«Հրապարակ»․ Քոչարյանը խոսել է Հայրենիքի փրկության շարժման մասին
ПОЛИТИКАԵրեկ Ռոբերտ Քոչարյանը, խտրականություն դնելով հայ եւ ռուս լրագրողների միջեւ, ասուլիս է տվել՝ ընդունելով եւ պատասխանելով միայն ռուսական ԶԼՄ-ների հարցերին։ Նա խոսել է Հայրենիքի փրկության շարժման մասին՝ նշելով, որ շարժմանը հաջողվել է իր շուրջը համախմբել հասարակության զգալի մասին։ Քոչարյանը, ըստ էության, հաստատել է այն լուրերը, որ շարժման վարչապետի թեկնածուին հենց ինքն է առաջարկել, Վազգեն Մանուկյանի մասին ասելով՝ արժանի, փորձառու քաղաքական գործիչ է։ Քանի որ շարժման նպատակը նախ կառավարության հրաժարականին հասնելն է, ապա` մեկ տարի անց, արտահերթ ընտրություններ անցկացնելը, որին Մանուկյանը խոստացել է չմասնակցել, ուստի, ըստ Քոչարյանի, Հայաստանում շատ քիչ քաղաքական գործիչներ կլինեին, որոնք կստանձնեին նման լուրջ պատասխանատվություն։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



