Ереван, 07.Август.2026,
00
:
00
ВАЖНО


Ե՞րբ և ին­չո՞ւ են Հա­յաս­տա­նում մե­ծա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րա­կա­կիր­նե­րի թվե­րը․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Ավելի քան մեկ տարի է, ինչ աշխարհը բախվել է կորոնավիրուսի համավարակի պատուհասին։ Միլիոնավոր մարդկանց առողջության համար վտանգ ստեղծելուց բացի, համավարակի տարածումը նաև շարունակում է լուրջ հարված հասցնել համաշխարհային տնտեսությանը։ Եվ համավարակի բռնկումից ի վեր միայն պետական նպատակաուղղված քաղաքականության և հակահամաճարակային կանոնները պահպանելու հարցում համատարած կարգապահության միջոցով է հնարավոր հաջողություններ արձանագրել կորոնավիրուսի տարածման դեմ պայքարում։ Օրինակ՝ աշխարհում ամենամեծ բնակչությունն ունեցող Չինաստանը, որտեղից սկիզբ առավ կորոնավիրուսի համաճարակը, հետևողական քայլերի և սահմանափակումների արդյունքում կարճ ժամանակամիջոցում կարողացավ կոտրել վարակի տարածման տեմպը և թևակոխել տնտեսության վերականգնման փուլ։

Սակայն հարկ է նկատել, որ պետությունների կառավարությունների մեծ մասը չկարողացավ արագ կողմնորոշվել համավարակի դեմ պայքարում միջոցներ ձեռնարկելու հարցում կամ հետևողական չեղավ սահմանափակումների կիրառումն արդյունավետ դարձնելու և հակահամաճարակային կանոնները պահպանելու խնդիրներում։ Հայաստանում ևս անլուրջ վերաբերմունքի արդյունքում էր, որ համավարակը մեծ թափով սկսեց տարածվել երկրով մեկ։ Եվ մինչ անցած տարվա գարնանը Նիկոլ Փաշինյանը զբաղված էր սահմանադրական հանրաքվեի քարոզարշավով ու տարբեր մարզերում հավաքներ կազմակերպելով, աշխարհի տարբեր երկրներում խիստ սահմանափակումներ էին կիրառվում։ Իսկ մեզ մոտ անհրաժեշտ սահմանափակումները կիրառվեցին միայն այն ժամանակ, երբ վարակն արդեն բազմաթիվ օջախներ էր ստեղծել։ Ըստ այդմ, պատահական չէ, որ կորոնավիրուսի տարածման տեմպերով Հայաստանը շատ բարձր դիրքեր զբաղեցրեց, իսկ առողջապահական համակարգի վրա էական ծանրաբեռնվածություն դրվեց։

Իբր իշխանությունները համավարակի դեմ շատ մի հաջող պայքար էին տանում, դրան էլ գումարվեց նույն իշխանությունների մեղքով Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ սանձազերծված պատերազմը, որի սկսվելուն զուգահեռ՝ հակահամաճարակային պայքարն ընդհանրապես բարձիթողի իրավիճակի մատնվեց։ Բնականաբար, անընդհատ աճի արդյունքում համավարակի տեմպերի՝ պիկին հասնելուց հետո վարակակիրների քանակը պետք է սկսեր նվազել։ Ու այս հանգամանքը Փաշինյանը փորձեց ներկայացնել որպես կառավարության գրանցած հաջողություն՝ իր հարցազրույցներից մեկում հայտարարելով, թե այն ժամանակ քննադատները իշխանությունների «աչքն էին մտցնում» վարակակիրների թիվը, իսկ հիմա իրավիճակը կայունացել է։ Այնինչ, ոչ մի կասկած չկա այն հարցում, որ իրավիճակի կայունացումը խիստ հարաբերական է։ Ու այսպիսի իրավիճակում Փաշինյանը, որի գլխավորած կառավարությունը կրում է երկրում առողջապահական իրավիճակի հիմնական պատասխանատվությունը, բազմահազարանոց հանրահավաք է կազմակերպում, ու ոչ ոք չի հսկում հակահամաճարակային կանոնների պահպանումը։

Իհարկե, ընդդիմությունն էլ է հավաքներ անցկացնում, պատասխանատվություն պետք է ունենան բոլորը, բայց, ի վերջո, իրավիճակի գլխավոր պատասխանատուն հենց իշխանությունն է, այնինչ վերջինս, հանուն Փաշինյանի՝ իր աթոռին կառչած մնալու, մոտ 20 հազար մարդ է հանում փողոց՝ առանց որևէ հակահամաճարակային կանոնների պահպանման: Ու ընդհանրապես, եթե մինչև սեպտեմբերի 27-ը ինչ-որ քայլերի գոնե իմիտացիա արվում էր, ապա դրանից հետո առ այսօր ընդհանրապես կառավարությունը մոռացել է կորոնավիրուսի մասին: Բնականաբար, վարակակիրների թիվը պետք է ավելանար, ու այդպես էլ եղավ։ Իհարկե, չպետք է անտեսել նաև այլ գործոնները: Մասնավորաբար, որոշ մասնագետներ տեսակետ են հայտնում, թե վարակակիրների թվերը հատուկ են ավելացվում, որպեսզի համաճարակային իրավիճակից հոգնած մարդկանց շրջանում հավել յալ վախեր ներշնչելու միջոցով կարողանան պատվաստանյութերն իրացնել։

Իզուր չէ, որ ներկայումս թեստավորված պատվաստանյութերի սպառումն անգամ որոշակի աշխարհաքաղաքական կոնտեքստ է ստացել։ Մյուս կողմից էլ՝ բավական հետաքրքրական են փորձագետների կարծիքները, թե երկրի քաղաքական զարգացումների միտումից ելնելով՝ երբ իշխանություններին անհրաժեշտ է լինում, վարակակիրների թիվը արհեստականորեն ավելանում է։ Եվ այս կոնտեքստում պատահական չեն խոսակցությունները, թե իշխանությունները դիտարկում են անգամ կրկին խիստ սահմանափակումների անցնելու տարբերակը։

Խնդիրն այն է, որ, ըստ որոշ մասնագետների, Փաշինյանը փորձելու է կորոնավիրուսի թեման կրկին օգտագործել ներքաղաքական նպատակներով, որպեսզի, երբ ընդդիմության հավաքները սկսեն նոր թափ հավաքել, ապա համավարակի դեմ պայքարի շրջանակներում նոր սահմանափակումների միջոցով հնարավոր լինի ճնշել ընդդիմադիրներին, տուգանել, թույլ չտալ, որ իրենց բողոքն արտահայտեն և այլն։ Սրան գումարած՝ դա կարող է հրաշալի միջոց լինել արտահերթ ընտրությունների թեման առնվազն մինչև աշուն «ջրելու» համար:

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Армения оказалась на грани исторической катастрофы․ Аршак КарапетянВыполняя требования агрессора, мира не достичь. Аршак Карапетян Moody’s изменило прогноз по рейтингам IDBank на позитивный IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акциейUcom и FPWC обеспечат круглосуточный мониторинг дикой природы в Гнишике с помощью солнечной энергииIdram и IDBank - рядом со стартапами на Seaside Startup SummitВ мобильном приложении Юнибанка теперь можно зарегистрироваться также с помощью imID«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьниковЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно Если Израиль использует тему Геноцида армян против Эрдогана, то что для него значит сам Геноцид? ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложенииПлатформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решениеСостоялось открытие Khachaturian Rooftop при поддержке IDBankПашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак КарапетянОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак КарапетянБывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению армянских заключенных, осужденных в Азербайджане «По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»В Ереване состоялся форум здоровья и эстетики «Три ключа к красоте»Против кого вооружается Азербайджан? Аршак Карапетян При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBankПредставитель Армении стал амбассадором международной премии «Евразия»Кругом война. А вас вводят в заблуждение. Аршак Карапетян Центр продаж и обслуживания Ucom в Егварде возобновил работу по новому адресу — ул. Ереванян, 3/47 До 25% idcoin-ов при покупке авиабилетов Flyone: Idram&IDBank Ucom и Microsoft Innovation Center помогают школьникам развивать навыки кибербезопасности «Евразия-Армения» отдала дань памяти культурному и общественному деятелю Армену ГригорянуПри поддержке Ucom в Шенаване установлена солнечная станция мощностью 10 кВт Юнибанк разыграет поездку в Италию среди новых держателей карт Mastercard World «Travel»Москва–Баку: есть разногласия, но связи сохраняются. А мы что делаем? День благодарности клиентам в Ванадзоре: IDBankСохранение исторической памяти: активисты «Евразия-Армения» посетили монастырский комплекс Хор Вирап Пашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»