Լևոն Արոնյանը պարտվեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին
СПОРТՀայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը պարտությունով սկսեց Meltwater Champions Chess Tour արագ շախմատի մրցաշարը: Այս մասին հաղորդում է Sport.news.am-ը:
Առաջին տուրում Արոնյանը սպիտակներով մրցեց ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովի հետ եւ պարտություն կրեց 27-րդ քայլում։
Նախնական փուլում մասնակիցները 15-ական պարտիա կանցկացնեն 3 օրում: Առաջին 8 տեղերը գրաված շախմատիստները պայքարը կշարունակեն քառորդ եզրափակիչում:
Լևոն Արոնյանն առաջին մրցաշարին է մասնակցում Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուց հրաժարվելուց հետո: Սակայն այդ մրցաշարում հայ գրոսմայստերը դեռ չի ներկայացնում ԱՄՆ-ը և հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո:
1
Финансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBan...
2
Новый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026»
3
Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBank
4
Церемония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатов
5
Стартовал финальный этап турнира Junius



