Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջեւ
МЕЖДУНАРОДНОЕՖրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին կրկին կկանգնի դատարանի առջեւ 2012 թվականին իր նախընտրական արշավի ապօրինի ֆինանսավորման մեղադրանքով, հայտնում է AP-ն:
Ավելի վաղ նա մեղավոր էր ճանաչվել այլ գործով կոռուպցիայի եւ ազդեցության չարաշահման համար: Սարկոզին մտադիր է բողոքարկել վճիռն այս գործով:
Սակայն նոր դատավարությունը, ամենայն հավանականությամբ, կդադարեցվի եւ հետաձգվի, քանի որ պաշտպաններից մեկը հոսպիտալացվել էր COVID-19-ով:
66-ամյա Սարկոզին, ով նախագահ էր 2007-ից 2012 թվականներին, մեղադրվում է 2012-ին վերընտրվելու իր հայտի համար թույլատրված գումարից՝ 22.5 միլիոն եվրոյից գրեթե կրկնակի անգամ ավել ծախսելու մեջ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրան մեկ տարվա ազատազրկում եւ 3750 եվրո տուգանք է է սպառնում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



