Նամակներ Ձմեռ Պապիկին սահմանամերձ Պառավաքար գյուղից
ОБЩЕСТВОBlognews.am-ը գրում է.
«Ինձ ասա ինչ տրամադրություններ են գերակշռում երեխաների մտքում և ես քեզ կասեմ հաջորդ սերնդի բնավորության մասին»: Իսկ երեխաները իրենց մտքերը առավել անկեղծ ու հավատով կպատմեն միայն Ձմեռ Պապիկին գրված նամակներում, ինչում ևս մեկ անգամ կհամոզվենք, եթե ընթերցենք սահմանամերձ Պառավաքար գյուղի երեխաների Ձմեռ Պապիկին գրած նամակները: Այս փոքրիկներին այնքան քիչ բան է պետք, նրանց խնդրած նվերները այնքան պարզ են արտահայտում այն, ինչի պակասը նրանք ունեն՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ և ԱՆՀՈԳ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ: Չնայած նրան, որ նրանց կենցաղը շատ անգամ է զիջում մայրաքաղաքում ապրող երեխաների կենցաղին, բայց նրանք չեն խնդրում iPhone-եր, iPad-եր …….
Նամակներից մեկում փոքրիկ աղջնակը գրում է, որ եթե Ձմեռ Պապիկը չնվիրի այն, ինչ նա ցանկացել է, նա չի նեղանա …. նա գիտի, որ ԻՐ Ձմեռ Պապիկը շատ է սիրում իրեն, բայց երբեմն այդքան հնարավորություն չի ունենում իր համեստ ցանկությունները իրականացնել….
Սիրելի ընկերներ, կարծում ենք յուրաքանչյուրս կկարողանանք դառնալ գոնե մեկ փոքրիկի հրաշագործ Ձմեռ Պապիկը և պարգևել նրանց հավատով լի ժպիտներ:
Համոզված եմ, որ բոլորիս ամեն առավոտ աշխարհը դեպի ավելի լավը դարձնելու միտքն է ստիպում անկողնուց վեր կենալ….
ՀԱՏՈՒԿ ԽՆԴՐԱՆՔ
Խնդրում ենք ընթերցեք սահմանամերձ Պառավաքար գյուղի փոքրիկների նամակները և Ձեր բալիկներին նվեր պատրաստելիս, պատրաստեք ևս մեկը՝ սահմանում ապրող մեկ բալիկի համար: Նամակի մեկնաբանությունում գրեք, որ Դուք ցանկանում եք հենց այդ նամակի բալիկի Ձմեռ Պապիկը դառնալ: Մինչև դեկտեմբերի 20-ը նվերները փոխանցեք մեզ, որպեսզի դեկտեմբերի 25-ից հետո մենք էլ կարողանանք փոխանցել հասցեատերերին: Ձեզ կներկայացնեք նվերների հանձման ֆոտոհաշվետվությունը:
Ցանկալի է, որ նվերը լինի գեղեցիկ փաթեթավորված արկղիկում, որի վրա գրված լինի այն բալիկի անուն ազգանունը ում համար պատրաստել ենք այն: Եթե հնարավոր է բացի հիմնական նվերից, նաև քաղցրեղեն և Ձեր ցանկությամբ հավելյալ փոքրիկ հետաքրքիր նվերներ ևս ավելացնել արկղիկում: Մեկ խնդրանք ևս՝ նվերները պետք է լինեն նոր, ոչ օգտագործված:
Հարցերի դեպքում գրեք մեզ, կամ զանգահարեք հետևյալ հեռախոսահամարով՝ 093 599 461 /Սոնա/:
Հարգանքներով՝ "Օգնենք Հայ Մանուկներին" բարեգործական ՀԿ




























