Մարտի 11-12-ին հանրապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում․ Գագիկ Սուրենյան
ОБЩЕСТВОՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքի իր էջում հայտում է․
«Մարտի 11-12-ին հանարապետությունը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում։
Մարտի 11-ին լեռնային և նախալեռնային գոտիներում, մարտի 12-ին հանրապետության ողջ տարածքում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում ինտենսիվ, լեռնային մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Հանրապետության կենտրոնական լեռնային և նախալեռնային շրջաններում մարտի 11-12-ին սպասվում է ձյան ծածկի ավելացում 40-50սմ-ով։ Մարտի լույս 13-ի գիշերը և առավոտյան եղանակի պարզեցմամբ և ջերմաստիճանի կտրուկ անկմամբ պայմանավորված հանրապետության գրեթե բոլոր ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց. վարորդներին հորդորում ենք ցուցաբերել զգոնություն»:
1
Новая мина Баку под мирным договором: почему молчит Ереван? «Паст»
2
Ложная повестка искусственного государства. Аршак Карапетян
3
На последнем раздельном пляже Европы вспыхнула драка: туристка нарушила столетний запрет и прорвалас...
4
Не просто запрет на абрикосы: сколько Армения может потерять от российских ограничений
5
Помимо всего прочего, это просто бесчеловечно: «Паст»



