Ереван, 21.Сентябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ժողովրդի շահերին առնչվող հարցերն իշխանություններին չեն հետաքրքրում․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Արցախյան պատերազմում պարտությունից հետո Հայաստանի համար նոր մարտահրավերներ են ի հայտ եկել, որոնց հետ պետք է ամենայն լրջությամբ հաշվի նստել։ Անվտանգային նոր մարտահրավերներից մեկն էլ վերաբերում է բնակչության կենսապահովմանը և շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցություններին։ Խնդիրն այն է, որ եռակողմ հայտարարությամբ Հայաստանի և Արցախի անվտանգության համար անչափ կարևոր Քարվաճառի շրջանը ևս հանձնվեց Ադրբեջանին: Այստեղ են սկիզբ առնում 4 խոշոր գետեր՝ Արփան, Որոտանը, Խաչենն ու Թարթառը։ Ընդ որում, Արփան ու Որոտանը սնում են Սևանա լիճը, դրանց ջրհավաք ավազանները Սևանա լճի ջրահավաք ավազանի մաս են կազմում, քանի որ 1980-ականներից գործում է Արփա-Սևան թունելը, որով այդ գետերի ջուրը հասնում է Սևան, որտեղ ամփոփված են Հայաստանի ջրային պաշարների գերակշռող մասը։

Նկատենք, որ ժամանակակից աշխարհում ջրային ռեսուրսների վերահսկողության համար նույնիսկ լուրջ առճակատումներ են տեղի ունենում։ Եվ շատ հաճախ ջրային ռեսուրսների տիրապետումը օգտագործվում է որպես քաղաքական ազդեցութան հատուկ գործիք։ Եվ Ադրբեջանը, որը ջրային ռեսուրսների սակավության հետ կապված լուրջ խնդիր ունի, փորձում է այս թեման անընդհատ շահարկել։ Այս առումով հարկ է հիշել, որ դեռևս 2016 թվականի հունվար 26- ին մեծ հնչեղություն ստացավ բոսնիացի Միլիցա Մարկովիչի՝ «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» հակահայկական զեկույցը, որն ընդունվեց ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում և առիթ տվեց ևս մեկ անգամ անդրադառնալ Արցախի ջրային ավազանին:

Եվ Արցախից գրաված տարածքների ջրային ռեսուրսների հարցը ադրբեջանական կողմը կարող է Հայաստանի դեմ որպես լծակ օգտագործել։ Այս համատեքստում պատահական չէ, որ ակտիվ քննարկումների թեմա է դարձել այն հարցը, որ Ադրբեջանը կարող է թունավորել Սևանը սնող ջրային պաշարները։ Հատկանշական է, որ Ադրբեջանի ղեկավարությունը հրապարակային հայտարարում է Սևանա լճի նկատմամբ իր հավակնությունների մասին։ Ադրբեջանը այնպիսի հանցագործություններ է իրականացրել խաղաղ բնակչության նկատմամբ, որ այսպիսի հանցագործությունը ամենևին անհնարին չէ։ Դեռևս խորհրդային տարիներին Ադրբեջանը թունավորում էր Ստեփանակերտի ջրային պաշարները։

Շատ լուրջ հարց է Սոթքի հանքի խնդիրը, քանի որ GPS-ով սահմանագծման արդյունքում հանքից մի ահռելի հատված հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, այնինչ դեռևս խորհրդային ժամանակաշրջանից մնացած փաստաթղթեր կան, ըստ որոնց, Սոթքի ոսկու հանքի ամբողջական շահագործման համար անհրաժեշտ հատվածը պատկանել է Հայկական ԽՍՀ-ին։ Բայց իշխանություններն ի վիճակի՞ են այդ հարցը բարձրացնել։ Ի վերջո, պետության համար կարևորագույն հարց է, որ Սոթքի հանքը տարիներ շարունակ շահագործող ընկերությունը Հայաստանի խոշոր հարկատուներից է, իսկ երբ հիմա արդեն հանքի հետագա շահագործման խնդիրը հարցականի տակ է, պետբյուջե հարկային մուտքեր ապահովելու հարց է առաջ գալու։ Սոթքի շահագործումը նաև սոցիալական խնդիր էր լուծում, քանի որ հարյուրավոր մարդիկ աշխատում էին հանքում, և այսուհետ նրանք ստիպված են լինելու համալրել գործազուրկների շարքերը։

Եվ սա՝ այն պարագայում, երբ երկրում գործազրկությունը նոր ռեկորդներ է սահմանում, և հարցական է, թե ինչ այլընտրանք հնարավոր կլինի առաջարկել այդ մարդկանց, որպեսզի նրանք ևս արտագաղթի ուղին չբռնեն։ Իշխանությունների հայտարարություններից այնպիսի տպավորություն է առաջանում, որ նրանք ցանկանում են Սոթքի հանքի կորուստը կոմպենսացնել Ամուլսարի ոսկու հանքի շահագործման միջոցով։ Այդ է պատճառը, որ Փաշինյանն ու իշխանության այլ ներկայացուցիչներ հայտարարում են, թե Ամուլսարի շահագործումն այս պահին կարող է փրկօղակի դեր ստանձնել։ Սակայն իշխանությունները հանրությանը հստակ հավաստիացումներ չեն ներկայացնում, թե Ամուլսարի շահագործումը որոշ ժամանակ անց էկոլոգիական աղետի չի հանգեցնի, Սևանի ջրային ավազանին վնաս չի հասցնի։

Կամ եթե իրոք վերջնական հաստատված էր, որ հանքը պետք է շահագործվի, ինչո՞ւ չէին նախաձեռնում, որ այն պատերազմից առաջ շահագործվեր։ Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ նրանք էլ հստակորեն չեն պատկերացնում՝ հանքն, ի վերջո, անհրաժե՞շտ է շահագործել, թե՞ ոչ։ Սրանք հարցեր են, որոնց շուրջ հանրությունը պետք է պատասխաններ ստանա, բայց այս իրական խնդիրների շուրջ լուծումներ գտնելու փնտրտուքի փոխարեն իշխանությունները շարունակում են պոպուլիզմով զբաղվել, հավաքներ են կազմակերպում, ժողովրդի իշխանության մասին միֆական հայտարարություններ են անում, իսկ ավելի լուրջ խնդիրներով ո՞վ պետք է զբաղվի։ Ժողովրդի շահերին առնչվող այս հարցերի փոխարեն իշխանություններին միայն իրենց՝ աթոռին մնալն է հետաքրքրում։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении? Алиев наступает, Ереван оправдывается: К чему приведет «мир» по-азербайджански и как это остановитьПрисоединяйтесь к Движению "Всеармянский фронт". Вместе мы победим! Ucom стал технологическим партнером Coca-Cola Fest 2026Воспитанники «Оррана» начали новый учебный год при поддержке инициативы «Сила одного драма»Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой. Аршак КарапетянСтипендиаты «Армянских виртуозов» — на сцене IV Международного фестиваля молодежных оркестров мираЮнибанк запустил акцию «U-Teenager»: главный приз — обучение в зарубежном университете«Юниспорт» вышел в основной раунд Лиги чемпионов по футзалу Выпускники курса по кибербезопасности приняли участие в программе Ucom «Junior Academy» Ucom представляет тарифные планы Green, превращая повседневную связь во вклад в защиту окружающей средыКто на самом деле предатель. Раскрытие генерала Карапетян Ucom представляет специальное предложение «Unity — снова в школу» к новому учебному годуОбновленный Центр продаж и обслуживания Ucom открылся на улице Саят-Нова 7 в Гюмри Ответье честно на эти вопросы. Аршак Карапетян«Юниспорт» примет участие в Лиге чемпионов УЕФА по футзалуПредатель в одном прав: если народу что-то не нравится, пусть делают революцию. Аршак КарапетянИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Парламентская реформа Казахстана: первые выборы и новый Курултай Арам Барсегян назначен генеральным директором Team Telecom Armenia, Айк Есаян возглавит группу компаний Team Поздравительное письмо Его Святейшеству Гарегину II с 75-летием Поздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня принятия Декларации о независимости АрменииКазахстан выбирает новый парламент — КурултайПридет момент, когда эта власть начнет убеждать, что мы не христиане. Аршак КарапетянПрограмма «Бок о бок» для семей из Арцаха, проживающих в общине Севан: IDBankПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю 75-летия со дня рождения Верховного Патриарха и Католикоса Всех армян, Его Святейшества Гарегина IIИстория покажет, кто друг, а кто враг. Аршак Карапетян Стартовал финальный этап турнира JuniusЦеремония награждения победителей конкурса «100 лучших студентов Армении»: вручение сертификатовНовый Samsung Galaxy A27 в рамках специального предложения Ucom «Снова в школу 2026» Миллениалы, Gen Z или Gen Alpha: как разные поколения готовятся к новому учебному году: Idram&IDBankФинансовая грамотность в палаточном лагере Республиканского центра детей и подростков: Idram и IDBank