Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ
МЕЖДУНАРОДНОЕՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաժարվել է մեկուսանալ այն բանից հետո, երբ իր օգնական Մաքսիմ Օրեշկինի կորոնավիրուսի թեստի արդյունքը դրական է եղել: Այս մասին հայտնում է Говорит Москва-ի Telegram ալիքը:
Պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացատրել է, որ Օրեշկինի վարակը սպառնալիք չի ներկայացնում, ուստի նախագահին մեկուսացնելու անհրաժեշտություն չկա․ «Նրանք անմիջական շփում չեն ունեցել»,-ասել է նա:
Այն մասին, որ Օրեշկինը վարակվել է կորոնավիրուսով, հայտարարել է վարչապետ Միխայիլ Միշուստինը մարտի 6-ին Կուզբասի սոցիալ-տնտեսական զարգացման թեմայով հանդիպմանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира
5
Ucom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации



