Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է․ Արայիկ Հարությունյան
ПОЛИТИКАԵրեկ Արցախի Հանրապետության նախագահը հանդիպել է Հադրութի շրջանի բնակիչների հետ։ Այս մասին հայտնում է Արցախի հանրային հեռուստաընկերությունը:
«Մենք չենք հրաժարվում Հադրութի շրջանից, մեր պայքարը շարունակվում է, իհարկե, խաղաղ բանակցային ճանապարհով, որ կարողանանք հետ բերել մեր կորցրած գոնե ԼՂԻՄ-ի տարածքները»,- ասել է Հարությունյանը:
Խոսելով քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու մասին՝ Հարությունյանն ասել է, որ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որպեսզի տեղահանված արական սեռի քաղաքացիները դուրս չմնան աջակցության ծրագրից:
Անդրադառնալով Արցախում տիրող իրադրությանը և ռուս խաղաղապահների գործունեությանը՝ Հարությունյանը նշել է, որ երկարաժամկետ խաղաղության վերաբերյալ որևէ մեկը կասկած չունի:
1
Тонкое искусство «кайфаваться» над народом и все «бросить в карман народа»... «Паст»
2
Почему Пашинян так спешит? «Паст»
3
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»
4
«Добро пожаловать домой»: визит Мхитаряна в Академию футбольного клуба «Пюник»
5
Административный суд признал бездействие полиции незаконным



