Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (18 ՄԱՐՏԻ). Երև­ա­նում սկսել է եր­թև­ե­կել առա­ջին տրո­լեյ­բու­սը. «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

ՏՈՆԵՐ ԵՎ ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ

Արուբա՝ Արուբայի դրոշի ու հիմնի օր, Ֆրանսիա՝ Փարիզյան կոմունայի օր, Հարավային Օսեթիա՝ Երևդի գյուղում տեղի ունեցած ողբերգության զոհերի հիշատակի օր, Բելառուս՝ Զինված ուժերի օր, Մոնղոլիա՝ Զինվորականների օր։

ՀԱՅ-ՀԱՅԱՍՏԱՆ

1864- ծնվել է նշանավոր ճարտարապետ Թորոս Թորամանյանը։

1924 - ծնվել է լեզվաբան, հայագետ Լևոն Խաչերյանը։

1942 –ծնվել է ճարտարապետ Սասուն Գրիգորյանը։

1949- Երևանում սկսել է երթևեկել առաջին տրոլեյբուսը։

1952 - ծնվել է նկարիչ Հենրիկ Վարդենիկցին։

1992-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Կիպրոսի հետ։

2004-Կոսովոյում երկարատև դադարից հետո կրկին տեղի ունեցած ազգամիջյան բախումները կանխելու գործողություններին առաջին անգամ մասնակցել է նաև Հայաստանի խաղաղապահների դասակը:

2008-Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը հայտարարել է, որ երկրում ստեղծված ներքաղաքական իրավիճակի լավագույն լուծումը համարում է խորհրդարանական բոլոր ուժերի ընդգրկումով ազգային համաձայնության կառավարության ձևավորումը:

2014- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տոնական համերգով ողջունել են Ղրիմի ինքնորոշումը:

ԱՇԽԱՐՀ

37 -Հռոմում սկսվել է կայսր Կալիգուլայի կառավարումը։

978 –վախճանվել է Անգլիայի թագավոր Էդվարդ Տառապյալը։

1229- Վեցերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ Գերմանիայի կայսր Ֆրիդրիխ 2-րդի խաչակիրները վերականգնել են Երուսաղեմի թագավորությունը՝ վերադարձնելով Երուսաղեմ, Նազարեթ և Բեթղեհեմ քաղաքները։

1241 -Խմելնիցկու (Կրակովի մոտ) ճակատամարտում Ոսկե Հորդան հաղթել է լեհական բանակին, որի արդյունքում մոնղոլ-թաթարները շարունակել են Եվրոպայի զավթումը։

1314 -կայացել է պապական դատը մեծ մագիստոր Ժակ Մոլիեի և այլ տամպլերիերների նկատմամբ, որոնք սպասել են այդ դատին 7 տարի։ Բոլորը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Մոլիեին և Նորմանդիայի պրեորին այրել են խարույկի վրա։

1325 -հիմնադրվել է Տենոչտիտլան քաղաքը, որը հետագայում դարձել է ացտեկների կայսրության մայրաքաղաք։

1596- լեհ թագավոր Սիգիզմունդ 3-րդը մայրաքաղաքը Կրակովից տեղափոխել է Վարշավա։

1662 -Փարիզում հայտնվել է առաջին հասարակական տրանսպորտը՝ ութտեղանի կառքը, որը կոչվել է «օմնիբուս» ։

1768 - վախճանվել է իռլանդացի գրող և կղերական Լորենս Սթեռնը։

1805 -Նապոլեոն 1-ինը իրեն հայտարարել է Իտալիայի կայսր, որի հետևանքով սկսել է կազմավորվել Ռուսաստան-Ավստրիա-Անգլիա դաշինքը։

1813 –ծնվել է գերմանացի բանաստեղծ և դրամատուրգ Քրիստիան Ֆրիդրիխ Հեբելը։

1839 -չինական կայսրը արգելել է արտասահմանյան ընկերություններին Չինաստան ներկրել օփիում, որն էլ պատճառ է դարձել առաջին Օփիումային պատերազմի։

1844 - ծնվել է ռուս կոմպոզիտոր Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովը։

1850 -ամերիկյան գործարարներ Հենրի Ուելլսը և Ուիլ յամ Ֆարգոն հիմնադրել են «American Express» ֆինանսական ընկերությունը։

1856 -ավարտվել է Ռուսաստանի համար խիստ անհաջող Ղրիմյան պատերազմը, որը մղվել է Ֆրանսիայի, Անգլիայի և Թուրքիայի դեմ։

1858- ծնվել է գերմանացի հայտնի գյուտարար, դիզելային շարժիչի հայտնագործող Ռուդոլֆ Դիզելը։

1867 -Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է կոնվենցիա Ճապոնիայի հետ, ըստ որի, Սախալինը մտել է Ռուսաստանի և Ճապոնիայի համատեղ կառավարման տակ։

1871- ստեղծվել է Փարիզյան կոմունան։

1892 -սահմանվել է հոկեյի լավագույն թիմի մրցանակը՝ Ստենլիի գավաթը։

1900 -հիմնադրվել է հոլանդական «Այաքս» ֆուտբոլային ակումբը։

1902 -Միլանում առաջին անգամ ֆոնոգրաֆով ձայնագրվել է հանրահայտ իտալացի տենոր Էնրիկո Կարուզոն։

1913 - ծնվել է ֆրանսիացի ռեժիսոր և դրամատուրգ Ռենե Կլեմանը։

1915-Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական զորքերը հաղթանակ են տոնել Անաֆարտներում՝ Գալլիպոլիում։

1917-բոլշևիկների կողմից ձերբակալվել է ռուսական ցար Նիկոլայ 2-րդը։

1922 - Հնդկաստանում Մահաթմա Գանդին ազատազրկվել է վեց տարի ժամկետով։

1926 -Պեկինում գնդակահարել են ցուցարարներին։ Այդ օրը համարվում է «Չինական Հանրապետության պատմության ամենամռայլ օրը»։

1931 -ԱՄՆ-ում «Schick» ընկերությունը սկսել է արտադրել առաջին էլեկտրական ածելիները։

1942 -Երկրորդ համաշխարհային պատ ե րազ մի ժա մ ա նակ ԱՄՆ- ի՝ ազ գությամբ ճապոնացի 120 000 քաղաքացի աքսորվել է համակենտրոնացման ճամբարներ։

1949 -կազմավորվել է Հարավատլանտյան դաշինքը՝ ՆԱՏՕ-ն։

1959- ծնվել է ֆրանսիացի հայտնի ռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր Լյուկ Բեսոնը։

1965- խորհրդային տիզերագնաց Ալեքսեյ Լեոնովը պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել բաց տիեզերք։

1974-ԽՍՀՄ Կենտկոմի որոշումով խորհրդային բանակի սպառազինության մեջ է ընդունվել Կալաշնիկովի АК74 ավտոմատը և РПК-74 ձեռքի գնդացիրը։

1989- Եգիպտոսում Քեոփսի բուրգի շրջակայքում հայտնաբերվել է 4 400 տարեկան մումիա։

2004 - Երկրից աննախադեպ մոտ հեռավորության վրա (43 հազար կմ) անցել է աստերոիդ։

2014 -Ռուսաստանի նախագահ Պուտինը հայտնել է ինքնահռչակ Ղրիմի Հանրապետության հետ կնքված պայմանագրի մասին, համաձայն որի, Ղրիմը հայտարարվել է Ռուսաստանի մաս։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»