Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Մեր ազգի ամոթի փորձաշրջանը. Հայաստանը վերածվել է բաց վերքի, որն ամեն օր արնաքամ է լինում. «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Իհարկե, նրան միանշանակ հավատալը ծայրահեղ միամտություն կլինի. ի վերջո, դեռ շատ «ջրեր կհոսեն» մինչ այդ: Բայց ընդունենք, որ այդպես էլ լինելու է... Հակաքաղաքագիտական զավեշտն այն է, որ ընտրություններ է կազմակերպելու մի մարդ, որը ո՛չ քաղաքական, ո՛չ բարոյական առումով դրա իրավունքը չունի։ Դժվար գտնվի աշխարհում մեկ այլ պետություն, որի ղեկավարը երկիրը տանի տոտալ կազմաքանդման ու ոչ միայն շարունակի պաշտոնավարել, այլև ընտրություններ կազմակերպի, իսկ նրա թիմակիցները, մարդկանց ծաղրելով, հայտարարեն, որ իրենց թիմը հաղթելու է։

Ինչևէ, երևի սա մեր ազգի ամոթի փորձաշրջանն է՝ հունիսի 20-ին պատասխանելու մեկ կարևոր հարցի՝ մենք համաձա՞յն ենք ամենի հետ, ինչ բերեց Հայաստանի ու Արցախի գլխին Նիկոլ Փաշինյանը, թե՞ ոչ։ Իշխանությունների մասով ամեն ինչ հասկանալի է՝ այլևս անցել են բոլոր կարմիր գծերը և ոչ մի բանի առաջ չեն կանգնելու իրենց վերարտադրությունն ապահովելու համար։ Փաստ է, որ շուրջ 3 տարի Նիկոլ Փաշինյանը կեղծել է ամեն ինչ՝ տնտեսական աճ, ժողովրդավարություն, պատերազմ։ Ընտրությունն ի՞նչ է, որ չկեղծի։ Մանավանդ, եթե նժարին է դրված իր քաղաքական գոյությունը՝ բառի փոխաբերական և ուղիղ բոլոր իմաստներով։ Ի դեպ, երբ ասում ենք, թե Նիկոլը կկեղծի ընտրությունները, նկատի ունենք ոչ միայն այն, որ նա անխնա օգտագործելու է վարչական ռեսուրսը, իր սրտի օլիգարխների ֆինանսական և մարդկային ռեսուրսները, այլև նկատի ունենք այն, որ նա երկրորդ անգամ քարոզարշավին կիրառելու է այն գործիքակազմը, որը նրան 2018-ին բերեց իշխանության:

Հետևաբար, մենք հերթական անգամ բախվելու են գեբելսյան քարոզչությանը, ինչն, ըստ էության, Նիկոլ Փաշինյանի կողմից կիրառվող, թերևս, ամենուժեղ զենքն է: Կասկած չկա, որ քարոզարշավին հետևյալ պատկերն է լինելու՝ Նիկոլը նորից սկսելու է գովաբանել և սիրաշահել հասարակ ժողովրդին, նրանց անվանել սիրելի, հարգելի, խելացի, հպարտ մակդիրներով: Միաժամանակ, ժողովրդի հետ միասին փառաբանվելու է նաև ինքը՝ ցույց տալով, որ «առաջնորդն ու ժողովուրդը նույն բանն են»: Որ «առաջնորդը գործում և աշխատում է բացառապես ժողովրդի համար»:

Իրեն ու ժողովրդին նույնացնելով՝ նա համոզելու է, որ իրենց արանքում գոյություն ունեն ու խանգարում են այլ քաղաքական սուբյեկտներ: Նրանց նա կանվանի թալանչիներ, սևեր, ժողովրդի թշնամիներ, քանզի «մեծն առաջնորդին» հակադրվողը չի կարող չհակադրվել նաև ժողովրդին: Նույն բանը նա կկրկնի անընդհատ, որպեսզի տեղեկատվության մեծ քանակն, ի վերջո, վերածվի որակի՝ համոզելով հնարավորինս մեծ թվով մարդկանց: Ընդ որում, այս ամենը նա ներկայացնելու է բարձր պաթոսով և նույնիսկ արհեստական հիստերիա մտցնելով ելույթներում, որպեսզի շարքային քաղաքացիների զգացմունքների վրա դա ազդեցություն ունենա: Հետևաբար, տիկնայք և պարոնայք հայրենակիցներ, հայ ժողովուրդը վերադառնում է ելման դրություն՝ 2018թ., որտեղից սկսվեց մեր երկրի, պետականության և ազգային արժանապատվության ազատ անկումը: Ունի՞ Հայաստանը բավարար ներքին ու արտաքին ռեսուրսներ երկրորդ անգամ դիմագրավելու գործող իշխանության վերարտադրման հետևանքներից բխող մարտահրավերներին:

Իհարկե, ոչ, չունի: Հայաստանը վերածվել է բաց վերքի, որն ամեն օր արնաքամ է լինում: Ու դրան չկա հակադրություն, չկան կանխարգելիչ գործողություններ: Չկան, որովհետև թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ նրա թիմի քաղաքական անմեղսունակության հաղթարշավն անհերքելի իրողություն է: Ի՞նչ կարող է անել հասարակությունն առհասարակ, և ի՞նչ կարող է անել ընդդիմությունը մասնավորապես: Ի դեպ, խոսքը չի վերաբերում Նիկոլի գրպանային ընդդիմությանը, որի «լիդերները» անհամբեր սպասում էին արտահերթ ընտրություններին՝ իշխանության կերակրատաշտից իրենց փայն ունենալու համար: Այո, աներկբա է, որ եթե, այդուհանդերձ, Նիկոլի հետ են տեղի ունենալու ընտրություններ, եթե չկա այլընտրանք, ապա պետք է մասնակցել դրանց, քանի որ չմասնակցելը հնարավորություն է գործող իշխանության համար առանց խոչընդոտի վերարտադրվել ու իր համար «ընդդիմադիրներ» նկարել:

Մի առիթով ասել եմ, հիմա էլ կրկնեմ՝ պետք է գտնել հայրենիքը սիրող 2000 մարդ ու կանգնեցնել Հայաստանի ընտրական տեղամասերում, որովհետև ընտրախախտումների գերակշիռ մասը տեղամասերում է կատարվում: Երկրորդ ամենակարևոր հարցը՝ Նիկոլ Փաշինյանի արտաբերած ամեն մի ստին, կեղծիքին ու մանիպուլյացիային պետք է արագ ու բովանդակային հակահարված տալ: Քարոզչական դաշտում Նիկոլին պարտվելը նշանակում է պարտվել ընտրություններում: Իսկ դա նշանակում է երկրի ու պետության վերջնական պարտություն ու կործանում: Այնպես որ, հասարակության գերակշիռ հատվածը պետք է բացառապես մեկ հարցում հստակ կողմնորոշվի՝ ուզո՞ւմ է ունենալ պետականություն՝ անվտանգ սահմաններով, զարգացող տնտեսությամբ, թե՞ ոչ:

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»