Ереван, 14.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Իմքայլականները սարսափելի վախեցած էին, նույնիսկ՝ իրենց կանանց հրետանին էին մղել առաջնագիծ». Հռիփսիմե Առաքելյան

ВИДЕО

Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Հռիփսիմե Առաքելյանի կարծիքով՝ «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի ու նույն խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանի ներկայացրած առաջարկը՝ հրաժարականի պահանջով ուղերձ հղել Նիկոլ Փաշինյանին ու իր Կառավարությանը, իմքայլականներին սարսափի մեջ էր գցել:

«Իմքայլականներն այդ նախագիծը, բնականաբար, չէին ցանկանա տեսնել օրակարգում, սակայն օրենքի ուժով դա պարզապես հնարավոր չէր. Եթե ավագանու անդամը որևէ նախագիծ դնում է շրջանառության մեջ, ապա, միևնույն է, վերջնական հանգրվանը պետք է լինի այն, որ պետք է ներառվի ավագանու օրակարգում: Դավիթ Խաժակյանն ու Թեհմինա Վարդանյանը օրակարգում ներառեցին այս նախագիծը, որը լակմուսի թղթի պես բան պետք է լիներ, որպեսզի մենք էլ հասկանանք, թե իրենց հոգում թաքնված թրթիռներն ու գրգիռները՝ ուղղված իրենց առաջնորդին, իմքայլականներն ինչպես կարտահայտեն: Բնականաբար, սարսափելի վախեցած էին, որովհետև առերեսվել իրականության հետ՝ իսկապես բարդ է: Նրանք լարվել էին, և այդ լարվածությունն իր գերադրական աստիճանին հասավ, երբ տեղից սկսել էին գոռալ, նույնիսկ՝ իրենց կանանց հրետանին էին մղել ավագանու առաջնագիծ և այդպես մարտնչում էին: Մթնոլորտը թեժացել էր»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ավագանու նիստին տեղի ունեցած միջադեպը ոչ թե տեսակետների բախում էր, այլ՝ հայրենիք սիրողների և չսիրողների:

Հռիփսիմե Առաքելյանի խոսքով՝ քվեարկությունն օգնեց, որ ընդդիմադիր խմբակցություններն էլ հասկանան, թե ովքեր կարող են լինել Հռոմի պապից ավելի կաթոլիկ. «Այնտեղ մարդիկ կային՝ ընդհանրապես ծպտուն չէին հանում, մարդիկ էլ կային, որ ճվճվում էին, որ հետո շեֆը նայեր՝ տեսներ՝ ոնց են տեղից ճվճվում. ճվճվալը քաղաքական կատեգորիա է այդ խմբակցությունում»:

Նա ընդգծեց, որ մոտ 3 տարվա ընթացքում դեպք չի գրանցվել, որ ավագանու 65 անդամներն էլ ներկա գտնվեն. «65 մանդատից 5-ը «Բարգավաճ Հայաստան» խմբակցությանն է, 3-ը՝ «Լույս» խմբակցությանը, այսինքն՝ 65-ից 8-ն ընդդիմադիր խմբակցություններն են, 57-ն իրենք են: Մենք միշտ պարտաճանաչ լինում ենք բոլոր նիստերին, միշտ ակտիվ մասնակցում ենք բոլոր գործընթացներին: Իսկ այդ 57-ից կեսին անգամ ես չեմ ճանաչում, եթե անգամ իրենք գալիս էլ են, ապա այնքա՜ն պասիվ դիրքորոշում ունեն, ընդամենը կոճակ սեղմողների մի խումբ է, որ իրենց կասեն՝ սա այսպես ենք քվեարկելու, նա այնպես ենք քվեարկելու»:

Նրա դիտարկմամբ՝ իմքայլականները հիմա ծանր վիճակում են. «Ես երեկ իմ ելույթի ժամանակ խոսեցի այդ մասին և Մարությանին ասացի, որ որպես քաղաքապետ՝ ինչպե՞ս կարող է լռել և որևէ դիրքորոշում չհայտնել: Ես ապշած եմ այս տղայի վարքի, բարքի և գործելաոճի վրա առհասարակ: Ի դեպ, ինձ համար շատ ավելի ազնիվ կլիներ, որ ինքը գոնե իր թիմին պաշտպաներ: Ինքը ո՛չ իր թիմին է պաշտպանում, ո՛չ իր թիմի կողքին է՝ վիզուալ, որ մենք նայում ենք, չկա, ո՛չ այս ամբողջ աղետալի իրադարձությունների մասին ունի որևէ տեսակետ, ունի որևէ կարծիք, դիրքորոշում, ոչ մի բան: Այս տղան ուղղակի ամորֆ վիճակում այնտեղ նստած է, բյուջեն էլ չի կատարում: Նա լուռ է, ձայն չի հանում, ետնամուտքով մտնում-դուրս է գալիս, պարզ չէ՝ երբ է գալիս, երբ է գնում, բյուջեն էլ չի կատարել»:

Հարցին՝ այսինքն՝ կարծում է, որ Հայկ Մարությանը դեմ է Նիկոլ Փաշինյանին, պարզապես չի՞ բարձրաձայնում, նա պատասխանեց. «Ոչ թե դեմ է, այլ մանթրաժ է, և չգիտի՝ այս դեպքում իրեն ինչպես պահել, և նաև իրենց թիմի ներսում կան մի քանի թևեր: ՔՊ-ում կան բազում թևեր և այդ թևերը շատ հետաքրքիր հակամարտություն ունեն մեկը մյուսի նկատմամբ, նրանք կարող են միմյանց շատ ավելի ատել, քան դրսում իրենց հրաժարականը պահանջող ընդդիմությանը: Դրա համար ես չեմ կարող ասել, թե ինչ խմորումներ են, բայց Հայկոն որոշել է բոլորին ապացուցել, որ՝ այ, տեսեք, ես ոչ կգնամ, ոչ էլ, գնում եք՝ դուք գնացեք»:

Նա հավելեց, որ իշխանությունների մեջ անգամ մի մասնագետ չկա. «Փողոցից բոլորը եկան իշխանության, դրա համար երկիրը տվեցին քամուն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Важен не процесс, а результат: бывший министр обороны о саммите в Ереване: «Паст»Чтобы ни одна стена не осталась без фотографии Никола Пашиняна: «Паст»Юнибанк более чем 2 000 добросовестным бизнес-заемщикам предоставил кешбэк Властям содержание не нужно: «Паст»Армения перед выбором: суверенитет или геополитический разворот В офисах партии «Сильная Армения» прошли обыски: есть задержанныеВаге Овеян разгромил соперника и стал чемпионом Европы по греко-римской борьбе«Не можем доставить посылку»: IDBank предупреждает о поддельных сообщениях «от HayPost»NYT: Иран восстановил доступ почти ко всем ракетным базам вдоль Ормузского пролива после ударов СШАBloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активовBBC: Звучит как угроза: Путин за месяц до выборов напомнил Армении об УкраинеПесков: приглашение Путина Трампу посетить Москву всё еще в силеСамое скандальное Евровидение десятилетия: музыка больше не вне политикиСербия впервые провела военные учения с НАТОБорьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколения