«Հրապարակ». Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր
ПОЛИТИКА«Օնիկ Գասպարյանին ազատելու հարցը Նիկոլ Փաշինյանի համար դարձել է կենաց-մահու խնդիր։ Նա խախտել է բոլոր կարմիր գծերը, անգամ ԱԱԾ է ուղարկել Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանի մոտ, որ ճնշեն, և նա չկասեցնի ԳՇ պետի ազատման հրամանը։ Բայց դատավորը որոշումը կայացրեց։ Այդ մասին վարչապետին զեկուցել են նախօրեի ուշ երեկոյան։
Նա այնքան է վրդովվել, որ կորցրել է ինքնատիրապետումը, նստել է իրեն սպասարկող մեքենան և կարգադրել քշել։ Վարչապետի շքախումբը կեսգիշերն անց՝ 1։30-ի սահմաններում սկսել է պտտվել Մաշտոցի պողոտայով՝ վեր ու վար։ Առավոտյան նրա աշխատակազմը խայտառակ հայտարարություն տարածեց, որ չեն կատարելու դատարանի որոշումը, իսկ «ուսապարկերը» սկսեցին դատապարտել դատավորին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



