Եվրոպական կինոակադեմիան պարգեւներ Է բաժանել Բեռլինում
ОБЩЕСТВОԻտալացի ռեժիսոր Պաոլո Սորենտինոյի «Երիտասարդություն» ֆիլմն ստացել Է Եվրոպական կինոակադեմիայի գլխավոր պարգեւը: Ռեժիսորն ինքը մրցանակ Է ստացել որպես տարվա լավագույն ռեժիսոր: Պարգեւատրման արարողությունը տեղի Է ունեցել Բեռլինում:
Մայքլ Քեյնը, որը ֆիլմի գլխավոր դերակատարն Է, պարգեւ Է ստացել որպես լավագույն դերասան: Բացի այդ, նա արժանացել Է Կինոակադեմիայի պատվավոր մրցանակին:
«Արդեն 50 տարի Է՝ ես ոչ մի պարգեւ չԷի ստանում Եվրոպայում: Իսկ այժմ միանգամից երկուսը շահեցի մի երեկոյի ընթացքում»,-ասել Է 82-ամյա դերասանը:
Լավագույն դերասանուհի Է ճանաչվել Շառլոտա Ռեմփլինգը՝ Էնդրյու Հեյայի «45 տարի» ֆիլմում խաղացած դերի համար: Նա նաեւ պարգեւ Է ստացել կինոարվեստում իր ողջ կարիերայի ընթացքում ունեցած ձեռքբերումների համար:
Ասիֆ Կապադիի՝ վեճեր առաջացրած «Էմի» վավերագրական ժապավենը, որը նվիրված Է բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսին, մրցանակ Է ստացել որպես տարվա լավագույն վավերագրական ֆիլմ: Սակայն ժապավենը երգչուհու հոր կողմից քննադատվել Է այն բանի համար, որ նրա ընտանիքը ներկայացվել Է բացասական գծերով:
Լավագույն սցենար Է ճանաչվել հույն ռեժիսոր Յորգոս Լանտիմոսի «Լոբստեր» ֆանտաստիկ ժապավենի համար գրված սցենարը, որտեղ խաղացել են Քոլին Փարելը եւ Ռեյչել Վայսը:
Կինոարվեստում նվաճումների համար պարգեւ Է ստացել նաեւ ավստրիացի դերասան Քրիստոֆ Վալցը, որն այս տարի չարագործի դերն Է խաղացել բոնդապատումի «Սպեկտր» վերջին ֆիլմում:
Եվրոպական կինոակադեմիան հիմնադրվել Է 1988 թվականին: Դրա ստեղծողների մտահղացմամբ՝ այն «Օսկար»-ի եվրոպական նմանօրինակն Է, որն արձանագրում Է եվրոպական կինոյի կինեմատոգրաֆիական ձեռբերումները:
Կինոակադեմիայի պրեզիդենտն Է գերմանացի ռեժիսոր Վիմ Վենդերսը, իսկ նախագահը՝ լեհ ռեժիսոր Ագնեշկա Հոլանդը:
Ներկայում ակադեմիան ունի շուրջ 3 հազար անդամ, որոնք քվեարկության միջոցով ընտրում են հաղթողներին:



