքում ԱԱԾ-ն Կառավարությանն է ներկայացրել նախագիծ, որով առաջարկվում է արգելել առանց թույլտվության տեսանկարահանել սահմանակից պետության տարածքը։

Նախագծում, որպես հիմնավորում նշվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայումս օրենքով կանոնակարգված չէ ՀՀ պետական սահմանի սահմանային շերտում տեսալուսանկարահանող սարքերի և անօդաչու թռչող սարքերի օգտագործումը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ Սյունիքի մարզում սահմանային տարածքներում տարբեր թեմաներ լուսաբանելու համար, լրագրողները պետք է ունենան ՀՀ ԱԱԾ մարմինների համաձայնությունը և նախապես գրավոր դիմեն ՀՀ ԱԱԾ։

Ըստ փորձագետների՝ ԱԱԾ-ն, սակայն, ցույց չի տալիս այն վտանգները, ռիսկերը, որոնք կարող են առաջացնել մայրուղուց լուսանկարահանում կամ տեսանկարահանում իրականացնելուց և տպավորությունէ  ստեղծվում, որ այս սահմանափակումը մտցվում է Սյունիքի սահմանների շուրջս տեղծված իրավիճակը քողարկելու համար։

Այլ թեմաներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ներկայացրել է IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերության ցուցահանդեսի մասնակցության համար ՀՀ-ի կողմից կատարված ծախսերը։ Համաձայն նախարարության հաշվետվության՝ միայն տաղավարի վարձակալության համար վճարվել է 108.352.652 ՀՀ դրամ։

Հիշեցնենք, որ IDEX-2021 միջազգային ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական ընկերությունների  տաղավարում  ցուցանմուշներ չկային, փոխարենը բուկլետներ էին։ Տեղի ունեցածի հանգամանքները պարզելու նպատակով՝ նախարարի հրամանով սկսվում է ծառայողական քննություն։

ՊՆ անցուդարձի մասին

Շաբաթվա սկզբնամասում մամուլում տեղեկություններ տարածվեցին այն մասին, որ իշխանություններն ակտիվորեն քննարկում են ռազմական բյուջեի կրճատման հարցը: Վերջերս արդեն երկու քննարկում է տեղի ունեցել. մեկը՝  Կառավարությունում, մյուսը՝ ՊՆ-ում:

Այս տեղեկությունը պաշտոնական շրջանակների կողմից ոչ հաստատվել, ոչ հերքվել է։ Իսկ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը ճեպազրույցի ժամանակ նշել է, որ բյուջեի կրճատման վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, և այդ հարցով հետաքրքրվողները պետք է դիմեն ֆինանսների նախարարություն։

Մարտի 19-ին, կառավարության շենքի մոտ են հավաքվել Արցախում ծառայող ժամեկետային զինծառայողների ծնողները: Նրանք պահանջել են կառավարությունից, որպեսզի իրենց երեխաներին թույլ տան արձակուրդ գալ կամ այլևս չծառայեն Արցախում:

Նրանք հանդիպել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, վերջինս ծնողներին ասել է, որ երկու շաբաթից գան, հարցին մի լուծում կտրվի:

ՊՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ «COVID-19»-ի հիվանդացության աճով պայմանավորված, ՀՀ ԶՈւ-ում իրականացվում են սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային միջոցառումներ, և արգելվել են ժամկետային պարտադիր զինծառայողների տեսակցությունները, արձակումները և արձակուրդները՝ բացառությամբ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի 2-րդ ենթակետի հիմքով նախատեսված դեպքերում (ընտանիքի անդամի (կին, երեխա, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ) մահվան դեպքեր):

ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկանում ենք նաև, որ Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայ զինծառայողները մասնակցել են բազմազգ զորավարժության։

Հայ խաղաղապահները, ըստ զորավարժության սցենարի, խաղարկել են պայթյունի հետևանքով վիրավորում ստացած անձանց առաջին բուժօգնության տրամադրման և տարհանման գործողություններ։Զորավարժության հրամանատարությունը բարձր է գնահատել հայ խաղաղապահների պատրաստվածությունը։

Անվտանգությանը վերաբերող թեմաները շաբաթվա ընթացքում կրկին ակտիվ քննարկումների առանցքում են եղել, առավել շատ ԳՇ ղեկավարության շուրջ ծավալվող իրադարձությունների վերաբերյալ քննարկումներն են, զորավարժությունների ընթացքը։

Գերիների վերադարձի հետ կապված լուսաբանումներն ու հայտարարությունները ևս ԶԼՄ-ների ուշադրության կենտրոնում են եղել։

Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянВэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертамиСтипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протоколСтавка больше, чем мир: чем обернётся для Армении «американский след» на иранской границе WSJ: Европа разрабатывает план восстановления судоходства в Ормузском проливе без США Пылесос, пресс и миллионы просмотров: как мужчины сделали уборку новым трендом TikTokИзраиль позитивно оценил первый раунд ливано-израильских контактов в ВашингтонеТрамп заявил, что не планирует возобновлять военные действия против ИранаОбращение движения «Нет «Западному Азербайджану»!» в офис ЮНЕСКО