ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի խաղաղապահ զորամիավորման ինժեներական ստորաբաժանման
անձնակազմը շարունակում է Արցախի տարածքում հայտնաբերված
պայթյունավտանգ առարկաների ոչնչացման ուղղությամբ աշխատանքները։
Ըստ ՌԴ ՊՆ պաշտոնական կայքում հրապարակված հաղորդագրթյան՝ նախորդ
օրվա ընթացքում «Բալիջա» հատուկ հրաձգարանում ռուս զինծառայողները
ոչնչացրել են շուրջ 120 պայթուցիկ առարկա, ներառյալ ականներ և տարբեր
տրամաչափի հրետանային արկեր:
Ոչնչացումն իրականացվում է պայթեցման գործողություններին
համապատասխանող անվտանգության անհրաժեշտ մջոցառումների
ապահովմամբ:
Ռուսական խաղաղապահ զորախմբի մոտ 10 զինծառայող ներգրավված է ամեն օր
պայթուցիկ առարկաների չեզոքացման աշխատանքներում, հաղորդում է
գերատեսչությունը։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



