Վաչեի, Արմուշի ու Ռաֆայել Երանոսյանի հումորը մի ուրիշ համ ու հոտ է տալիս «Քարե դարդ» սիթքոմին
БЛОГԱննա Սմբատյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Շաբաթներ առաջ «ATV» հեռուստաընկերությամբ մեկնարկեց նոր, իր տեսակով և թեմատիկայով խիստ տարբերվող սիթքոմ`«Քարե դարդը»: Սկզբում մտածում էի, որ այն նման է լինելու մյուս սիթքոմներին, բայց հաճելիորեն զարմացա առաջին սերիայից հետո: Այն իր ձևաչափով ամբողջովին տարբերվող էր ու նորություն մեր հեռուստաշուկայում: Ճիշտ է, դեռ երկու սերիա են ցույց տվել, բայց այս պահի դրությամբ կարող եմ նշել մի շարք լուրջ առավելություններ, որոնք աչքի են ընկնում այս սիթքոմում: Նախ՝ թեմատիկան է շատ հետաքրքիր, նորություն էր այն, որ դեպքերը տեղի են ունենում մեր թվարկությունից առաջ` քարե դարում, հետո՝ դերասանական անձնակազմն էր շատ լավ ընտրված: Վաչեի, Արմուշի ու Ռաֆայել Երանոսյանի հումորը մի ուրիշ համ ու հոտ է տալիս սիթքոմին: «Վիտամինի» տղաները հումորի բնագավառում պրոֆեսիոնալներ են ու իրենց պրոֆեսիոնալիզմը բեմից էկրաններ են տեղափոխել: Նրանք հրաշալիորեն կարողացել են մտնել իրենց կերպարների մեջ և մեզ ներկայացնել այն ժամանակների մարդկանց կենցաղն ու սովորույթները: Ընդհանրապես ժամանակի մեքենայի օգտագործմամբ ժամանակի մեջ ճանապարհորդելը հոլիվուդյան ֆանտաստիկայի ժանրի ֆիլմերի գլխավոր խաղաքարտն է: Դա այն թեման է, որը միշտ և բոլորին հետաքրքիր է: Իսկ ահա ֆանտաստիկայի համադրումը հումորի հետ և այդ ամենը սիթքոմի ժանրում ներկայացնելը բավականին բարդ է, ինչը հաջողվել է մեր սցենարիստներին: Ի դեպ, հայկական հեռուսատեսության մեջ առաջին անգամ է, որ գրաֆիկա է օգտագործվում, և դա արվում է այսքան պրոֆեսիոնալ կերպով: Գրաֆիկ պատկերները և ձայնային հատուկ էֆեկտները թույլ են տալիս մի պահ հավատալ, որ իրոք տեսափոխվել ես քարե դար և գտնվում ես դինոզավրերի կողքին: Կարծում եմ՝ մեկնարկը լավ է տրված, և այս պրոֆեսիոնալ թիմն ամեն ինչ կանի այդ որակը պահելու համար, ու մենք ամեն շաբաթ անհամբեր կսպասենք մեր նոր, արդեն սիրելի սիթքոմի ամեն հաջորդ սերիային:
1
Армянский скрипач Эдуард Даян удостоен Гран-при престижного конкурса в России
2
Клеймированный стигмой стыда и позора: кого радуют действия властей Армении? «Паст»
3
В приграничных сёлах Армении закрывают школы
4
Я работаю в направлении Трибунала Национального Достоинства. Если у вас есть дополнительные вопросы ...
5
«Правосудие» превращенное в шоу: истинная цель дела Ваге Акопяна



