Ավտոմեքենան ընկել է ջրանցքը. կա երկու զոհ
ОБЩЕСТВОՄարտի 13-ին, ժամը 22:56-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան ընկել է Նորամարգ գյուղի ջրանցքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ գյուղի սկզբնամասում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան շրջվել է ջրանցքը: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը ավտոմեքենայում գտնվող քաղաքացիներից մեկին հաջողվել է դուրս գալ:
Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել երկու քաղաքացու դի, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ավտոմեքենան ջրանցքից։
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



