ԵԽ-ն դատապարտել է Թուրքիայի կողմից Արցախյան պատերազմում սիրիացի վարձկանների ներգրավումը
МЕЖДУНАРОДНОЕԵվրախորհրդարանի սիրիական հակամարտության վերաբերյալ 2021 թվականի մարտի 11-ի բանաձևը հաստատում է Թուրքիայի կողմից Սիրիայից վարձկանների ներգրավման փաստը 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմում: Բանաձևում այդ մասին շեշտվում է երկու կետերով:
Առաջին կետում ասված է. «Ըստ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ՝ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխել է Լեռնային Ղարաբաղ»:
Իսկ երկրորդ կետում ընդգծվում է, որ Եվրախորհրդարանը դատապարտում է Թուրքիայի նման գործողությունները: «Եվրախորհրդարանը խստորեն դատապարտում է Թուրքիայի կողմից սիրիացի վարձկանների օգտագործումը Լիբիայի և Լեռնային Ղարաբաղի հակամարտություններում, դա միջազգային իրավունքի խախտում է»,- ասված է բանաձևում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



