«Ջաբհադ ան-Նուսրա»-ի առաջնորդը հայտնել է ԴԱԻՇ-ն ուժեղացնելու Էրդողանի ծրագրերի մասին. ԶԼՄ-ներ
МЕЖДУНАРОДНОЕ«Ջաբհադ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Աբու Մուհամեդ ալ-Ջուլանին Orient News հեռուստաալիքին տված հարցազրույցում հաղորդել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սիրիայի հյուսիսում մտադիր է ԴԱԻՇ-ի գրոհայինների համար «բուֆերային գոտի» ստեղծել:
Նրա խոսքով՝ Թուրքիայի ղեկավարի գործողությունների նպատակը ԴԱԻՇ խմբավորմանն օգնելն է, որը դրա շնորհիվ կարող է ամրապնդել իր դիրքերը Սիրիայի հյուսիսում:
Ծայրահեղական խմբավորման ղեկավարը նշել է, որ թեև Թուրքիան արևմտյան կոալիցիայի անդամ է, որը պայքարում է ԴԱԻՇ-ի դեմ, Անկարան գնդակոծում է քրդերի դիրքերը՝ ԴԱԻՇ-ի փոխարեն: Եվ դա, չնայած այն հանգամանքին, որ քրդական ձևավորումները հիմնական ուժերից մեկն են, որոնք պայքարում են ինքնահռչակ խալիֆայության դեմ:
1
Россия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозицию
2
Мы — рабочая сила, которая пашет на иностранное государство?
3
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
4
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
5
Рубеж| Где будут судить дезертира?. Аршак Карапетян



