Վարչապետը ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում առաջարկել է նշանակել Արտակ Դավթյանին
ПОЛИТИКАՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միջնորդություն է ներկայացրել նախագահ Արմեն Սարգսյանին Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնում Արտակ Դավթյանին նշանակելու համար: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը:
Հիշեցնենք, որ երեկ հայտնի դարձավ՝ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով նշանակվել է Հատուկ հանձնարարություններով ավագ սպա:
2020 թվականի հունիսի 8-ին, ՀՀ նախագահի հրամանագրի համաձայն Արտակ Դավթյանն ազատվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից:
Ավելի ուշ՝ վարչապետի 2020 թվականի հուլիսի 16-ի որոշմամբ, Դավթյանը նշանակվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ։ Այս պաշտոնից ազատվել էր նոյեմբերի 11-ին։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



