Բայդենը Պուտինին մարդասպան է համարում
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական պատասխան է տվել ABC News-ի լրագրողի այն հարցին՝ Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին մարդասպան համարում է, թե ոչ:
Լրագրողը հարցրել է Բայդենին. «Դուք գիտեք Վլադիմիր Պուտինին: Կարծում եք ՝ նա մարդասպա՞ն է »:
«Մմմ, հըմ, այո», – պատասխանել է ԱՄՆ նախագահը:
Բայդենը նաև ասել է, որ Պուտինը «կվճարի» ԱՄՆ նախորդ ընտրություններին խառնվելու համար: ABC News-ը նշում է, որ Բայդենը հստակ չի նշել, թե ինչպես պետք է Պուտինը «վճարի»: Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը թույլ է տվել հետագա համագործակցություն Ռուսաստանի հետ տարբեր բնագավառներում ՝ բերելով ռուս-ամերիկյան զինաթափման պայմանագրի օրինակը, որը երկարաձգվեց հինգ տարով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



