Արցախում մեկնարկել է համայնքապետերի համար անցկացվող դասընթացների 10-րդ փուլը
ОБЩЕСТВОԱրցախի Հանրապետության փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը դեկտեմբերի 14-ին մասնակցել է համայնքապետների համար կառավարության կողմից կազմակերպվող դասընթացների 10-րդ փուլի բացման արարողությանը: Ինչպես տեղեկացրին ԱՀ կառավարության աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով համայնքապետներին՝ Արթուր Աղաբեկյանը կարևորել է 2,5 տարվա ընթացքում կառավարության կողմից կազմակերպվող սեմինարները՝ ՏԻՄ կառավարումն առավել արդյունավետ իրականացնելու տեսանկյունից: Նա հորդորել է համայնքի ղեկավարներին ակտիվ լինել և համարձակորեն բարձրացնել համայնքային նշանակության հարցերը: Ոլորտային պատասխանատուների և գործընկերների հետ քննարկումների արդյունքում նշյալ հարցերը կստանան իրենց պատասխանները, իսկ պետական կառավարման համապատասխան մարմիններն առավել համակողմանի պատկերացում կկազմեն դրանց վերաբերյալ:
Դասընթացի 22 մասնակիցներն ունենալու են հանրապետության օրենսդրական, ֆինանսատնտեսական, վիճակագրական և մի շարք այլ ոլորտների պատասխանատուների հետ հանդիպելու հնարավորություն:



