Յունիբանկի նոր թողարկման դրամային պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
ОБЩЕСТВОՅունիբանկի դրամային պարտատոմսերի 13-րդ թողարկումը ցուցակվել է Հայաստանի ֆոնդային բորսայի հարթակում։ Թողարկման ծավալը կազմում է 1 մլրդ ՀՀ դրամ, արժեկտրոնային եկամտաբերությունը՝ 10,5% տարեկան: Հաշվի առնելով ներդրողների մեծ պահանջարկը՝ պարտատոմսերի տեղաբաշխումն ավարտեց ժամկետից շուտ:
Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի նոր թողարկումը: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Այժմ տեղաբաշխման ընթացքում է բանկի դոլարային պարտատոմսերի նոր թողարկումը: Դոլարային պարտատոմսերի թողարկման ծավալը կազմում է 5 մլն ԱՄՆ դոլար, արժեկտրոնային եկամուտը՝ 5.3% տարեկան, շրջանառության ժամկետը՝ 36 ամիս: Արժեկտրոնային եկամուտը կվճարվի եռամսյակը մեկ:
Յունիբանկի պարտատոմսերը կարելի է ձեռքբերել բանկի գլխամասային գրասենյակում կամ 53 մասնաճյուղերից ցանկացածում: Տեղաբաշխման ավարտից հետո դոլարային պարտատոմսերը ևս կցուցակվեն Հայաստանի ֆոնդային բորսայում: Երկրորդային ցուցակումն կիրականացվի Մոսկվայի բորսայում, ինչի շնորհիվ ռուսաստանյան ներդրողները կարող են դրանք ձեռքբերել առանց Հայաստանում հաշիվ բացելու:
Պարտատոմսերի հիմնական առավելությունները երաշխավորված բարձր եկամուտն ու ապահովվածությունն է: «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն, բանկի կողմից թողարկված անվանական պարտատոմսերով ներգրավված դրամական միջոցները համարվում են երաշխավորված բանկային ավանդ և երաշխավորված են «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից:
Հայաստանի Ֆոնդային բորսայում ցուցակված երկու կամ ավելի տարի մարման ժամկետով պարտատոմսերից ստացված եկամուտը հարկման ենթակա չէ:
Պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը /գրանցված ՀՀ ԿԲ նախագահի 22.01.2021թ. թիվ 1/25 Ա որոշմամբ), դրա լրացումները և թողարկման վերջնական պայմանները հրապարակված են www.unibank.am կայքում:
1
Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»
2
Источник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёстким
3
Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: Амстердам
4
Парад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минут
5
Bloomberg: Saudi Aramco планирует привлечь $10 млрд за счет продажи части активов



