Ереван, 22.Апрель.2026,
00
:
00
ВАЖНО


Առաջ են շարժվում պետական բոլոր ինստիտուտները ուզուրպացնելու և խարխլելու ճանապարհով․ «Փաստ»

АНАЛИТИКА

«Փաստ» օրաթերթը գրում է

Մոտ երեք տարվա ընթացքում, ինչ Նիկոլ Փաշինյանը գտնվում է պետության ղեկին, ականատես ենք լինում պետական ինստիտուտների ոչնչացման մի առանձնահատուկ արշավի։ Գործադիրի ղեկավար դառնալուց ընդամենը մի քանի ամիս անց՝ 2018 թվականի հոկտեմբերի 2-ին, Փաշինյանը զանգվածային բողոքի ցույց կազմակերպեց ԱԺ-ն ցրելու պահանջով։ Այդպես նա հնարավորություն էր ստանում արտահերթ ընտրություններ կազմակերպելու իր նպատակը քողարկել ժողովրդական պահանջի ներքո։ Իսկ իրականում այդ իրողությունը գործադիր իշխանության կողմից օրենսդիր իշխանության նկատմամբ ճնշման բացահայտ դրսևորում էր, որի արդյունքում խախտվեց իշխանության ճյուղերի տարանջատման և հակակշռման սկզբունքը։ Սակայն ամեն ինչ միայն օրենսդիր իշխանությունով չսահմանափակվեց։

Դատական իշխանությունը ևս գործադիր իշխանության կողմից հուժկու հարվածի տակ հայտնվեց։ 2019 թվականի մայիսի 20-ին Նիկոլ Փաշինյանի կոչով իշխանության համախոհները շրջափակեցին բոլոր դատարանները և թույլ չտվեցին դատավորներին աշխատանքի ներկայանալ։ Խնդիրն այն էր, որ դատարանները ինքնուրույն որոշումներ էին ընդունում, ինչը չէր բխում իշխանությունների շահերից։ Ավելին, քանի որ Նիկոլ Փաշինյանի «մանկության երազանքը» Ռոբերտ Քոչարյանին «փակելն» է, նա չէր կարող հանդուրժել, որ ինչ-որ դատավոր կարող է իր հրամանը չկատարել և կալանքի թույլտվություն չտալ: Նրան պետք էր կամակատար դատարան, որ երբևէ ինքնուրույն, օրենքից բխող որոշում չկայացնեն դատավորները, այլ միայն այնպիսիք, ինչպիսիք ինքն է ուզում: Դրա համար էլ Նիկոլը նախաձեռնեց դատական համակարգի նկատմամբ ճնշումներ բանեցնելու գործընթացը, որը շատ հաճախ առաջ էր մղվում իբր դատական բարեփոխումների և այլ նախաձեռնությունների անվան տակ։ Իսկ ամենախայտառակ իրադարձությունները տեղի ունեցան ՍԴ-ի շուրջ, երբ իշխանությունները իրենցից կախյալ ՍԴ ունենալու, ՍԴ նախագահից և որոշ դատավորներից ազատվելու համար գործի դրեցին բոլոր միջոցները՝ հետապնդումների գործիքներից մինչև հակաօրինական որոշումներ ընդունելու գործելակերպ։

Արդյունքում ՍԴ դատավորները դիմեցին ՄԻԵԴ՝ իրենց իրավունքները վերականգնելու նպատակով։ Ինչևէ, ճնշումներից զերծ չմնացին նաև պետական համակարգի այլ կառույցները։ Պատահական չէ, որ կառավարության նիստերից մեկում Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, թե ամբողջ պետական համակարգը դիմադրում է հեղափոխությանը, և ինքն այդ դիմադրությունը ջարդելու է։ Եվ, ըստ էության, Փաշինյանի կողմից առաջնային պլանում դրվեց ոչ թե պետական կառույցների գործունեության արդյունավետությունը, այլ միայն լոյալությունը հեղափոխության նկատմամբ։ Իսկ եթե ավելի հստակ արտահայտվենք՝ բոլորի ու ամենի ենթարկումը մեկ անձից: Եվ պատահական չէ, որ բազմաթիվ կառույցներում տեսնում ենք պարբերական բնույթ կրող անհասկանալի կադրային նշանակումներ և փոխատեղումներ։ Այդպիսի նշանակումների արդյունքում է, որ պետական համակարգը մշտական սթրեսի մեջ է։ Փաշինյանի իշխանության ուշադրությունից չի վրիպել նաև ՏԻՄ համակարգը, որը ևս իշխանությունները փորձում են իրենցով անել։

Եվ զուգադիպություն չի կարող լինել այն, որ գլխավորապես հետապնդումների դաշտում են հայտնվում այն ՏԻՄ ղեկավարները, որոնք չեն կիսում «Իմ քայլի» քաղաքական ուղեգիծը, եթե, իհարկե, այդպիսին ընդհանրապես կա: Ըստ այդմ, շատ է խոսվում օրերս կառավարության կողմից շրջանառության մեջ դրված հերթական նախագծի մասին, ըստ որի՝ առաջարկվում է ռազմական դրության պայմաններում պաշտոնավարման ժամկետը լրացած քաղաքապետներին և գյուղապետներին ազատել, ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակել, իսկ ավագանիների պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև ընտրություններ։ Քանի որ ռազմական դրության ժամանակ ընտրություններ չեն անցկացվում, ապա իշխանությունը սրանով փորձում է ներդնել ժամանակավոր համայնքապետների ինստիտուտը՝ հաշվի առնելով, որ պատերազմում պարտությունից հետո համայնքապետների ընտրությունների արդյունքում, ամենայն հավանականությամբ, կընտրվեն իրենց համար անցանկալի անձինք։ Ակնառու է նաև ՀՀ նախագահի ինստիտուտի հետ կապված խնդիրը։

Երբ Փաշինյանը 2018 թվականին ընտրվում էր վարչապետի պաշտոնում, ամպագոռգոռ ճառեր էր ասում «սուպերվարչապետական» համակարգից հրաժարվելու, վարչապետի գերկենտրոնացված լիազորությունները կրճատելու և նախագահին Սահմանադրությամբ վերապահված սիմվոլիկ լիազորություններն ավելացնելու կապակցությամբ։ Սակայն այս տարիների ընթացքում Փաշինյանը որևէ քայլ չձեռնարկեց ՀՀ նախագահին վերապահված լիազորությունների ընդլայնման ուղղությամբ։ Իշխող ուժին ձեռնտու էր, որ նախագահը գլուխը կախ ստորագրեր իրենց հակաօրինական և հակասահմանադրական որոշումները, ինչը և Արմեն Սարգսյանը առանց հակառակվելու մեծամասամբ կատարում էր։ Այդ թվում՝ իր որոշ լիազորություններ ավելի կրճատելու օրենքը: Ու այդպես նախագահը, չցուցաբերելով բավարար կամք, քաղաքական իշխանություններին սովորեցրեց սխալ պրակտիկայի, երբ նրանց թվում էր, թե նախագահը պետք է շարժվի ոչ թե իր համոզմունքներով, Սահմանադրությամբ և համապատասխան լիազորություններով, այլ իրենց ցանկությամբ։

Բայց երբ հիմա նախագահը համարձակվել է կատարել Սահմանադրությամբ վերապահված իր լիազորությունները և չստորագրել ու հետ վերադարձնել վարչապետի որոշումը, նա հայտնվել է իշխող ուժի ներկայացուցիչների և, իհարկե, 2018 թվականի իշխանափոխության գլխավոր շահառուներից մեկի՝ սորոսականների թիրախում։ Դրա համար էլ իշխող քաղաքական ուժը հայտնում է նախագահին պաշտոնանկ անելու իրենց մտադրության մասին՝ նշելով, թե «առերևույթ հիմքեր կան Արմեն Սարգսյանի պաշտոնանկության գործընթաց սկսելու համար»։ Կգնան այդ քայլին, թե ոչ, կամ կհասցնեն, թե ոչ, ժամանակը ցույց կտա: Բայց փաստը մնում է փաստ, որ այսպես ձևախեղման ենթարկվելու վտանգի տակ է հայտնվում նաև նախագահի ինստիտուտը։ Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմը առաջ են շարժվում պետական ինստիտուտները ուզուրպացնելու և խարխլելու ճանապարհով՝ խախտելով մեր պետության հիմքերը։

Արթուր Կարապետյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ucom объявляет о запуске программы управления углеродным следомВ США пройдет выставка «Оставшиеся» — об армянской общине СтамбулаВ Москве заявили, что вступление Армении в ЕС сократит приток туристов из России и ИранаAxios: Трамп дал Ирану несколько днейАппарат омбудсмена Армении ответил на сообщение Рубена Варданяна из бакинской тюрьмыМинобороны США запросило 11,7 миллиарда долларов «на сдерживание Китая»Юнибанк выпустил долларовые облигации с доходностью 5,6% Повышают немного пенсии, а цены стремительно взлетают: «Паст»ГД-вские против своего лидера: «Паст»Честолюбивый Гюмри снова отверг Пашиняна: «Паст»Idram и IDBank — среди участников Career City Fest 2026Сегодня — последний год памяти Геноцида армян. СуренянцМалхас Амоян признан лучшим борцом Европы 2025 годаВТБ (Армения) расширяет возможности оплаты для туристов из России Китай осудил захват США иранского грузового судна как «принудительный перехват»Эдмон Марукян пояснил собственное заявление на съезде партии «Светлая Армения»Фильмы Лилит Казарян и Марианны Мовсесян стали победителями Всероссийского фестиваля «КиноСфера»Шок в семье легенды: Шер узнала о тайной внучке спустя годыКНДР провела испытания модифицированных тактических ракет «Хвасонпхо-11ра»В Германии созовут Совет безопасности из-за ситуации с поставками топливаАдвокат: Суд отклонил ходатайства об аресте директора сети пиццерий «Ташир» Вагинака Газаряна и Маиса БагумянаСуд в Иерусалиме отменил показания Нетаньяху по делу о коррупцииCNN: Иран просит США смягчить санкции и разморозить активыУтверждается, что Оник Гаспарян во время войны действовал под давлением приказов Пашиняна и в атмосфере страха․ Арам Габрелянов,,Сильная Армения с Россией ". Партия СКП судя по всему выдвигается на парламентские выборы Прямое указание? Почему власти в замешательстве? «Паст»Ходят по домам и расспрашивают: «Паст»Паспортные тени: кому будут доступны наши биометрические данные? «Паст»Жестокость полиции и опасения властей: что зафиксируют европейские чиновники? «Паст»Великобритания и Франция объявили о совместном плане по защите свободы судоходства В Грузии заявили, что ЕС должно быть стыдно за беспорядки в других странахТяжелоатлет Артём Асликян завоевал полный комплект медалей на первенстве РоссииФильм «Бимбат. Жизнь над Землей» Александра Мартиросова получил Гран-при «Циолковского»Премьер Британии уволил замглавы МИД из-за утраты доверияГрант Акопян назначен Генеральным исполнительным директором и Председателем Директората Конверс Банка Самолет НАТО провел разведку над Черным морем у границ УкраиныГлавы МИД ЕС на следующей неделе обсудят 20-й пакет санкций против России Путешествуйте с комфортом с картой Mastercard World “Travel” от Юнибанка Чем грозит ссора с Москвой? Грубое нарушение принципа честной конкуренции: «Паст»Энергетический переход становится системным: участники объединяются на одной платформе. «Паст»При поддержке Ucom сообщество ArmDrone проводит бесплатные курсы по FPV-дронам Тяжелые последствия «авантюризма»: разве мы представляем себе такое «будущее»? «Паст»Какие партии проведут предвыборный съезд в ближайшие дни? «Паст»Европейские лидеры поддержат Пашиняна с оговорками или не станут бороться за его рейтинг? «Паст»Завтра я и моя команда будем находиться у здания Национального Собрания, поскольку мы - граждане, требующие ответственности. Арсен ВарданянВэнс призвал Папу Римского осторожнее высказываться по «теологическим вопросам»Стипендиаты программы «Армянские виртуозы» фонда «Музыка во имя будущего» выступят с отчетными концертамиСтипендиаты программы «Армянские виртуозы» и участники программы «Родом из Арцаха» встретились со всемирно известным пианистом Ланг Лангом На бывшего главреда «Эха Москвы» Венедиктова составили административный протокол