Հայտնիներից ովքեր այցելեցին Հայաստան 2015-ին
ФОТО
FashionYan.com-ը գրում է.
2015 թվականը կարևոր տարի էր Հայաստանի համար: Հատկապես Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ մեր երկիրը բազմաթիվ արտասահմանցի հյուրեր ունեցավ, որոնց թվում եղան նաև համաշխարհային հռչակ վայելող աստղեր: FashionYan.com-ը, ամփոփելով տարին, ներկայացնում է, թե տարվա ընթացքում հայտնիներից ովքեր այցելեցին Հայաստան:
Եվ այսպես, սկսենք, թերևս, ամենաքննարկվող և սպասված այցերից մեկից՝ Քարդաշյան քույրեր և Քանյե Ուեսթ: Համաշխարհային աստղերը Հայաստան այցելեցին այս տարվա ապրիլին:
Ապրիլին Հայաստան այցելեց System Of A Down խումբն ու Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին բացօթյա համերգ տվեց Հանրապետության հրապարակում:
Այս նույն ժամանակահատվածում, ապա նաև հոկտեմբերին Հայաստան այցելեց աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:
Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Հայաստանում եղավ պարուհի VARDA-ն: Նա Հայրենիք ժամանեց նաև ամռանը և բարեգործական համերգ ունեցավ:
Ամռանը ”Ոսկե Ծիրան-2015” կինոփառատոնի շրջանակներում Երևանն առաջին անգամ հյուրընկալեց հայտնի դերասանուհիներ Օռնելա Մուտիին և Նաստասյա Կինսկիին:
Այս ամառ մասնավոր այցով Հայաստան ժամանեց նաև Քաթարի շեյխուհի Մոզան: Նրան ուղեկցում էր ռուս հայտնի դիզայներ Ուլյանա Սերգեենկոն:
Աշնանը Հայաստանում նկարահանումներ իրականացրեց Vogue Russia ամսագիրը, որին մասնակցում էր Victoria’s Secret ապրանքանիշի մոդել Ստելա Մաքսվելը:
Հոկտեմբերին իր այցով աշխարհին զարմացրեց հայտնի շոումեն, կատակերգու Քոնան Օ՛ Բրայենը, ով մեր երկրին նվիրված հաղորդաշար նկարահանեց:
Իսկ դեկտեմբերին Երևանում համերգ ունեցավ ռեփեր Թիմաթին:
2015 թվականին Հայաստան այցելեցին նաև Իրինա Ալեգրովան, Սոսո Պավլիաշվիլին, Գրիգորի Լեպսը, Ավրաամ Ռուսոն և Սոգդիանան: Իսկ ռուսական «Винтаж» խումբն այստեղ Երևանին նվիրված տեսահոլովակ նկարահանեց:




















































