Ереван, 17.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Կապիկի տեսակներն ըստ Արեւելյան Կենդանակերպի

ЛАЙФ

Մետաղական Կապիկի նշան

Մետաղական Կապիկի նշանի տակ ծնվածներն ավելի ինքնակամ բնավորություն ունեն, քան իրենց այլ եղբայրակիցներ: Այդ մարդիկ ավելի շատ կարողություն ունեն հանգուցալուծելու շատ բարդ իրավիճակները: Բացի այդ, նրանք խնայող են, պրագմատիկ, գիտեն, թե երբ եւ որտեղ է կարելի գումարի հաջող ներդրում անել: Նրանք ձգտում են հասարակությունում բարձր դիրք գրավել: Մետաղական կապիկներն անկախ անձնավորություններ են, բայց որոշ թերություններ ունեն.  նրանք այնքան կենտրոնացած են իրենց ես-ի վրա, որ հաճախ չեն նկատում, թե ինչ է կատարվում իրենց շուրջը, ինչի հետեւանքով հաճախ չեն արժանանում շրջապատի վստահությանը:  Այդ կապիկները առավել սրտակից են եւ ուրիշներից ավելի վառ կերպով են արտահայտում իրենց զգացմունքները:  Մետաղական կապիկը վստահ է, որ ծնվել է հասարակությունում փայլելու համար եւ երբեք չի խնայում իր ուժերը դա ապացուցելու համար:  Եվ քանի որ նրա արտիստիզմը բարձունքի վրա է, նա բոլոր շանսերն ունի հայտնի անձնավորություն դառնալու: Մետաղական կապիկի նշանի տակ ծնվածներն ի վիճակի են պաշտպանել իրենց շահերը եւ ինքնուրույն հոգ տանել իրենց, առանց դիմելու ուրիշների օգնությանը: 

Ջրային Կապիկի նշան

Ջրային կապիկն ամենազգայունը եւ ծածկամիտն է իր բոլոր եղբայրակիցների մեջ, ի հավելումն դրա նաեւ շուտ վիրավորվող է: Ընկալելու նրա կարողությունն ու խորաթափանցությունը նրան օգնում են լավ հարմարվել ցանկացած իրավիճակի:   Նա ասեղի անցքով անցնելու եւ դրանից օգուտ քաղելու կարողություն ունի:  Սակայն հոգու խորքում նա լավ մարդ է` բարեհոգի եւ քնքուշ: Եթե տեսնի, որ մարդն արժանի է վստահության, հեշտորեն կպատմի իր պլանները:  Այդ մարդը սրամիտ է եւ արտասովոր: Արտառոց եւ  անկեղծ` նա կարող է ցանկացած խոչընդոտ հաղթահարել հենց միայն անձնական հմայքով: Նրա թերությունների թվում է անվճռականությունը, ճիշտ ուղղություն ընտրելու անկարողությունը:  

Փայտե Կապիկի նշան

Փայտե Կապիկը շատ կազմակերպված է, ռացիոնալ, պեդանտ: Նա ամեն ինչ լավ է անում եւ ուզում է, որ մյուսները հետեւեն իր օրինակին: Եվ քանի որ հակված է հրամայելու, իր չափանիշները կարմատավորի ամեն տեղ, որտեղ կարողանա: Փառքի ծարավի` Կապիկը ջանքեր չի խնայի վեր բարձրանալու համար: Նրա մեջ զարգացած է ինտուիցիան, որը հնարավորություն է տալիս կանխատեսել որոշ իրադարձություններ, ինչը նա անում է ի  օգուտ իրեն: Նրան հետաքրքրում է ամեն նորը եւ առաջատարը: Սակայն` շատ հազվադեպ է Փայտե Կապիկը գոհ լինում: Նա չափից շատ է մտահոգվում արտաքին կողմով` բաց թողնելով էությունը: Փայտե Կապիկը հրաշալի հոտառություն ունի լավ հնարավորությունները որսալու իմաստով: Նրանից փայլուն հռետոր կարող է դուրս գալ, հրաշալի  քաղաքական գործիչ, հոգու խորքում նա շատ է ուզում բարի գործեր անել եւ դրա դիմաց երախտագիտություն ստանալ:  

Հրե Կապիկի նշանը

Վառ կենսասեր է, որը ջերմէլեկտրակայանի էներգիա ունի. այս նշանի տակ ծնվածը կարող է քաջ դուրս գալ` գլխիվայր նետվելով անդունդը եւ հույսը դնելով բացառապես իր ինտուիցիայի վրա: Նրա մեջ ուժեղ է մրցակցության ոգին. նա միշտ ուզում է առաջինը լինել, նոր ուղիներ հարթել եւ ապացուցել, որ իր նախաձեռնությունները լավագույնն են: Այդ իմաստով նա անվիճելի առաջնորդ է: Քանի որ շատ համառ է, հեշտորեն վեճի է բռնվում, հատկապես եթե նրան հակաճառում են: Նրա նյարդայնությունից ամենից առաջ մտերիմներն են տուժում: Վճռական, Կապիկի համար բավականին անկեղծ եւ շատ հուզական Հրե Կապիկը պաշտում է թիթեռնիկի նման մի ծաղկից մյուսը ճախրելը` գաղափար չունենալով հավատարմության մասին: Մեծ սրտակեր է, որն իր ամբողջ պերճախոսությունն ու հմայքն օգտագործում է հակառակ սեռին նվաճելու համար:  Սակայն սովորաբար ի վիճակի չէ երկարատեւ եւ ամուր հարաբերություններ պահպանել: 

Երկրային Կապիկի նշանը 

Երկրային Կապիկն ավելի հանգիստ եւ հավասարակշռված բնավորություն ունի: Նա սովորաբար իր շուրջը իր համար համակրելի մարդկանց նեղ շրջանակ է հավաքում եւ չի ձգտում ամբոխի ճանաչմանն արժանանալ: Այդ կապիկն անհամեմատ ավելի արժանի է վստահության, քան իր մյուս քույրերը, որովհետեւ նա հարազատների հետ ամուր հարաբերություններ ունի: Քանի որ Երկրագունդը, ի թիվս այլ բաների, ներկայացնում է մատերիան, տրամաբանական է ենթադրել, որ այդ տարրի կողմից կառավարվող Կապիկը մեծ մասամբ երկրային արժեքներով է հետաքրքրվում:  Երկրային Կապիկը շատ պեդանտ է, բացի այդ, նա կարող է աշխատանքին տրվել այնպես, ինչպես շատ քչերն են ի վիճակի: Սակայն Երկրային Կապիկը եւս զուրկ չէ ճանաչման սուր ծարավից եւ շատ է վիրավորվում, եթե իրեն չեն գովում կատարած աշխատանքի համար: 

 

Աղբյուրը`  NEWS.am STYLE

 

При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%