Ереван, 13.Май.2026,
00
:
00
ВАЖНО


«Ես մայր եմ, ով ար­դեն վե­րած­վել է ավե­րա­կի. միակ հույսս դա­տա­վո­րի խիղճն է»․ «Փաստ»

ОБЩЕСТВО

«Փաստ» օրաթերթը գրում է

2019 թ. հոկտեմբերի 28-ին Երևանի Տիգրան Մեծ պողոտայում 17 SS 286 պետհամարանիշի BMW մակնիշի մեքենայի կողմից վրաերթի է ենթարկվել տնտեսագիտական համալսարանի ուսանող Մելքոն Արմենի Մելքոնյանը: Ավարտելով զինվորական ծառայությունն Արցախում՝ նա ընդամենը երեք ամիս առաջ էր վերադարձել քաղաքացիական կյանքի և լի էր սեփական ձգտումներն իրականություն դարձնելու կամքով, սակայն չարաբաստիկ այդ դեպքը խլեց երիտասարդի կյանքը: Ցավոք, առայսօր հարուցված գործն առաջ չի շարժվել, և տղայի մայրը՝ Ոսկեհատ Պողոսյանը դեռ շարունակում է արդարություն փնտրել:

Արդեն մոտ մեկուկես տարի… «Բանակից վերադառնալուց հետո որոշեց ուսումը շարունակել հեռակա հիմունքներով, որպեսզի կարողանա աշխատել և օգնել մեզ: Այդ նպատակով տեղավորվեց «Շերեփ» ռեստորանում: Այնտեղ էր աշխատում մինչև այդ չարաբաստիկ դեպքը,- հիշում է մայրը:- Թաղումից հետո որոշեցինք հասկանալ՝ ինչ է կատարվել այդ օրը: Գտանք ականատեսների, ովքեր պատմում էին, որ մեքենան շատ արագ է ընթացել, իսկ վարորդը նույնիսկ հարվածի պահին չի արգելակել այն»: Մելքոն Մելքոնյանը աչալուրջ և լուրջ երիտասարդ էր: Նա չէր կարող անփութությամբ վտանգի ենթարկել իր կյանքը, իսկ տղային վրաերթի ենթարկած ու ընդամենը մի քանի ժամ անց ոստիկանություն ներկայացած վարորդն անգամ իր մեղքը չի ընդունել:

Մելքոնի ծնողները փորձել են հարևանությամբ գործող խանութների տեսախցիկների տեսագրությունները դիտել: Ոմանք թույլատրել են նայել, ինչի շնորհիվ որոշ տեղեկություններ ստացվել են: Սակայն տարածքին ամենամոտ խանութների տեսախցիկների տեսագրություններն «անհետացել էին»: Խանութներից մեկի տնօրենը խոստովանել է, որ Մելքոնի ծնողներից առաջ այնտեղ են այցելել վարորդի հարազատները… «Պարզ էր՝ մինչ մենք սգում էինք մեր որդու մահը, վարորդի հարազատները որոշել էին թաքցնել հանցագործության հետքերը»,նշում է Ոսկեհատ Պողոսյանը: Պետավտոտեսուչը, որը հերթապահել է դեպքի ժամանակ, Մելքոնի ծնողներին ասել է, որ ալկոհոլի հոտ է առել: Խոսել է վարորդի՝ Բաբկեն Սարգսյանի հետ, և վերջինս խոստովանել է, որ վիսկի է խմել:

Նրան, ի դեպ, «վզից բռնած» ոստիկանություն է տարել «հորոխպերը»՝ ոստիկանության նախկին մի պաշտոնյա, ինչպես նշել է պետավտոտեսուչը: ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության ՃՏՀ քննության հարցերով ՀԿԳ քննիչ Վարդան Սարգսյանի աշխատանքում կատարված բացթողումները, ըստ Ոսկեհատ Պողոսյանի, «մտահոգիչ են և ակնհայտորեն հեռացնում են մեզ գործի բացահայտումից»: Քննիչն ասել է, որ վարորդն ընդամենը երկու շիշ գարեջուր է խմած եղել, իսկ ժամեր անց կատարված փորձաքննությունը հարբածություն է արձանագրել: Քննիչը սահմանափակվել է խմածության ստուգումով ու արյան անալիզ չի վերցրել: Վարդան Սարգսյանը նշել է, որ պատահարը տեղի է ունեցել ժամը 22:30-ին, մինչդեռ այդ ժամին շտապօգնությունն արդեն ժամանել ու արձանագրել էր Մելքոնի մահը:

Ականատեսները, իրենց հերթին, պնդում են, որ դեպքը տեղի է ունեցել ժամը 22:00-ի սահմաններում: «Քննիչ Վարդան Սարգսյանի հետ զրուցելիս նաև պարզ դարձավ, որ մոտակա խաչմերուկի տեսագրման սարքերը և լուսացույցը չեն աշխատել, սակայն այնտեղ եղել է երթևեկությունը կարգավորող ոստիկան, որն ականատես է եղել դեպքին, ու նա, չենք հիշում՝ հասցրել է կանգնեցնել մեքենան, թե ոչ, կապ է տվել ու զեկուցել, որ BMW մակնիշի մեքենան վրաերթ է իրականացրել և դիմել է փախուստի։ Տարօրինակ է, որ քրեական գործում այս հատվածը ներառված չէ քննիչ Վարդան Սարգսյանի կողմից։ Մենք նաև խնդրել էինք նրան, որ, որպես ապացույց, վերցնի ճանապարհային մյուս տեսախցիկների տեսագրությունները, որպեսզի հասկանայինք այդ մեքենայի անցած ճանապարհը, ինչպես նաև այն, թե մինչև ուր է վարորդը փախչելով հասել, սակայն քննիչ Վարդան Սարգսյանը մեզ ասաց, որ նպատակահարմար չի գտնում գործին կցել։ Իսկ հիմա էլ Բաբկեն Սարգսյանը ժխտում է փախուստի փաստը:

Փաստացի վարորդը եղել է ալկոհոլի ազդեցության տակ, մեծ արագությամբ ընթանալով՝ հատել է 2 հոծ գիծ, դուրս է եկել հանդիպակաց գոտի, վրաերթ է կատարել, որի պատճառով մահացել է տղաս, օգնություն չի ցուցաբերել, դիմել է փախուստի, հիմա էլ ազատության մեջ զբաղվում է հետքերը կոծկելով, էլ ի՞նչ պիտի աներ, որ իրեն ձերբակալեին...»,- ասում է տիկին Պողոսյանը՝ շեշտելով, որ, ըստ քննիչի, «հիմքեր չկան»՝ օրենքով նախատեսված կարգով կասկածյալին գոնե 72 ժամով ձերբակալելու համար: Գործի նախաքննության ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) և 244 հոդվածով (ճանապարհատրանսպորտային պատահարի վայրը թողնելը) նախատեսված հանրորեն վտանգավոր հանցավոր արարքներ կատարելու համար Բաբկեն Վահանի Սարգսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և 2020 թ. սեպտեմբերին գործը «մեղադրական եզրակացությամբ» մտել է Երևանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, իսկ նոյեմբերին տեղի է ունեցել առաջին նիստը (դատավոր` Վարդան Գրիգորյան, մեղադրող դատախազ՝ Տիգրան Հակոբյան):

«Նիստի սկսվելուց 40 րոպե անց այն հետաձգվեց. մեղադրյալի փաստաբան Վահան Հովհաննիսյանը դատավորին խնդրեց ընդառաջել իրեն, քանի որ նախօրոք պայմանավորված գործեր ուներ: Ուստի դատարանը վճռեց նիստը հետաձգել մինչև 2021 թ. փետրվարի 10-ը։ Բայց այս անգամ էլ այն հետաձգվեց, քանի որ դատախազն էր հիվանդ…»,ասում է Մելքոնի մայրը՝ ցավ հայտնելով, որ վրաերթ կատարողի հարազատներն անգամ տղայի թաղմանը ներկա չեն եղել, չեն ցավակցել, ներողություն չեն խնդրել, զղջման ու ափսոսանքի խոսքեր չեն ասել: Դատական հաջորդ նիստը պլանավորված է մարտի 12-ին:

«Միակ հույսս դատավորի խիղճն է: Գուցե ինքն էլ իմ տղայի տարիքի զավակ ունի և կհասկանա որդեկորույս ծնողին: Ես չեմ առաջնորդվում կույր վրիժառությամբ, ուզում եմ, որ արդարությունը հաղթանակի, որ այլևս ինչ-ինչ բաներ չհորինեն, որ այլևս ոչ մի հանցանք չքողարկվի: Ես մայր եմ, ով արդեն վերածվել է ավերակի: Ու ինձ ավերակողը, իմ որդուն կյանքից զրկողը օրենքի շրջանակներո՞ւմ էլ պատասխան չտա…»,ասում է Ոսկեհատ Պողոսյանը:

Խմբագրության կողմից.- Մենք շարունակելու ենք հետևել նիստերի ընթացքին ու հետամուտ լինել ճշմարտության բացահայտմանը: Թերթը պատրաստ է հրապարակել բոլոր կողմերի տեսակետները:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Борьба против Армянской Апостольской Церкви уничтожает легитимность любой власти․ Арман ВарданянUcom и SunChild продолжают реализацию совместных проектов ради зелёного будущегоТень над Ереваном: Почему Баку уже празднует победу․ Сурен Суренянц Здание семинарии было возвращено армянской епархии при поддержке Самвела Карапетяна: «Паст»«Борьба против Армянской Апостольской Церкви уничтожит легитимность любой власти»: «Паст»Чья кандидатура будет выдвинута на пост президента Союза армян России? «Паст» Разница — как между небом и землёй: «Паст»Армении придётся сделать выбор между ЕС и ЕАЭС: Андрей КлимовЧто такое хантавирус и как он распространяется?Армения создаст дипломатические офисыБудущее армянских продуктов в Евросоюзе зависит от бюджета ЕАЭС? Российские СМИ назвали главный минус от мягкого развода с АрмениейВеликая Победа и великий подвиг армянского народа. Арман Варданян Путин пообещал премьеру Словакии удовлетворить энергетические потребности страныАйк Гаспарян стал двукратным чемпионом по шахбоксу в ТурцииАрмения глазами издания Boston HeraldВ аэропорту Денвера пассажирский самолёт сбил пешеходаКопыркин о коридоре на юге Армении с участием США: Требует анализа и отношение иранской стороныПарад Победы на Красной площади завершился: Путин выступал более 8,5 минутМы обязаны продолжать добиваться защиты прав лишенных родины армян Арцаха: Католикос всех армянПоздравительное послание лидера движения «Всеармянский фронт» по случаю Праздника Победы и МираВ Гюмри появилась Аллея памяти Юнибанк выступил партнером международного форума “Yerevan Dialogue 2026” Актриса Джульетта Степанян удостоена премии «Белый слон» Группа ЕИБ и Америабанк расширяют поддержку армянского бизнеса посредством гарантии, обеспеченной ЕССила одного драма для фонда «Ваге Меликсетян»На Евразийском экономическом форуме в Астане ожидается рекордное число участниковВ Ширакской области правоохранители проводятся обыски в офисе «Сильной Армении»: есть задержанныеПоздравление лидера движения «Всеармянский фронт» на мероприятии Дня ЕркрапаВ Великобритании подтвердили третий случай заражения хантавирусомРоссия до 12 мая останавливает все полеты на юге страны из-за удара БПЛА по диспетчерскому центруИсточник RT: разговор с послом Армении в МИД России был крайне жёсткимВ Армении стартовала агитационная кампания к парламентским выборамПартия "Сильная Армения" объявляет о начале предвыборной кампанииПять рейсов из России задерживаются на прилет в Ереван из-за атак БПЛАЖивая память в сердце Еревана: кинопоказ фильма Солдатик объединил поколенияЗавершился международный шахматный турнир, организованный при поддержке IDBankВ Армении состоялась международная конференция FINTECH360Какой армянский деятель стал членом комиссии при президенте РФ? «Паст»Европейские обещания на фоне закрытых дверей: «Паст»Вакуум безопасности: что ждет Армению без России? «Паст»Ucom повышает скорость интернета во всех тарифах Unity «След» Курдистана в списке «Республики»: кто такой Роман Мурадян? «Паст»Премьер-министр не упомянул ни политзаключенных, ни пленных в Баку: АмстердамГенпрокуратура Армении взяла под контроль громкое дело о несовершеннолетних сестрах в ВедиИллюзия мира: как саммит в Ереване обнажил стратегический тупик Армении В Госдуме РФ обвинили Макрона в имперском поведении после его слов о связях Армении и РоссииМери Мисакян вошла в топ-6 на молодежном чемпионате мира по тяжелой атлетикеEuobserver: Армения стремится занять место в очереди на вступление в ЕС на фоне геополитической нестабильностиСаммит хромых уток в Ереване